«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԳԱԶԻ ԶԱՊՐԱՎԿԱՅԻ ՉԱՓ ԷԼ ՉԿԱ»

Վերջին օրերին ՍԻՄ-ի շուրջ մթնոլորտը կրկին շիկացավ: Հիշեցնենք, որ հունվարի 31-ին վերաքննիչ դատարանը կայացրել էր վճիռ, որով չկայացած էր համարել ՍԻՄ 17-րդ համաժողովում իրականացված կուսակցության նախագահության եւ վերստուգիչ հանձնաժողովի ընտրությունները, միաժամանակ անփոփոխ թողնելով նույն համաժողովի մոտ մեկուկես տասնյակ այլ որոշումները, այդ թվում` նախագահի եւ փոխնախագահի ընտրությունները: Փետրվարի 8-ին ՍԻՄ գրասենյակ էին այցելել ԴԱՀԿ-ի աշխատակիցները, պարզելու համար, թե վերաքննիչ դատարանի վճիռը կատարվել է: ԴԱՀԿ-ի աշխատակիցներին մինչեւ կուսակցության գրասենյակի դռներն էին ուղեկցել Հրանտ Խաչատրյանը իր մի խումբ կողմնակիցների հետ:

Թե ինչ տեղի ունեցավ այդ այցելության ժամանակ, ավելի կոնկրետ, այն բանից հետո, երբ ԴԱՀԿ-ի աշխատակիցները հեռացան ՍԻՄ-ի գրասենյակից, կարծում ենք, որ վերստին հանրությանը ներկայացնելու կարիք չկա: Այնուամենայնիվ, ՍԻՄ-ի գրասենյակում տեղի ունեցած այդ բախումների որոշ դրվագներ իրավական առումով դեռ երկար ժամանակ կգտնվի հանրության ուշադրության կենտրոնում, ուստի եւ այդ հանգամանքները հարկ է, որ այս պահից աչքի առաջ պահենք: Բանն այն է, որ ՍԻՄ-ի գրասենյակում տեղի ունեցած բախումների մասնակիցների թվում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, որը ունենալով պատգամավորական անձեռնմխելիություն թույլ տվեց մի շարք գործողություններ, որոնք, մեղմ ասած, հակասում են գործող օրենքներին: Համենայն դեպս, այդ կերպ են ներկայացնում լրատվամիջոցները: Խոսելով այդ մասին, օրինակ, “Հայկական ժամանակը”, իր փետրվարի 9-ի համարում ներկայացնում է, թե պրն Խաչատրյանը նախ փորձեց մուտք գործել ՍԻՄ գրասենյակ եւ երբ դա նրան չհաջողվեց, ապա “փորձեց լեզու գտնել պահակի հետ, բայց ապարդյուն. “Երիտասարդ, ձեզ հետ խոսում է ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը”:

“Հարգում եմ”,- եղավ պատասխանը”: Այդ զրույցի հետագա զարգացումը արդեն նկարագրված է այլ լրատվամիջոցներում: Մասնավորապես, “Առավոտը” իր նույն օրվա համարում գրում է, որ Հրանտ Խաչատրյանը “ապտակեց անվտանգության ծառայողին եւ երկու թիմերի մեջ քաշքշուկը նոր թափ առավ”:

Ստացվում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորը հարվածել է իրեն հարգող եւ քաղաքավարության սահմաններից դուրս չեկած ՍԻՄ անվտանգության ծառայողին, ինչի իրավունքը, անկախ պատճառներից, պրն Խաչատրյանը չուներ: Այսինքն, արձանագրենք, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել հակաօրինական արարք, ինչը սրել է առանց այդ էլ առկա լարված մթնոլորտը:

Հ. Խաչատրյանի հետագա քայլերը եւս օրենքի տեսանկյունից մեկնաբանելու կարիք են զգում: Անվտանգության ծառայության աշխատակցին ապտակելուց մի որոշ ժամանակ անց պրն Խաչատրյանը ինչ-ինչ փաստաթղթեր ներկայացնելու պատրվակով ոստիկանության աշխատակիցների թույլտվությամբ կարողանում է մուտք գործել կուսակցության գրասենյակ: Թե ինչ տեղի ունեցավ այդտեղ, փետրվարի 9-ի իր համարում ներկայացնում է մեկ այլ լրատվամիջոց` “Փակագիծը”: Համաձայն այդ թերթի հրապարակման, ՀՀ ԱԺ պատգամավոր Հ. Խաչատրյանի”հետագա քայլը, առանց չափազանցության, կարելի է անվանել ոչ այլ կերպ, քան արյունահեղության սադրանք. հարված թիկունքից Հ. Բաբուխանյանին, որն այդ րոպեին խոսում էր գնդապետի հետ: Երեւի թե Հ. Խաչատրյանն այդ պահին սպասում էր, թե կրիմինալ թափթփուկները կկարողանան ճեղքել ոստիկանության օղակը եւ օգնության կհասնեն իրեն` ԱԺ պատգամավորին: Սակայն պլանները ձախողվեցին ու ստիպված լինելով փախուստի դիմել (այլապես իր անձեռնմխելիությունն իրեն օգտակար չէր լինի) Հ. Խաչատրյանը հազիվ իրեն դուրս գցեց լրագրողների մեջ եւ ընդունելով հաղթանակած բորենու կեցվածք, շարունակեց հրահրել ներկաներին”:

Կարծում ենք, կասկածից դուրս է, որ Հ. Խաչատրյանը Հ. Բաբուխանյանին թիկունքից հարվածելով նրան պատճառել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ, ինչը տվյալ դեպքում շատ ավելի կարեւոր է` բարոյական վնաս: Այսինքն, պրն Խաչատրյանի այդ քայլը միանշանակ կարելի է համարել քրեորեն պատժելի արարք: Էլ չենք խոսում, որ ՀՀ ԱԺ պատգամավորը փոխանակ փորձեր հանդարտեցնել կրքերը, իր այդ քայլով էլ ավելի է բորբոքում մթնոլորտը, այն էլ այն աստիճանի, որ լրատվամիջոցը ստիպված է եղել Հ. Խաչատրյանի հարվածը բնութագրել որպես “արյունահեղության սադրանք”:

Դուրս գալով ՍԻՄ գրասենյակից Հ. Խաչատրյանը հանդես է եկել հրապարակային ինքնախոստովանությամբ: Համենայն դեպս, “Հայկական ժամանակը” եւ այլ թերթեր, ներկայացնելով Հրանտ Խաչատրյանի հայտարարությունը, իրենց փետրվարի 9-ի համարում գրել են. “Ես խոստացա, ինձ չհաջողվեց ապտակել (Բաբուխանյանին - խմբ.) հրապարակայնության պայմաններում, բայց իր համախոհների մոտ ես նրան ապտակեցի”: Այսինքն, որեւէ կերպ կասկած չի հարուցվում, որ կուսակցության գրասենյակում Հրանտ Խաչատրյանը հարվածել է Հայկ Բաբուխանյանին եւս, այսինքն, առնվազն երկրորդ անգամ է թույլ տվել հակաօրինական արարք:

Եթե չենք սխալվում, ՀՀ ԱԺ պատգամավորի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի վերջին փաստը արձանագրվել էր անցած տարվա հոկտեմբերին: Խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ գազաբաշխիչ կայանի աշխատակիցների հայտնի բախումների մասին է: Այդ դեպքում, նույն օրը պրն Հակոբյանը ձերբակալվեց եւ դեպքից շատ չանցած, ԱԺ-ն ՀՀ գլխավոր դատախազության առաջարկով Հ. Հակոբյանին պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տվեց: Հ. Խաչատրյանի պարագայում վիճակը մի փոքր այլ է.նա հրապարակայնորեն հարվածեց երկու մարդու եւ օգտվելով իր պատգամավորական անձեռնմխելիությունից` հանգիստ հեռացավ դեպքի վայրից: Իր տվյալ արարքների համար կենթարկվի՞ նա պատասխանատվության, թե` ոչ, դա հարցի մյուս կողմն է, ինչի պատասխանին, հույս ունենք երկար չենք սպասի:

Հ.Գ.- Panorama.am-ը պատրաստ է հրապարակել նաև մյուս կողմի մեկնաբանությունները:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}