ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՄԱԴՐԵԼԻ Է ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ՆՈՒՅՆ ՑՈՒՑԱՆԻՇԻ ՀԵՏ
Վերջին երեք տարիների ընթացքում բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից դոկտորի գիտական աստիճան է ստացել 138, իսկ թեկնածուի` 1306 մարդ: 1993-ից մինչև 2006 թ. ներառյալ բոհ-ը հաստատել է 627 դոկտորական և 3 482 թեկնածուական ատենախոսություն: Այս թվերը հաստատ համատեղելի են զարգացած գիտություն ունեցող երկրների ցուցանիշներին:
Միայն 2006թ. մերժվել է 69 ատենախոսություն, որից 31-ի դեպքում բեկանվել են մասնագիտական խորհուրդների որոշումները կամ ատենախոսությունները վերադարձվել են կրկնակի քննարկման: 2004-2005թթ 93 չհաստատված ատենախոսություններից 11-ն է մերժվել:
Նախորդ տարի հանձնաժողովի կողմից չի հաստատվել գիտական կոչում շնորհելու մասին 16 որոշում, որից մեկը` դոկտորի կեղծ վկայագրի պատճառով: Մերժվածների թվում եղել են ԵՊՀ-ի, Ճարտարագիտական, Ագրարային համալսարանների և Կոնսերվատորիայի դասախոսներ: