ԱՅՍ ՏԱՐԻ ՍԵՎԱՆՈՒՄ ՍԻԳԻ ՈՐՍ ՉԻ ԼԻՆԻ
Սևանա լիճ նախորդ տարվա ընթացքում բաց է թողնվել 15 500 ամառային իշխանի և 119 395 գեղարքունի տեսակի մանրաձկներ: Սա բնապահպանության նախարարության պաշտոնական տվյալներն են: Օրերս հանրապետության նախագահի հատուկ հանձնարարկանի համաձայն, պետք է համալրել սիգի արդյունագործական պաշարները: Ուստի կառավարությունն իր վերջին նիստում որոշում է կայացրել, որ այս տարվա ողջ ընթացքում Սևանում սիգի որսը կարգելվի:
Ի դեպ, երեկվա ասուլիսում Վարդան Այվազյանը հայտարարեց, որ առանց ֆինանսական միջոցների ծախսման, միայն վերահսկողական աշխատանքների շնորհիվ վերջին չորս տարվա ընթացքում նախարարությանը հաջողվել է լճի մակարդակը բարձրացնել 1,9 մ-ով: Հիշեցնենք, որ նախատեսվում է սևանի մակարդակը վբարձրացնել 6 մետրով, ինչի համար ընդհանուր առմամբ պահանջվում է 300 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան