ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է «ԱԿՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆԿԸ
Թուրքիայում այսօր հրազենային 3 կրակոցով սպանվել է Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինկը: Մարդասպանները դիմել են փախուստի:
Հիշեցնենք, որ նախորդ տարի հայկական թերթի գլխավոր խմբագրի դեմ քրեական գործ էր հարուցվել ՔՕ 301 հոդվածով թուրքերին վիրավորելու համար: Նկատենք, որ այս հոդվածով քրեական գործ է հարուցվում նրանց դեմ, ովքեր հաստատում են, որ 1915-ի տեղի է ունեցել հայոց ցեղասպանություն:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին