Իրավունք 11:32 16/02/2007

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ` ԷԹԻԿԱՅԻՑ ԴՈՒՐՍ ԿԱՐԾԻՔԸ

ՃՇԳՐՏՈՒՄ
Հարգելի ընթերցողներ
Տեխնիկական պատճառներով այս նյութից (Ջհանգիրյանի խոսքի մեջբերման միջից) դուրս է մնացել «արհեստական» բառը (Ճշգրիտ մեջբերումն է. «արհեստական ինքնահաստատման փորձեր են անում, բայց ստիպված կլինեն վերադառնալ իրավագիտակցության տրամաբանական դաշտ»): Թեև կարծում ենք, որ դրանից նյութը էականորեն որևէ փոփոխություն չի կրում, սակայն մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում «Հայոց աշխարհ» թերթին` բացակայող բառը բարեկամորեն մատնանշելու համար:


Ինչպես արդեն գրել էինք դատախազության կոլեգիայի յուրաքանչյուր նիստում մշտապես «բեղուն» մտքեր և թեմաներ են ծնվում լրագրողների համար: Վերջին` փետրվարի 2-ի նիստում դատախազության ներկայացուցիչները «դժգոհել» էին դատարաններից ու ԴԱՀԿ-ից: Մասնավորապես` Գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն ասել էր, թե «ԴԱՀԿ ծառայությունը փորձում է դուրս գալ դատախազական վերահսկողությունից»: Իսկ մյուս տեղակալ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն էլ ասել էր, թե «դատարաններն ինքնահաստատման փորձեր են անում»:

Panorama.am-ը երեկ արդեն ներկայացրեց ԴԱՀԿ ծառայության կողմից տրամադրված տվյալներն ու տեղեկանքները: (ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ 16:34 15/02/2007): Իսկ դատարանների մասով զուգահեռ դիմել էինք ՀՀ Վճռաբեկ դատարան: Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի` երեկ մեզ տրված պարզաբանումները  ևս այսօր ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

- 2007 թվականի փետրվարի 2-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանը, քննադատելով դատարաններին, հայտարարեց, թե որոշ դեպքերում դատարաններն ինքնահաստատման փորձեր են անում, բայց ստիպված կլինեն վերադառնալ օրենքի և իրավագիտակցության տրամաբանական դաշտ: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ.

– Նման հայտարարությունը չի տեղավորվում մասնագիտական էթիկայի շրջանակներում: Հասկանալի է, որ մրցակցային դատավարության արմատավորման և եվրոպական ստանդարտների ներմուծման արդյունքում ավելի խիստ պահանջներ են ներկայացվելու նաև նախաքննության մարմիններին և դատախազությանը` քրեական վարույթում: Բնականաբար դժվարանալու է նաև այս մարմինների աշխատանքը: Սակայն անթույլատրելի է դրանում մեղադրել դատարանին, քանի որ դա ոչ թե դատարանի քմահաճույքն է, այլ ժամանակակից Հայաստանի զարգացման տենդենցը: Այս ճանապարհն անդառնալի է, և պետք է բոլորը դա հասկանան: Եվ ի վերջո, եթե ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը, «դատավորների ինքնահաստատում» ասելով, նկատի է ունեցել անկախ դատական համակարգի կայացումը և դատավորների անկախության ամրապնդումը, ապա նա լիովին ճշմարտացի է: Դա հենց այդպես էլ կա. դատական համակարգն ամրապնդվում է ու անկախանում, և այդ պրոցեսը շարունակվելու է:

– Չե՞ք կարծում արդյոք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի ասվածը վերաբերում էր Մատաղիսի հայտնի գործին:

– ՀՀ Սահմանադրությունը հռչակում և երաշխավորում է խոսքի ազատությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ցանկացած ոք ցանկացած հարցի շուրջ կարող է արտահայտել իր կարծիքը, և մենք դրան հանգիստ ենք վերաբերվում: Սակայն նման կարծիքները պետք է տեղավորվեն օրենքի և էթիկայի շրջանակներում:

Ի դեպ, հիշեցնենք նաև որ այս թեմայի շուրջ Panorama.am-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանն ասել էր. «Ինչու՞ են դատախազությունում դատարաններից դժգոհում: Բողոքում են դատավորների նշանակած մեղմ պատիժներից, բայց անհասկանալի է, թե ինչու երբևէ չեն խոսում ավելի հաճախ նշանակվող խիստ պատիժներից: Հայաստանում կա մի փաստ, երբ մեղմ պատիժ է նշանակվում և պատիժը խստացնելու համար բողոք չի գնում վերադաս դատարան, դա նշանակում է, որ մեղադրողը համաձայն է պատժաչափի հետ, եթե նույնիսկ վճիռն արդարացի չէ»: («ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱՄԵՆ- ԻՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ԵԹԵ ՊԵՏՔ Է `ԱՆՄԵՂԻՆ ԷԼ ԴԱՏԱՊԱՐՏԵՆ» 19:43 05/02/2007 )

Հատկանշականն այն է, որ դատախազությունն, ի վերջո, իմպերատիվ համակարգվող կատույց է և որևէ մեկն առանց վերադասի համաձայնության հայտարարություններ չի կարող անել, իսկ եթե, այնուամենայնիվ, անում են, ապա դա նշանակում է, որ համակարգում, մեղմ ասած, բարձիթողի վիճակ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}