Մեկնաբանություններ
12:16 13/02/2007
ՈՒՆԵՆՔ ԱՐԴՅՈՔ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ
Կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներում այս հարցը կարող է անտեղի և անիմաստ թվալ: Ընտրություններից անմիջապես հետո ընդդիմությունում հայտնված ուժը (-երը) միանգամից այլընտրանք է դառնում կառավարություն ձևավորած ուժին (-երին): Մեզ մոտ իրավիճակն այլ է:
Այլընտրանքի մասին խոսում են բոլորը, անգամ իշխանությունում եղած կամ էլ առկա ուժեր: Պարզ է, որ մեզ մոտ այդ մասին խոսողները մի քիչ այլ բան են ենթադրում, քան զարգացած քաղաքական մշակույթ ունեցող երկրներում: Սակայն խոսքը այժմ դրա մասին չէ: Բոլորովին վերջերս էլ արդեն «Այլընտրանք» անվանումով հասարակական-քաղաքական նոր նախաձեռնություն ձևավորվեց: Միանգամից ասենք, որ բացի այդ ամբիցիոզ անվանումից շատ ավելի լուրջ հիմքեր էլ կան այս նոր շարժումը մյուս բոլորից տարբերելու համար: Սակայն այժմ խոսքը այդ մասին էլ չէ:
Մենք մի քանի հարցեր ունենք: Առաջինը` այլընտրանք ինչին, գործող քաղաքական համակարգին, թե` գործող իշխանություններին: Այս հարցի պատասխանը մինչ այժմ չի տրվել, կամ էլ եթե տրվել էլ է, ապա ոչ այնպես, որ հասկանալի լինի մեզ համար: Իսկ համաձայնեք, որ միայն վերջին դեպքում է, որ քաղաքական ակտորների կողմից ձևակերպված դրույթներն ու պատասխանները դառնում են հասարակական պատվեր:
Կարծում ենք, այս հարցի պատասխանը կամ գոնե մեկնաբանումը կարևոր է առնվազն մի քանի հարթություններում. նախ զուտ տեսական` քաղաքական-գաղափարական, ապա իրավիճակային` խոսքը վերաբերում է այլ քաղաքական ակտորների հետ փոխհարաբերություններին, վերջապես` ամենապրագմատիկ, զուտ տեխնոլոգիական խնդիրներ լուծելուն:
Ասվածը պարզաբանելու համար գոնե մի դրույթ բերենք: Պարզ է, Հայաստանի քաղաքական համակարգը մարգինալացվում է: Ավելին` այն տրամաբանությունը, ինչի հիմքով ձևավորվել է գործող քաղաքական համակարգը, չէր էլ կարող չմարգինալացվել: Սա էլ դեռ վերջը չէ: Այս քաղաքական համակարգը շատ քիչ շանսեր ունի մեյնսթրիմ դուրս գալու: Զուտ քաղաքական գործիքները վերանալու աստիճան դեֆորմացվել են: Նորերն էլ, կարծես թե, չեն ստեղծվում:
Իսկ գաղտնիք չէ, որ զարգացման ուղի (մեյնսթրիմ) հնարավոր է դուրս գալ միայն քաղաքական գործիքներով: Խոսքն իհարկե, հարցի ձևական կողմի մասին չէ: Այս առումով մեզ մոտ կարծես թե, ամեն ինչ կարգին է: Խոսքը առաջին հերթին այն հարթակների և կանոնների մասին է, որտեղ և որոնցով հանուն իշխանության պայքար է գնում, կամ էլ` հանուն սեփական գաղափարների, կամ էլ ինչ-ինչ այլ նպատակներով:
Այժմ արդեն վերադառնանք մեր հարցին: «Այլընտրանքը» քաղաքական նոր գործիքներ է ստեղծում, թե` այլընտրանք է ձևավորելու արդեն այն գործիքներով, ինչ հրապարակում կան:
