Տնտեսություն 12:40 07/02/2007

«ՀԱՐԿԱՅԻՆԸ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ՉԻ ԴԻՄՈւՄ»

Մեր հարցազրույցը Հարկային պետական ծատայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի հետ

-Ի՞նչ է փոխվել հարկային օրենսդրության մեջ գովազդի դաշտում, մասնավորապես կապված պարզեցված հարկի և ավելացված արժեքի հարկի հետ:

-Փոփոխություն և լրացում է կատարվել «Պարզեցված հարկի մասին» օրենքում, որը վերաբերվում է պարզեցված հարկի հարկման դաշտի շրջանակներին, սահմաններին: Մասնավորապես գովազդակիրները` արտաքին գովազդի ծառայությունների մասով այսուհետ չեն կարող դառնալ պարզեցված հարկ վճարողներ: Դա պամանավորված է այն հանգամանքով, որ պարզեցված հարկը նախատեսված է փոքր բիզնեսի և փոքր շրջանառությունների համար, իսկ որպես կանոն, այստեղ գործ ունենք համամատաբար ավելի մեծ շրջանառությունների հետ: Նշեմ, որ պարզեցված հարկ վճարողների համար օրենքով նախատեսված է 50 մլն դրամ սահմանային չափ, ինչը գերազանցելու դեպքում տնտեսվարողն այլևս պարզեցված հարկ վճարող չի կարող համարվել:

-Այդ դեպքում նրանք դառնում են ԱԱՀ վճարո՞ղ, հատկապես եթե նկատի ունենանք, որ հարկային տեսչություններում օրենսդրական փոփոխությունը մեկնաբանում են հենց այդպես:

-Այո, տնտեսվարողները արտաքին գովազի մասով հայտնվում են հարկման ընդհանուր դաշտում: Այսուհետ նրանք, իրենց գործունեության արդյունքից ելնելով, վճարելու են ուղղակի հարկեր և ավելացված արժեքի հարկ: Նշեմ, որ «Պարզեցված հարկի մասին» օրենքի 2-րդ հոդվածով մեկ այլ փոփոխություն է իրականացվել, համաձայն որի 1 մլն դրամ պետական տուրք վճարողները ևս չեն կարող հանդիսանալ պարզեցված հարկ վճարողներ: Դարձյալ նպատակը մեկն է` եթե հարկ վճարողն իր գործունեության առանձնահատկություններից ելնելով, ավելի մեծ շրջանառություն ունի, ապա չի կարող օգտվել փոքր բիզնեսի համար սահմանված հարկման ռեժիմից` պարզեցված հարկի ռեժիմից:

-Փոփոխությունը միայն արտաքին գովազդի՞ն է վերաբերվում, թե ամբողջ գովազդային դաշտին:

-Օրենքում գրված է` «գովազդակիրները` արտաքին գովազդի ծառայությունների մասով»:

-Իսկ ի՞նչ հարկեր կամ տուրքեր են պարտավոր վճարել գովազդային շուկայի մասնակիցները:

-Ցանկացած կազմակերպություն, որ գովազդ է արտադրում և մատուցում, բնականաբար, իր ստացած շահույթից պետք է վճարի շահութահարկ, իր ընդհանուր շրջանառությունից` ավելացված արժեքի հարկ, իսկ աշխատողների աշխատավարձից` որպես հարկային գործակալ, նաև եկամտահարկ: Ինչպես նախկինում, հիմա ևս, եթե գովազդ կազմակերպողները ունեն շենքեր, հող, ուրեմն վճարումներ պիտի կատարեն համայնքային բյուջե` հողի հարկ, գույքահարկ: Եվ չեմ կարծում, որ այդ գործունեության համար պետք է հատուկ հարկման ռեժիմ լինի: Հասկանալի է, որ հատկապես մայրաքաղաքում գործարարության այդ տեսակը զարգանում է, այստեղ գործ ունենք կոնկրետ եկամուտների հետ, այնպես որ դաշտում զբաղվող տնտեսվարողներն առանց եկամուտների այդ գործունեությամբ չէին զբաղվի:

-Համաձայն մեր ստացած ահազանգի, հաշվետվություններ ներկայացնելիս որոշ հարկային տեսչություններում տնտեսվարողներից «կանխավճար» են պահանջում, պատճառաբանելով, որ դրա շնորհիվ իրենք կկարողանան հարկային անհրաժեշտ մուտքեր ապահովել, իսկ հարկատուների հարկային բեռը մյուս ամիս կթեթևանա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Օրենքով սահմանված են կանխավճարներ («Շահութահարկի մասին»-հոդված 47, «Եկամտահարկի մասին»-հոդված 27): Ֆինանսական տարվա արդյունքներով հարկ վճարողը ներկայացնում է իր տարեկան հաշվետվությունները: Եթե պարզվում է, որ տարվա ընթացքում հարկատուի վճարած կանխավճարը գերազանցում է ստացած շահույթի (եկամտի) մեծությանը, ապա հարկային մարմնում հարկատուի անվան դիմաց գրանցվում է գերավճար, որով հարկատուն կարող է փակել իր առաջիկա հարկային պարտավորությունները: Իսկ եթե հարկային մարմինը հիմնավորում է, որ սուբյեկտի եկամուտները տարվա ընթացքում ավելի մեծ են եղել, քան կանխավճարները, ուրեմն հարկատուն այդ կանխավճարից բացի պարտավոր է լրացուցիչ վճարումներ կատարլ: Ես հորդորում եմ հարկ վճարողներին շարժվել օրենքով: Եթե հաշվետվությունը պիտի ներկայացվի եռամսյակը մեկ անգամ, հայկական սովորության համաձայն հաճախ հարկատուն վճարումը կատարում է վերջին օրը, այնինչ հարկային մարմինը մուտքեր պիտի ապահովի ամբողջ եռամսյակի ընթացքում: Ուստի հարկային մարմինները դիմում են տարբեր մեթոդների, որպեսզի նշված վճարումները հնարավորության սահմաններում մուտքագրվեն բյուջե ոչ վերջին օրը: Եվ, օրինակ, զանգահարում են հարկատուին, որպեսզի վճարումը կատարվի ոչ թե 89-րդ կամ 90-րդ օրը, այլ ավելի վաղ: Սա առանձին դեպքերում հարկ վճարողների մոտ առաջացնում է դժգոհություն, բայց ընդհանուր առմամբ այդպիսի օրինաչափություն չկա: Հայաստանում 20 հազարից ավելի պարզեցված հարկ և 25 հազարից ավելի հաստատագրված վճար վճարողներ կան, բայց նրանց վճարած հարկերի տեսակարար կշիռը չի գերազանցում հարկային մուտքերի 10 տոկոսը: Հարկային մարմինը 2006թ. ապահովել է 220 մլրդ դրամ եկամուտ, որի մեջ պարզեցված հարկի գումարը կազմել է ընդամենը 7.8 մլրդ դրամ: Նման պայմաններում, երբ հարկային մարմինն առաջարկում է հարկ վճարողին վճարումներ անել, միանգամից դժգոհություններ են ի հայտ գալիս, թե մեզ ստիպում են կանխավճարներ մուծել: Իրականում ստիպողականություն չկա: Իրականում մենք հարկատուների հետ աշխատում ենք ոչ միայն ստուգումների լեզվով: Մենք ապօրինի որևիցե գործողության չենք դիմում: Ի վերջո, հարկային մարմինը որևիցե հարկ վճարողից հասանելիք հարկից նույնիսկ մեկ լումա ավել գումար չի կարող պահանջել:

-Խոսակցություններ կան, որ պարզեցված հարկի շեմը 50 մլն դրամից իջեցվելու է: Առաջիկա մեկ տարում հնարավո՞ր են նման զարգացումներ: Ի՞նչով է դա պայմանավորված և ի՞նչ կտա:

-Պարզեցված հարկի շեմը այսօրվա դրությամբ 50 մլն դրամն է: Այս շեմի վերանայման հարց 2007թ. ֆինանսական տարվա ընթացքում չի կարող լինել, որովհետև այդպիսի նախագիծ այսօր չկա և անգամ եթե լինի, լավագույն դեպքում կարող է քննարկվել միայն աշնանը: Իսկ այդ ժամանակ քննարկվելու դեպքում նախագիծը օրենքի ուժ կարող է ստանալ և գործել միայն 2008թ.: Կրկնեմ, որ օրակարգում այդպիսի հրատապ հարց չկա, սակայն ես, որպես հարկային ծառայող կարող եմ ասել, որ կարելի է քննարկել նաև շեմի բարձրացման հարցը, իհարկե, պիտի քննարկել պարզեցված հարկ վճարողների շրջանակների, նրանց ծախսերը հաշվառել-չհաշվառելու հարցերի հետ զուգահեռ: Տվյալ դեպքում շատ նուրբ ոլորտի հետ գործ ունենք, և կարծում եմ` այդ հարկատեսակը չպետք է այնպիսի փոփոխությունների ենթարկել, որ դա Հայաստանում դառնա «հավերժ» հարկատեսակ: Պարզեցված հարկը պետք է աստիճանաբար դուրս մղվի, անհավասար պայմաններ չստեղծի սովորական հարկման և պարզեցված հարկման դաշտում գտնվողների միջև: Դա պիտի արվի տնտեսական աճին զուգահեռ` սահմանափակելով պարզեցված հարկի շրջանակները, այն թողնելով միայն մանրածախ առևտրի և սպասարկման ոլորտի` իսկապես փոքր բիզնեսի և շրջանառությունների համար:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}