Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի կրկնակի չեմպիոն (Լուսանկարներ)
Ամերիկյան Լաս Վեգաս քաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տոնեց՝ այսպիսով դառնալով աշխարհի կրկնակի չեմպիոն:
Հայաստանցի մարզիկը 3:0 հաշվով հաղթանակ տոնեց Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաեի նկատմամբ: Այսպիսով` Ալեքսանյանը պահպանեց 2014-ին Տաշքենդում ձեռք բերած չեմպիոնական տիտղոսը:
Լուսանկարները՝ Հ1-ի մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան