Նախարար. Վերակենդանացման բաժանմունքներում գտնվող վթարից տուժածների մոտ առկա է դրական դինամիկա
«Վերահսկողության և ճիշտ բուժման շնորհիվ դրական դինամիկա է առկա նույնիսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների մոտ»,-այս մասին Տուլայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով. «Ընդհանուր առմամբ` մեր խնդիրն է հասկանալ յուրաքանչյուր հիվանդի ճակատագիրը` նա մնում է Տուլայում, տեղափոխվում Մոսկվա, թե Երևան»:
Առողջապահության նախարարը հայտարարել է, որ առկա պայմանավորվածության համաձայն անհրաժեշտության դեպքում տուժածների բուժումը կշարունակվի նաև Մոսկվայի առաջատար կլինիկաներում:
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել էր բժշկական կոնսիլիում, որի ընթացքում հստակեցվել են տուժածների հետագա բուժման հարցերը, առանձնացվել են այն հիվանդները, որոնց բուժման գործընթացը հնարավոր է շարունակել Հայաստանում:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, Արմեն Մուրադյանը տեղեկացրել է, անմիջապես օդանավակայանից Երևան տեղափոխվող քաղաքացիների ամբողջ ծավալով բժշկական օգնությունը և վերականգնողական բուժումն իրականացվելու է նեղ մասնագիտացված հաստատություններում:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև տուժածների հարազատներին և բարեկամներին: Ուզլովսկի քաղաքում նրանք այցելել են նաև վիրավորների և նրանց հարազատներին օգնելու նպատակով ձևավորված ժամանակավոր շտաբ:
Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր` նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի նախագահը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է:
Թեմայի վերաբերյալ այլ նյութեր՝
Մոսկվայից Հայաստան եկող երկու ավտոբուսներում լուրջ անսարքություններ են հայտնաբերվել
Տուլայից զոհերին Երևան տեղափոխելու համար քիչ անց կիրականացվի հատուկ չվերթ
Տուլայում վթարված ավտոբուսի վարորդին կալանավորել են (լուսանկարներ)
Զոհերի աճյունները Հայաստան տեղափոխող ինքնաթիռի վայրէջքը նախատեսվում է վաղը՝ Երևանի ժամանակով ժամը 20.00-ին
Տուլայում զոհվածների աճյունները վաղը կտեղափոխվեն Երևան
Ռուսաստանում հայերի միություն. Ցուցաբերում ենք աջակցություն զոհերի մարմինները Հայաստան տեղափոխելու հարցում
Տուլայում վթարի ենթարկված ավտոբուսի վարորդը սթափ է եղել. Vesti.ru
Տուլայում վթարից տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են
Ազատության հրապարակում մոմավառություն է
Տուլայի ՃՏՊ-ից տուժածներից 11-ը վերակենդանացման բաժանմունքում են
Վթարի հետևանքով զոհված քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծվել է հանձնաժողով
ԱՆ. Տուլայում վթարից տուժածների թվում կա մեկ անչափահաս
ՃՏՊ Տուլայում. ճշտվել են ևս 4 զոհերի անունները
Վթարված ավտոբուսի վարորդը խոսել է
Նախագահը հանձնարարել է ներկայացնել ՀՀ-ից միջպետական ավտոբուսային փոխադրումների անվտանգության աստիճանն էապես ավելացնելու ծրագիր
Հայտնի է ավտոբուսի վթարի զոհերից մեկի անունը
ԱԳՆ. Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ներկայացուցիչները Տուլայում են
Տուժածները պատմում են ավտոբուսի վթարի մասին
Տուլայում ՃՏՊ-ի զոհերի թիվը հասել է 8-ի
Նախնական տվյալներով, Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը քնել է ղեկին
Հրապարակվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան