Իրավունք 14:55 22/12/2006

Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ»

Այս տարվա 10 ամիսների ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է ավելի քան 2437 դիմում-բողոք: Մինչ օրս դրական լուծում է տրվել դրանցից 153-ին: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ ուղղված գրավոր դիմում-բողոքների վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանի քաղաքացիներն ամենից շատ դժգոհ են դատարաններից, քաղաքապետարանից, ոստիկանությունից, արդարադատության նախարարությունից, Երևանի թաղապետարաններից, դատախազությունից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Ներկայացնում ենք մեր թղթակցի հարցազրույցը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ.

-Մարդու իրավունքի խախտման այս տարի արձանագրված դեպքերից ո՞րը կառանձնացնեք որպես ամենացայտուն իրավախախտում:

-Բոլոր խախտումներն էլ ցայտուն են, դրանք չենք տարբերակում: Ցայտունն այն է, որ խախտումները համակարգային բնույթ են կրում: Օրինակ, շատ է պատահում, երբ դատարանի որոշումները պարզապես չեն կատարվում, սա արդեն երևույթ է և ցայտուն խնդիր: Դատարանը որոշում ունի, որն ի կատար չի ածվում, ԴԱՀԿ-ը մի տեղ հաջողության է հասնում, մի տեղ` ոչ և սա նորմալ երևույթ չէ պետության համար: Ցայտունը, բնականաբար, Գլխավոր և Հյուսիսային պողոտաների խնդիրներն են, որ դեռ շարունակվում են: Խնդիրներ ունենք ոչ համակարգված աշխատանքների հետ կապված, այսօր բողոքում են Կոզեռնի բնակիչները, որոնք մի կերպ հասան նրան, որ իրենց սեփականատեր ճանաչեցին,հիմա էլ չեն կարողանում համապատասխան փաստաթղթերը ստանալ կադաստրից: Միգուցե այնտեղ էլ օբյեկտիվ պատճառ կա, ամեն դեպքում մարդկանց առօրյա կյանքը դժվարացնում է այդ թղթավարությունը:

-Ո՞րն եք համարում Մարդու իրավունքների պաշտպանի ամենամեծ ձեռքբերումը պաշտոնավարման ընթացքում:
-Անցումային շրջանի երկրում հնարավոր չէ շատ մեծ ձեռքբերում ունենալ, կարող եմ խոսել միայն համեստ ձեռքբերումների մասին: Դրա մեղքը ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանինն է, այլ դա ինստիտուցիոնալ խնդիր է: Ձեռքբերում կարող ենք համարել ՍԴ-ում Հյուսիսային և Գլխավոր պողոտաների, Կոզեռնի բնակիչների հարցերը, վերջերս հաջողության հասանք նաև մասնավոր բուհերի հավատարմագրման ժամկետների հարցում: Սրանք երևույթ են, ոչ թե կոնկրետ դեպքեր: Իսկ ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ձևավորվել է համագործակցության ռեժիմ` պաշտպանի և մնացած ինստիտուտների միջև:

-Ո՞ր կառույցներն են բարեկամաբար համագործակցում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ և որոնք` ոչ:

-Ոչ բարեկամաբար տրամադրված կառույցներ չկան, չկա մի կառույց որի հետ մենք խնդիրներ ունենանք, կառույց, որն ի սկզբանե մերժողական դիրքորոշում ունենա, պարզապես կան կառույցներ, որոնք ոչ խանգարում են, ոչ էլ օգնում: Այդ տեսակետից դրական տենդենց է նկատվում քրեակատարողական հիմնարկներում, հնարավորությունների սահմաններում փորձում են համագործակցել: Չխանգարելու, բայց նաև անտարբեր լինելու պատճառով դժվարություններ առաջանում են քաղաքապետարանի հետ:

-Ի՞նչ աշխատանքներ են ծրագրված հաջորդ` 2007 թվականի համար:

-Գործունեության նոր ուղղություններ ենք նախանշում իրավաստեղծ բնագավառում, քանզի որևէ օրենքում, որևէ դրույթ փոխելով տասնյակ հազարավոր մարդկանց խնդիր է լուծվում: Նաև փորձում ենք կրթական ինֆորմացիոն ուղղություններով աշխատել, որովհետև մարդու իրավունքներն այն չէ, որ բողոքեց, գնացինք բողոքի հետևից: Այս տեսակետից, փաստորեն, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն այն կառույցն է, որը պետք է նաև մշակույթ սերմանի: Իհարկե, մեր ռեսուրսները փոքր են, բայց փորձում ենք ինչ-որ բան անել:

-Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում դեռ նոր է զարգանում, ըստ Ձեզ, որքա՞ն ժամանակ է հարկավոր, որ ավելի նշանավորվի դերը և վստահությունն ավելի բարձրանա:

-Վրաստանում և Ադրբեջանում արդեն 9 տարի է, ինչ գործում է պաշտպանի ինստիտուտը: Մենք այս կարճ ժամանակահատվածում իրոք հավասարվել ենք հարևան երկրներին: Իսկ ինչ վերաբերում է հետագային, դա կախված է
մեզանից, հասարակությունից, նաև՝ պետությունից: Ռեալ ժողովրդավարական գործընթացների պայմաններում ինստիտուտը ռեալ կաշխատի, ձևականի դեպքում` անձից կախված մի երկու բան ավելի կամ պակաս կանի, սակայն ձևական բնույթից դուրս չգալով:

-Այդ դեպքում հիմա ինչպե՞ս է աշխատում...
-Հիմա` ինչպես պետությունն է անցումային շրջանում, այնպես էլ մենք: Փորձում ենք մեր լուման ունենալ, որ ոչ թե ձևական, այլ` իրական լինի:

-Հանրության շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի նկատմամբ վստահությունը մեծանո՞ւմ է, թե՞ ոչ:

-Դիմումների քանակը գնալով ավելանում է, և դա որպես չափանիշ կարող ենք ընդունել, բայց հարցերի լուծման տեսակետից, թեև եվրոպական երկրների համեմատ մենք միջին մակարդակի ենք, բայց ինձ համար այդ ցուցանիշն անբավարար է, որովհետև 10-ը դեպքից 2-ի, 3-ի լուծումը բավարար չէ, ցանկալի կլիներ, որ գոնե 10-ից 7-ը լուծվեր:

-Դիմումների ո՞ր մասն է անհիմն լինում, եթե իհարկե այդպիսիք կան:

-Անհիմն դիմումներ չեն լինում, մեր օրենսդրության մեջ են հակասություններ լինում: Շատ դեպքերում և՛ քաղաքացին է ճիշտ, և՛ պետական մարմինը, նայած ով որ օրենքի վրա է հիմնվում: Եթե հակասահմանադրական չեն, այլ օրենքներն են միմյանց հակասում, այդ ժամանակ գործում է իրավական ակտերի մասին օրենքը, որտեղ հստակ գրված է, որ նախկինում ընդունված օրենքների իրավաբանական ուժն ավելի բարձր է, իսկ իրավունքի փիլիսոփայության տեսակետից` դա սխալ է, որովհետև ավելի մեծ իրավաբանական ուժ պետք է ունենա նոր ընդունվածը: Իսկ ընդհանուր առմամբ մարդկանց իրավունքներն առաջին հերթին պետք է երաշխավորված լինեն, հետո նոր պաշտպանության կարիք ունենան: Իսկ սա մեր բոլորի խնդիրն է և ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի:

-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին Ամանորի կապակցությամբ:

-Ցանկանում եմ, որ 2007 թվականն ավելի առաջադիմական լինի մարդու իրավունքների պաշտպանության առումով, որովհետև առջևում խորհրդարանական ընտրություններն են: Ընտրություններն այնպես անցնեն, որ ժողովուրդը համոզվի, որ ինքն է իր իշխանության տերը և ինքն է որոշողը:

Արմինե ՄԻՆԱՍՅԱՆ


Աղբյուր` «Իմ իրավունքը» թերթ
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Մինչև փետրվարի 1-ը Փաշինյանը պարտավոր է տրանսպորտի թանկացման վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել. Երևանի ավագանու անդամ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆոյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև փետրվարի մեկը...
Աղբյուր` Panorama.am
23:05
Արշակ Կարապետյանը հայտարարել է Միքայել Աջապահյանի և Ալբերտ Բազեյանի հետ նոր ուժ ստեղծելու մասին
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է նոր ուժի ստեղծման մասին՚ Վերջինումս...
Աղբյուր` Panorama.am
22:45
Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից
Խառը մենամարտերի (ԽՄ) ռուսաստանցի հայ մարզիկ Արման Ծառուկյանը հրաժարվել է 311 պրոմո-մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ, UFC-ի չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
22:30
Զուգահեռ իրականությունում փաշինյանական դատաիրավական համակարգն է, որի թիրախը նաև մեր նահատակված հերոսների ծնողներն են. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Այն «դատավարությունը», որը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում ադրբեջանի վրա. Արամ Վարդևանյան
ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Մարդասիրությունը` համընդհանուր, համամարդկային արժեք է, բայց դա չի տարածվում...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Հիշե´ք բանտարկյալներին, որպես թե դուք բանտարկված լինեք նրանց հետ». Բագրատ Սրբազանի կոչը
Բագրատ սրբազանը կոչ է անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, անվերապահ...
Աղբյուր` Panorama.am
21:11
86-ամյա վարորդը «Range Rover»-ով մшհшցու վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հունվարի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 86-ամյա Խաչատուր Ա.-ն իր վարած «Range...
Աղբյուր` Panorama.am
21:00
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»
Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «դատավարությունը»։ Այս մասին հաղորդում են...
Աղբյուր` Panorama.am
20:45
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով
Ռուսաստանից Իրան գազատարը կանցնի Ադրբեջանով, կողմերը ներկայումս բանակցությունների վերջնական փուլում են և համաձայնեցնում են գնի շուրջ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ադրբեջանական հետապնդումից պաշտպանելու պետական ջանքերը բացակայում են․ ՀՀԿ ԳՄ
ՀՀԿ ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ հունվարի 17-ին, մեկնարկել է կեղծ մեղադրանքներով ավելի քան մեկ տարի Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի իրավունքների խախտումների առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
20:05
ՌԴ-ից Երևան թռչող ինքնաթիռը վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում
Ռուսաստանից Երևան թռչող ինքնաթիռը նախնական վթարային վայրԷջք է կատարել Մինվոդի օդանավակայանում ՝ օդորակման համակարգի անսարքության պատճառով։ RIA...
Աղբյուր` Panorama.am
19:57
Իրանի նախագահը Պուտինի հետ բանակցություններն անվանել է բազմաբևեռ աշխարհ կառուցելու ազդակ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները և այնտեղ ձեռք բերված պայմանավորվածությունները...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ռուբեն Վարդանյանի ադրբեջանական բանտում կրած զրկանքներին և 422 հատորանոց գործին անդրադարձել է BBC-ին
Ռուբեն Վարդանյանի  ադրբեջանական բանտում կրած զրկանքներին  անդրադարձել է  BBC-ին։ Ադրբեջանական բանտում ապօրինաբար պահվող...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են զարգացնել առևտրատնտեսական համագործակցությունը
Ռուսաստանը և Իրանը պայմանավորվել են պահպանել առևտրատնտեսական համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:25
Մհեր Գրիգորյանի գրասենյակը գաղտնի է պահում, թե որ թվականի քարտեզն է հիմք ընդունվել սահմանազատման համար
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները որոշել են շարունակել պետական...
Աղբյուր` Panorama.am
19:14
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում աշխատակիցը հայտնաբերել է դատապարտյալի դի
   Այսօր՝ հունվարի 17-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում ՔՊ-ն նիստ է անցկացրել
Հունվարի 17-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ։ Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:50
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
Հունվարի 18-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նա...
Աղբյուր` Panorama.am
18:38
Էդգար Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Էդգար Արմենի Հովսեփյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար։ «Ղեկավարվելով...
Աղբյուր` Panorama.am
18:24
1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր ներկայացվել է Կառավարություն
ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը գրում է․ «1212 փաստաբանի կողմից ստորագրված կոլեկտիվ հանրագիրն այսօր՝ 2025...
Աղբյուր` Panorama.am
18:11
Գարիկ Գալեյանի նկատմամբ նախկինում կիրառված վարչական հսկողությունը փոխվել է տնային կալանքի
ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի խոսնակ Լիանա Ռաֆայելյանը գրում է․ «Հարգելի գործընկերներ, քանի որ   Երևանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
17:56
Փաշինյանը լուռ է, երբ հայ ընտանիքները սգում են հայրենիքի կորստի ու իրենց ղեկավարների գերության համար. Վարդան Օսկանյան
«Ադրբեջանն այսօր կրկին ցուցադրում է իր արհամարհանքը արդարադատության, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ՝ կազմակերպելով...
Աղբյուր` Panorama.am
17:49
Հայաստանի շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը։ Գրիպը վարակիչ հիվանդություն է, որը զարգանում է...
Աղբյուր` Panorama.am
17:45
Լույս աշխարհ է եկել Արթուր Վանեցյանի թոռնիկը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պապիկ է դարձել։ Երեխային անվանակոչել են Վանեցյանի կնոջ՝ Նոնայի պատվին։ Նորաթուխ տատիկն ինսթագրամի իր էջի...
Աղբյուր` Panorama.am
17:38
HRW. Ադրբեջանը նշանակալից քայլեր չի ձեռնարկել՝ ապահովելու էթնիկ հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձը Լեռնային Ղարաբաղ
Հունվարի 16-ին Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականին աշխարհում մարդու իրավունքների...
Աղբյուր` Panorama.am
17:31
Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում. Հրանտ Բագրատյան
«Սա Հայաստանի կառավարությունը չի, սա Ադրբեջանի կառավարության ֆիլիալն է Երևանում»,-կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի...
Աղբյուր` Panorama.am
17:27
HRW. Հայաստանում քաղաքական գործիչները շարունակում են հայցեր ներկայացնել լրագրողների և լրատվամիջոցների դեմ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն ահազանգում է՝ Հայաստանում քաղաքական գործիչներն ու մասնավոր բիզեսը շարունակում են զրպարտության...
Աղբյուր` Panorama.am
17:16
Հունվարի 21-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում կքննարկվի տրանսպորտի գնի հարցը
Հունվարի 21-ին  կկայանա ավագանու արտահերթ նիստ, որը նախաձեռնել է «Մայր Հայաստան» խմբակցությունը, կքննարկվի տրանսպորտի...
Աղբյուր` Panorama.am
16:58
ՊԵԿ. Ինչ պետք է անել եկամուտներ հայտարարագիր ներկայացնելու համար
Եկամուտների տարեկան հայտարարագիրը ներկայացվում է Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով: Համակարգը գործում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
12:10 17/01/2025

ՈՒՂԻՂ. Ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}