Հիմա էլ անդրադառնանք հարցի քաղաքական-գաղափարական կողմին: Ասվում է, մենք ուժեղ ենք, որովհետև հստակ գաղափարներ ունենք: Իսկապես, «Այլընտրանքի» կողմից գաղափարների և տեսակետների բավականին կառուցիկ և ամբողջական համակարգ է առաջարկված, և այս առումով «Այլընտրանքը» շահեկանորեն տարբերվում է մյուս քաղաքական ակտորներից:
Ճիշտ է, ամենակարևոր երեք հարցերի պատասխանը այդպես էլ չի տրվել. Ղարաբաղի հարցի կարգավորումը, կոռուպցիայի դեմ պայքարը և վերջապես ներքին կառուցվածքային բարեփոխումների ուղղությունը: Սակայն խոսքն անգամ այս մասին էլ չի: Ի վերջո, անարդարցի կլիներ պահանջել, որ մեկ քաղաքական միավորում (թեկուզև ամենաուժեղներից մեկը) ի վիճակի լիներ տալ Հայաստանի առջև կանգնած այս ամենածանր հարցերի ամբողջական պատասխանը:
Խնդիրն այլ է: Անցած արդեն մի քանի ամիսների ընթացքում այդպես էլ փորձ չի եղել ձևավորելու այն քաղաքական հարթակները, որտեղ հնարավոր կդառնար հրապարակ նետել այս և մյուս հարցերի շուրջ գաղափարները և վերջնական ձևակերպումներ գտնել: Բնական ճանապարհով այնպես է ստացվել, որ քաղաքական փորձը և գաղափարներն «Այլընտրանքի» ամենաուժեղ կողմն են, իսկ նախաձեռնողների գնահատականով էլ` առայժմ իրենց հիմնական ռեսուրսը:
Սակայն հենց այս հարթությունում «ճեղքում» անելու փոխարեն մեզ, կարծես թե, բոլորովին այլ տեղ են կանչում (համենայնդեպս ձիերի և խրամատների մասին խոսակցություններ եղել են)` կարծես թե մոռանալով ընդամենը մի քանի ամիս առաջ հրապարակված լուրջ և հիմնարար փաստաթղթի մասին:
Այս հարթությունում այլ` շատ ավելի կարևոր խնդիր էլ կա: «Այլընտրանքը» իրեն մեր Շարժման քաղաքական, գաղափարական և որ ամենակարևորն է` արժեքային ժառանգորդն է համարում: Սա արդեն առանցքային հարց է և վերաբերում է մեզ բոլորիս: Շարժումը, դրա արժեքային համակարգը մեր նոր ինքնության առանցքային էլեմենտներից է, եթե ոչ` դրամ հիմքում:
Եթե դրա (արժեքային համակարգի) հետ անզգույշ վարվենք և փոշիացնենք կամ կորցնենք այն, հետևանքներն ավելի ծանր են լինելու, քան մեզանից որևէ մեկը կարող է այժմ պատկերացնել: Հենց այդ արժեքներով էր, որ մենք ժամանակին ճեղքեցինք մեզ շրջապատող «պարիսպը», ճանաչելի դարձանք և սկսեցինք հաղորդակցվել աշխարհի հետ:
Սակայն մի շատ կարևոր հարց այդպես էլ անլուծելի մնաց: Այդ բոլոր արժեքները այդպես էլ չվերածվեցին քաղաքական և հասարակական ինստիտուտների, չդարձան մեր փոխհարաբերությունների կառուցվածքային հիմքը: Մեր անկախության առաջին տարիներին ինստիտուտներին փոխարինում էր հեղափոխության էներգիան: Երբ այն մարեց, տեղը դատարկ մնաց:
Հիմա իրավիճակն այլ է: Այդ էներգիան չկա և չի լինելու: Սա և վատ է, և լավ, բայց իրողությունը սա է: Հիմա, մեզ մոտ տպավորություն կա, որ «Այլընտրանքի» լիդերները անտեսում են այս գործոնը: Այժմ հեղափոխական ոչ մի էներգետիկա էլ, եթե անգամ ինչ-որ հրաշքով այն հայտնվի, ինստիտուտներին չի փոխարինելու: Պետք է ինստիտուտներ նախագծվեն: Ավելին` գործունեության ծավալման ընթացքում մոդելավորվեն այդ ինստիտուտները: Վերադարձ 90-ականների առաջին կեսին այլևս չի լինելու:
Վերջապես` կառույցների և մարդկանց մասին: Անիմաստ զբաղմունք ենք համարում լիբերալ թևի միասնության, այնուհետև էլ` ընդհանրապես ընդդիմության միասնության, մասին ծամծմված մտքերը կրկին հրապարակ բերելը: Կամ էլ մեկ-մեկ հաշվել, թե «Այլընտրանքի» հայտնի ժողովում (ասենք, բավականին տպավորիչ) հայտնի գործիչներից ով կար, ով` ոչ: Միասնությունը իրականում այլ հարթությունում է` հասարակությունում: Քաղաքական ակտորների խնդիրն էլ միայն այդ միասնությունը ձևակերպելն է` ոչ ավել: Հետո էլ չենք հասկանում, ինչ միասնություն կարող է լինել «ոչինչ չանողների» և «ինչ-որ բան անելու» պատրաստակամ մարդկանց միջև:
Խնդիրն այլ է: Որքանով է ադեկվատ ընտրված կառուցվածքային սկզբունքը նախ` իրենց, հետո էլ` մեր բոլորի խնդիրների տեսանկյունից: Կարծում ենք, շարժման գաղափարը (զուտ կառուցվածքային սկզբունքների առումով) ավելի շատ զուտ կոնյուկտուրային էր, քան` խորը մտածված նախագիծ: Ասելով կոնյուկտուրային, ի նկատի ունենք զուտ պրագմատիկ խնդիրների հարթությունը: Նախ պետք էր տարբերվել մյուսներից: Հետո, կառուցվածքային այս սկզբունքով կարծես թե լուծվում են լիդերի և դրանից բխող ամբիցիաների հետ կապված հարցերը:
Վերջապես, կարելի է ենթադրել, որ այս հարթությունում Շարժման նմանակումը տեխնոլոգիական ինչ-ինչ հիմնավորումներ ունի: Անկախության շարժման ընթացքում իրական և արդյունավետ ցանցային կառուցվածք էր ձևավորվել: Այն նախագծային չէր` տարրերային էր` հիմքում ունենալով նույն հեղափոխական էներգիան: Այժմ հասարակությունն այլ է: Մեզ դուր է գալիս, թե` ոչ, այն կառուցվածքայնացված է:
Եվ արդեն ներկա իրողություններում հույսը դնելով միայն տարրերային ստեղծագործության և հեղափոխական էներգիայի վրա, ցանցային կառուցվածք ձևավորել դժվար է լինելու: Ճշգրիտ քաղաքական գործիքներ են պետք: Իսկ քաղաքական գործիքը դա կուսակցությունն է (խոսքը արդարադատության նախարարությունում գրանցվելու մասին չէ): Ի վերջո ով է ասել, որ կուսակցությունը չի կարող ցանցային սկզբունքի վրա հենվել: Կամ էլ նույն այդ ցանցային տիպի կառույցները կարող են չէ ձևավորվել կուսակցության շուրջ:
Վերը մենք խոսում էինք մոդելավորման մասին: Կարծում ենք, ճիշտ կառույցները այդ մոդելավորման էլեմենտներից են: Ասում ենք, անկախության 15-16 տարիների ընթացքում իրենց որպես քաղաքական նույնացնող միավորումները այդպես էլ մնացին քվազիհամակարգերի մակարդակում, չնայած հիմա արդեն սրանից էլ հետընթաց կա: Հենց այս տեսանկյունից նորից վերադառնալ քաղաքացիական շարժման գաղափարին` մի տեսակ հետընթաց է թվում այն ամենից, ինչ արդեն ունեցել ենք:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում