ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ

Panorama.am-ը քիչ առաջ Հրանտ Խաչատրյանից ստացավ նամակ` վերնագրված «ԶԼՄ-երին, Լրագրողներին, խոսքի ու մամուլի ազատության համար մտահոգ ու պատասխանատու բարի կամքի տեր բոլոր մարդկանց»: Ելնելով բազմակարծություն ապահովելու մեր սկզբունքից`այն նույնությամբ ներկայացնում ենք, ինչպես և խոստացել էինք 09/02/2007- ին
«ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ԳԱԶԻ ԶԱՊՐԱՎԿԱՅԻ ՉԱՓ ԷԼ ՉԿԱ» -ում:

«Նոյեմբերի 11-ին ՍԻՄ ներկայացուցիչների խորհուրդը հանդես է եկել «ՀՀ-ՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՏՆՁՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» հայտարարությամբ ( «Իրավունք», թիվ 86, 14-16.11.06 ), որում զուգահեռներ տանելով «Փակագիծ» օրաթերթի եւ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ կիրառված ճնշումների հետ՝ պահանջում է. «... անհապաղ դադարեցնել «Իրավունք» թերթի դեմ տարվող արշավը»։ Նույն օրը հրապարակված մեկ այլ հայտարարությամբ նրանք դատապարտում են. «երկրում խոսքի, մամուլի ազատության եւ բազմակարծության ոչնչացմանն ուղղված վարչախմբի եւ նրա կամակատարների բոլոր հանցավոր ոտնձգությունները, այդ թվում եւ ընդդիմադիր ՍԻՄ կուսակցության ու նրա «Իրավունք» պաշտոնաթերթի հետ դատական հաշվեհարդար տեսնելու փորձերը» եւ դիմում են նաեւ. «միջազգային հանրությանը եւ միջազգային կազմակերպություններին՝ «... սատար կանգնելու Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, գործնական միջոցներ ձեռնարկելու՝ կանխելու համար ժողովրդավարության, բազմակուսակցության եւ խոսքի ազատության հիմնարար սկզբունքների վրա կախված ոչնչացման վտանգը»։

Պետք է նկատել, որ եթե առաջին երկու դեպքերում խոսքը վերաբերվում է պետական իշխանության մարմինների կողմից իրականացված կոնկրետ քայլերի մասին, ապա ՍԻՄ-ի եւ «Իրավունքի» դեպքում դրանք ենթադրություններ կամ «համոզմունք» են, իսկ իրականում՝ քարոզչական սեւ տեխնոլոգիաների կիրառմամբ հասարակական կարծիք ձեւավորելու փորձ։
Մամուլը հայտնել է իմ տեսակետն այն մասին, որ դավադիր խումբը ամիսներ շարունակ խնամքով նախապատրաստել եւ սեպտեմբերի 16-ին ՍԻՄ կուսակցության համաժողովում իրականացրել է հեղաշրջում։ Լինելով քարոզչական տեխնոլոգիաների արհեստավարժ մասնագետներ, իրենց կողմից քվեարկության մեխանիզմը վերահսկելի դարձնելը քողարկելու, ինչպես նաեւ պատվիրակներին ապակողմնորոշելու նպատակով դավադիրները շրջանառության մեջ էին դրել. «իշխանությունների եւ դրանց վարձու սադրիչների խմբակի» հակակուսակցական ծրագրի մասին զրպարտչական լուրերը։ Մինչ համաժողովը նրանք համառորեն ժխտում էին, որ այդ լուրերի տարածման աղբյուրը իրենք են։ Համաժողովում, իմ բացահայտող ելույթից հետո նրանք իրենց մտքերը ձեւակերպեցին այսպես. «Հայկ Բաբուխանյանն էլ այլ փակագծեր բացեց: Ըստ նրա, կուսակցության պաշտոնաթերթ «Իրավունքի» ղեկավարներին` Հայկ Բաբուխանյան, Հովհաննես Գալաջյան, փոխելու հարցը բարձրացել է այն պահից, երբ «տեղի ունեցավ մեր բախումը Սաշիկի հետ (Սաշիկը Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն է-խմբ.)»: Սրան գումարվել է նաեւ Հայկ Բաբուխանյանի «Իրավունքում» տպված բաց նամակը Սերժ Սարգսյանին: Հայկ Բաբուխանյանի կողմակիցները հայտարարում էին, որ իրենց մեկուսացնելը Սերժ Սարգսյանի պատվերն է» («ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ», lragir.am 16-09-2006 17:30:41 )։

Ավելի հատկանշական է կեղծ լուրերն «ապացուցող» առանցքային «փաստի» պատմությունը. Համաժողովի ելույթներից մեկում Հայկ Բաբուխանյանն ասել է, որ Հովհաննես Գալաջյանի վրա կատարված հարձակման կապակցությամբ ՍԻՄ-ի նախագահությունը չի բարեհեճել հայտարարություն անել (հնարավոր է, որ մեջբերումս բառացի ճշգրիտ չէ, քանի որ մինչ օրս նրանք ինձնից թաքցնում են նախագահության միաձայն որոշմամբ իրականացված ձայնագրությունը)։

Բանն այն է, որ սեպտեմբերի 6-ին, հարձակումից անմիջապես հետո մեզ մոտ շատ «աշխատանքային» տրամադրություն էր։ Մեր բազմափորձ կյանքում դա «շարքային ահաբեկում» էր, քանի որ Գալաջյանը լուրջ վնասվածքներ չէր ստացել՝ նույնիսկ հոգեպես ընկճված չէր։ Ամեն վայրկյան ստանում էինք սատարող հայտարարություններ, զանգեր։

Մեր կողմից քննարկվող տարբերակներում, նաեւ Գալաջյանի ոստիկանությանը տված հայտարարությունում, հիմնական վարկած էին համարվում նրա կենցաղային-տնտեսական բնույթի վերջին մի քանի հրապարակումները, թեեւ դիտարկվում էր նաեւ ներկայումս շրջանառվող տարբերակը։ Նախագահության հայտարարության (http://groups-beta.google.com/group/SIM_problem/web/s ) իմ պատրաստած տեքստում, որին չեն առարկել ո՛չ Բաբուխանյանը ու ո՛չ էլ Գալաջյանը, դա արտահայտվել է հետեւյալ պարբերությամբ. «Ծանր հանցագործությունները կատարվում են «պետական պատվերով», թե ամենաթողության ու հովանավորչության թունավոր մթնոլորտի պատճառով, միեւնույն է, դրա մեղավորը իրենց դիրքում եւ տեղերում չգտնվող բարձրաստիճան պաշտոնյաներն են»: Նախագահության մյուս անդամների համաձայնությունը ստացել եմ հարցման կարգով, ինչպես սովորաբար անում էինք շտապ դեպքերում։ Ավելորդ չէ հիշատակել, որ Կարեն Վարդանյանը՝ դավադիրների գլխավոր թիրախը, գտնվում էր Սինգապուրում։ Երբ կապվեցի իր հետ, սեմինարի էր մասնակցում, բայց ինտերնետով online կապի մեջ էր իր գրպանի համակարգիչով։ Որպեսզի շատ չանհանգստանա, սկզբից ասացի, որ Հովիկը լուրջ վնասվածքներ չունի։ Զուտ տեխնիկական հետաքրքրությունից առաջարկեցի հայտարարության տեքստն իրեն ուղարկել։ Ասաց. «Ի՞նչ է դուք չգիտե՞ք, թե ինչ գրեք։ Ես աշխարհի ծայրից պետք է ձեզ սովորեցնե՞մ»։ Տեքստը հաստատեցինք ու զուգահեռաբար Գալաջյանի օգնությամբ կազմած սափրագլուխների ֆոտոռոբոտների հետ միասին հանձնեցի խմբագրությանն ու էլեկտրոնային փոստով ուղարկեցի ԶԼՄ-երին։

Իրավիճակը փոխվեց, երբ Սերժ Սարգսյանը իրեն ներկայացված լրագրողների մեղադրանքներին արձագանքել էր, թե. «ինքը չի հրահանգել հարձակվել ՍԻՄ պաշտոնաթերթ «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանի վրա, «քանի որ ինքը խղճուկների դեմ չի պայքարում»»: Դրան հետեւեց սեպտեմբերի 9-ին «Ազդակ» ակումբում արված իմ անդրադարձը, որը մամուլում լայն արձագանք գտավ «ՀԻՆԳ ԽՈՐՀՈՒՐԴ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ» (lragir.am4 09-09-2006 13:11:00) վերտառությամբ ։ Այնտեղ մասնավորապես հիշատակվում է. «Նա (Հրանտ Խաչատրյանը, Հ.Խ.) ասում է, որ լրագրողի վրա հարձակման կազմակերպման համար Սերժ Սարգսյանին կասկածելը եղել է իրենց ենթադրած վարկածներից մեկը, ոչ թե միարժեք պնդում: Բայց Սերժ Սարգսյանի պատասխանից հետո, ըստ Հրանտ Խաչատրյանի, իրենք մտածում են, որ այդ ենթադրություն-վարկածն իսկապես թերեւս իրական է»: Եթե չեմ սխալվում, Հայկ Բաբուխանյանի բաց նամակը «Իրավունքում» տպագրվել է ավելի ուշ։
Համաժողովի հաջորդ օրը, ՍԻՄ գրասենյակի միջանցքում հիշեցի Բաբուխանյանի հրապարակային դիտողությունը նախագահության անբարեհաճ վերաբերմուքի մասին։ Դիմեցի Գալաջյանին հարցնելով, թե գուցե հայտարարությունը «Իրավունքում» դիտավորյալ չեն տպագրել մեզ վրա «գործ սարքելու համար»։ Նա դժգոհ պատասխանեց, որ հայտարարությունը տպագրվել է։ Իմ այն հարցին, թե այդ դեպքում ո՞ւմ համար էր այդ սուտը, նա շպրտեց. «Հայկն ասել է չբարեհաճեցին հավաքվել ու հայտարարություն անել», հատուկ շեշտելով «հավաքվել» բառը։

Ավելորդ չէ հիշատակել, որ Սերժ Սարգսյանի հետ հակամարտության որեւէ փուլում, ինչպես սովորաբար, առարկություն չի եղել որեւէ կուսակցի, առավել եւս նախագահության անդամի կողմից։

Կատարվածը ընդամենը սեփական մեղքը թաքցնելու նպատակով հասարակական կարծիքում «Իրավունքը» կրծքով պաշտպանող հերոսների կերպար ձեւավորելու քարոզչական հնարք է։ Բայց այդ «հերոսները» մինչեւ կոկորդ խրվելով իրենց խաղի մեջ եւ այրելով բոլոր կամուրջները՝ համեմետաբար քիչ ճանաչում ունեցող «իշխանությունների գործակալների» անվան կողքին տողատակում հիշատակվում են նաեւ իմ անունը, մոռանալով, որ ստի ոտքերը կարճ են։

Իրականությունը մանրամասնելով ես որեւէ մեկին չեմ փորձում հետին թվով արդարացնել, կամ մեղադրել։ Ժամանակին ամեն ինչ եղել է եթե ոչ շատ ճիշտ, ապա շատ բնական։

Խոսքի ու մամուլի ազատության երկրորդ թշնամին նրանք են, ովքեր չարաշահելով իրենց տրված, կամ նույնիսկ շատերի հետ միասին վաստակած ազատությունը՝ շահադիտական մղումներով աղավաղում են փաստերը, դրանք համեմում են ստով ու կեղծիքով։

Ժամանակին խոսքի ազատության առաջամարտիկ «Իրավուք» թերթը այսօր առնվազն մեկ հարցով սեւ քարոզչություն է իրականացնում, եւ դա արդեն բոլորիս խնդիրն է։

Հրանտ Խաչատրյան
Երեւան, 22 նոյեմբերի 2006թ.
P. S.

Այս նյութը, ինչպես նաեւ խնդրին առընչվող հոդվածներ, հարցազրույցներ, ձայնագրություններ եւ այլ նյութեր տեղադրված են http://groups.google.com/group/SIM_problem ինտերնետային աղբյուրում:
Արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը աղբյուրին պարտադիր է»:


Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}