ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է, ԲԱՅՑ ԿՅԱՆՔԻՆ ՎՏԱՆԳ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ
Panorama.am-ին հաջողվեց հավելյալ տեղեկություններ ճշտել այսօր տեղի ունեցած ինքնահրկիզման դեպքի վերաբերյալ: Ինչպես տեղեկացանք “Երևանի շտապօգնություն” ՓԲԸ տնօրեն Արտյոմ Պետրոսյանից, այսօր ժամը 11.22 ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 26 հասցեում գտնվող շենքի հարևանությամբ տեղի է ունեցել ինքնահրկիզում:
Ա.Պետրոսյանի խոսքով, ահազանգն ստանալուց 4-5 րոպե անց շտապօգնության երկու բրիգադ եղել են արդեն դեպքի վայրում: Անհրաժեշտ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց, այդ թցվում` ցավազրկող ներարկում կատարելուց հետո բոլոր չորս տուժածներն էլ անհապաղ տեղափոխվել են հանրապետական այրվածքային կենտրոն: Ըստ բժիշկների, տուժածների վիճակը ներկայումս գնահատվում է ծանր, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նույն աղբյուրի համաձայն, 13 և 16-ամյա տղա երեխաները ստացել են մաշկի 8-10 տոկոս այրվածքներ, իսկ նրանց 70-ամյա տատը` Գյուլիզար Ավդալյանը ստացել է մաշկի 15 տոկոս այրվածք:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան