Ջեֆրի Ռոբերտսոն. 1915 թվականին կատարվածը ողբերգություն չէ, միջազգային հանցագործություն է
«Այն, ինչ կատարվեց 1915 թվականին, ասում են ողբերգություն է: Ողբերգություն չէ, միջազգային հանցագործություն է, որը մենք անվանում ենք Ցեղասպանություն»,-«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց մարդու իրավունքների ոլորտում Միացյալ Թագավորության առաջատար «Դավթի Սթրիթ Չամբերսը» կառույցի հիմնադիր և ղեկավար Ջեֆրի Ռոբերտսոնը:
Ըստ նրա, այդ ժամանակ գերտերությունները գիտեին, թե ինչ է կատարվում, խոստումներ էին տվել, որ քրեական հետապնդումների կենթարկեն կազմակերպիչներին, բայց ոչինչ չարեցին: Ջեֆրի Ռոբերտսոնը նաև ասաց, որ Թուրքիան այս տարի Հայոց ցեղասպանության խնդրից շեղող միջոցառում է նախաձեռնել և որոշ պետություններ էլ մասնակցելու են այդ միջոցառումներին:
«Թուրքական ժխտողականությունը վատ ազդեցություն է ունեցել, նրանք պնդում են, որ թուրքերն իրավունք ունեին սպանելու մեկ ու կես միլիոն հայերի, որովհետև հինգերորդ շարասյուն էին, կարող էին միանալ իրենց հակառակորդներին»,- նշեց նա:
Ջեֆրի Ռոբերտսոնը նշեց, որ «այս շաբաթ աշխարհը հիշում է հայերի սպանդը, և դա անվանում են Ցեղասպանություն, որը զանգվածային սպանություններ են՝ իրականացված ռասսայական և կրոնական հիմքերի վրա»:
Նա ընդգծեց, որ ոչ մի հիմնավոր կասկած չկա, որ ժողովրդի կեսի վերացումը Ցեղասպանություն է:
Նախորդող հրապարակումներ՝
Դանիել Ֆեյերստեյն. Մենք պատրաստ ենք պայքարել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման համար
Թորբյորն Յագլանդ. «Հայաստանը հույս ներշնչող պետություն է, Ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել»
«Մարդկությունը բարոյական պարտավորություն ունի պայքարելու ընդդեմ ցեղասպանության հանցագործությունների» (լուսանկարներ)
Հայ ժողովրդին ոչնչացնելու փորձին մեր պատասխանը պետականության կառուցումն է, մեր վերածնունդն է. Սերժ Սարգսյան
ՀՀ նախագահ. Դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը
Վազգեն Մանուկյան. Ապրիլի 24-ից հետո շարունակելու ենք ապրել, ինչպես ապրել ենք
ԱԺ նախագահ. Հայաստանը միայն իրենից պետք է ակնկալիքներ ունենա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը