ԵԱՀԿ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԳՐՈՂՆԵՐԻՆ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Հայաստանի գրողների միության կողմից կազմակերպված մրցույթում հաղթող էին ճանաչվել կոռուպցիայի համար ձերբակալված մարդու վերաբերյալ պատմվածք, սթափ գիտակցության և կաշառքից հրաժարվելու ցանկության երկընտրանքը ընդգծող դրաման:
Այսօր հանձնաժողովի կողմից պարգևատրվեցին տարբեր անվանակարգերում հաղթող ճանաչված հինգ գրողներ, որոնց աշխատանքներն ընտրվել էին մրցույթին ներկայացված 46 ստեղծագործություններից: Լավագույն բանաստեղծության մրցանակը տրվեց Մանվել Միկոյանին Վանաձոր քաղաքից: Արման Ամրիկյանը մրցանակ ստացավ լավագույն պատմվածքի համար, իսկ լավագույն դրամայի մրցանակը շնորհվեց «Գրականություն» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Քոսյանին: Լավագույն հրապարակախոսներ ճանաչվեցին Մարգո Ղուկասյանը և Հրաչյա Մաթևոսյանը:
«Ոչ միայն կառավարությունը, այլ նաև հասարակությունը պետք է ամեն ինչ անի` կոռուպցիայի դեմ պայքարելու համար, որը լայն տարածում գտած երևույթ է այսօրվա Հայաստանում: Հույս եմ հայտնում, որ այս մրցույթը կօգնի ստեղծել կոռուպցիայի դեմ արդյունավետորեն պայքարելու հանրային մթնոլորտ և կամրապնդի հասարակության վստահությունը այս պայքարում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը:
Հաղթողներին հանձնվեցին վկայականներ և պարգևավճարներ` 700-ական եվրոյի չափով: Հանձնաժողովը նաև ողջունեց Նիկիտա Զարուբյանի աշխատանքները, որը տարիներ շարունակ գրել է կոռուպցիայի թեմաներով:
Այս մրցույթը ԵԱՀԿ գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրի մասն է, որը խթանում է հանրության մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում: Գրասենյակի կողմից կտպագրվեն մրցույթի ժամանակ ներկայացված լավագույն գործերը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում