Մահացել է Բի Բի Քինգը
ԱՄՆ-ում 90 տարեկանում մահացել է ամերիկացի բլյուզ կիթարիստ, երգիչ, երգերի հեղինակ Բի Բի Քինգը: Լենտա.ռու-ի տեղեկացմամբ, այս մասին Associated Press-ին հայտնել է երաժշտի փաստաբանը: Նրա խոսքով, Բի Բի Քինգը մահացել է Լաս Վեգասում տեղական ժամանակով 21:40-ին:
Ապրիլի 6-ին կիթառահարը տեղափոխվել էր հիվանդանոց՝ շաքարային դիաբետի սրացման պատճառով: Նա այդ հիվանդությամբ է տառապում 20 տարի: Մի քանի օր անց, նա դուրս է գրվել հիվանդանոցից:
Բի Բի Քինգը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 16-ին Միսիսիպիի Բենա գյուղում։ Նա կիթառով զբաղվել է ազատ ժամանակ։ Որպես երաժիշտ Քինգը առաջին անգամ հանդես է եկել 1946 թվակնաին Մեմֆիսում, բայց մի քանի ամսվա ծանր կյանքից հետո նա վերադառնում է Միսիսիպի։ Նա որոշեց հաջորդ «ճամփորդությանը» ավելի լավ պատրաստվել, որը տեղի կունենա 2 տարի անց։ Սկզբանակն շրջանում նա աշխատեց ռադիոյում, որտեղ նրան սկսեցին անվանել «Բլյուզ երիտասարդը Բիլ Սթրիթից»։ Այստեղ նա ծանոթանում է Տի-Բոուն Ուոկերի հետ, որը Քինգի մասին ասել է հետևյալը. «Առաջին անգամ լսելով նրան ես հասկացա, որ անգամ ինձ է պետք էլեկտրական գիթար: Անհրաժեշտ է, արժե գողանալ նրան»։ Հետագա քայլը եղավ այն, որ Բի Բի Քինգը սկսեց հավաքել իր սեփական խումբը։
«Իմ կյանքը` սովորական բլյուզային պատմություն է, չէ որ բլյուզը սովորական երաժշտություն է, իսկ ես` սովորական մարդ: Ես միայնակ մարդ եմ, և քիչ եմ խոսում, բառերը իմ ընկերները չեն: Ես շփվում եմ երաժշտության` նոտաների, ձայների և ռիթմերի միջոցով։ Երաժշտությունը համազգային է, այն պետք չէ թարգմանել, նա քաղաքականությունից դուրս է»,- ասել է Բի Բի Քինգը: