ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ !
Ժամը 20:15-ի սահմաններում հրկիզել են «Իմ իրավունքը» թերթի և Panorama.am-ի սեփականատեր Արա Սաղաթելյանի «Նիսան էքստերա» մակնիշի ավտոմեքենան:
«Մեքենան գտնվում էր խմբագրության բակում: Ես սովորաբար երեկոյան գալիս եմ խմբագրություն, ծանոթանալու կատարված աշխատանքներին, խորհուրդներ տալու, կատարելու կոորդինացնող որոշակի գործողություններ: Մոտեցա խմբագրությանը, մոտավորապես 6-7 րոպե հետո, երբ արդեն ներսում էի, միացավ ազդանշանը: Դուրս եկա և տեսա, որ մեքենան վառվում է: Հանեցի բաճկոնս և դրա օգնությամբ փորձեցի կրակը հանգցնել, միաժամանակ կանչելով հարևաններին ու խնդրելով, որ ջուր բերեն: Այդ ժամանակ նկատեցի, որ մեքենայի կտուրին կա մի շիշ, որից ծորում է բենզինը: Այնուհետև մեքենայի շրջակայքում հայտնաբերեցի ևս երկու շիշ»:
Ա. Սաղաթելյանը նշեց, որ իրենք «նորմալ են աշխատում և միանշանակ կոպիտ քայլեր չենք անում, համարելով, որ խոսքի ազատությունը ողջամիտ սահմաններ ունի և սոցիալական պատասխանատվություն է ենթադրում»:
«Ես չեմ կարող պնդել, թե սա կապված է իմ լրատվամիջոցների հետ, թե՞ ոչ: Անձնական թշնամիներ, միանշանակ, չունեմ»,-ասաց Արա Սաղաթելյանը: Նա այս պահին որևէ մեկին չի կասկածում:
Դեպքի առթիվ ընդունվել է հաղորդագրություն: Կատարվում է նախաքննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին