«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՅԺ ՊԱՐԶ ՉԷ»
Դատախազությունը, կարծես թե, համաձայն չէ դատարանի հետ: Խոսքը որոշ ժամանակ առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած այն որոշման մասին է, որով դատարանի դահլիճից ազատվեցին երեք երիտասարդներ և քրեական գործն ուղարկվեց լրացուցիչ նախաքննության: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության մեղադրանքով նրանց դատապարտել էր 15 տարվա, իսկ Վերաքննիչը` ցմահ ազատազրկման:
Այսօր ՀՀ գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը «Առավոտ» օրաթերթին ասել է. «առայժմ դատախազության համար պարզ չէ, թե կոնկրետ ինչ հիմնավորմամբ է պալատը քրեական գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության և փոխել նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը»:
Ինչպես մամուլի քարտուղարի պարզաբանումներից է փաստորեն երևում, իսկապե’ս «դատախազությունում չեն հասկացել», որ հայտնաբերվել է խախտում, որը կարելի է վերացնել լրացուցիչ նախաքննության ընթացքում և որ` առկա է լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն:
Շարունակելի...