«ՆՅՈՒ ՅՈՐՔ ԼԱՅՖԻ» ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ` ՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻՈՐԵՆ
Մեծ Եղեռնի տարիներին Արևմտյան Հայաստանի տարածքում «Նյու Յորք Լայֆ» կյանքի ապահովագրման ընկերության կողմից ապահովագրված անձանց ժառանգներին հատկացված գումարները Հայաստան... կրկին ուշանում են: Panorama.am-ի խմբագրություն երեկ և այսօր բազմաթիվ զանգերով քաղաքացիները փորձում էին որևէ տեղեկություն ստանալ. վերջապես երբ կարող են ստանալ իրենց հասանելիք գումարները:
http://www.armenianinsurancesettlement.com/ պաշտոնական կայքէջը, որ պետք է Հայկական ապահովագրական հատուցման ֆոնդի տնօրեն Խորհուրդի անունից տեղեկացներ այդ մասին` նոյեմբերից նորացված չէ:
Այս պարագայում արդեն հասկանալի է, որ քաղաքացիները, այլ ելք, քան խմբագրություններ զանգահարելն է` չեն տեսնում: Անհարմար է ասել` նրանք անպատասխան են մնացել զարգացած տեղեկատվական միջոցների այս դարում:
Եթե Խորհրդի լռությունը այն ժամանակահատվածում, երբ քննվում էին հայցադիմումները` գնահատվում էր որպես անաչառության դրսևորում, ապա այժմ, երբ ընդամենը կարելի է համագործակցել պետական մարմինների հետ հարցի արագ կարգավորման համար, կամ գոնե տեղեկացնել քաղաքացիներին ընթացիկ հարցերի մասին` Խորհրդի լռությունը մեզ համար անհասկանալի է, քաղաքացիների համար` վիրավորական:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան