ՈՐՈՇ ՄԱՐԴԻԿ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ
Այսօր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը նշեց, որ տարօրինակ է համարում ԼՂՀ Սամանադրության հանրաքվեի շուրջ հնչած բացասական արձագանքները: Նրա կարծիքով, միջազգային որոշ կառույցների ներկայացուցիչներ Սահմանադրության հանրաքվեն շփոթում են ԼՂՀ անկախության հանրաքվեի հետ: “Եթե որևէ մեկին ձեռնտու չէ, որ Լեռնային Ղարաբաղում Սահմանդրության հանրաքվե լինի, ապա դա այլ խնդիր է”,-նշեց Ս. Սարգսյանը:
Նախարարի համար ամենաընդունելի և ամենաընկալելին ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հայտարարություններն են, որոնք նշել են, թե ԼՂ հարցը գտնվում է Մինսկի խմբի համանախագահների իրավասության ներքո և ՆԱՏՕ-ն այդ խնդրին չի խառնվում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա