ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսօրվա ասուլիսում Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆԸ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակով արդարադատության նախարար Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ մասնակցության հետ կապված հայտարարել է. «Հանրապետականի համամասնական ցուցակը դեռ պատրաստ չէ, այնպես որ պետք չէ ժամանակից շուտ ընկնել»:
Կրկին այդ հարցով այժմ էլ դիմեցինք ՀՀ Արդարադատության մամուլի քարտուղար Ա. ՈՍԿԱՆՅԱՆԻՆ: Պատասխան գնահատականներ Գալուստ Սահակյանի տվածներին` չհնչեցվեցին. «Պարզ է, որ մեր տարածած հաղորդագրությունը վերաբերում էր ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի անձնական որոշմանը, ոչ թե այլ` ինչ-ինչ պատշաճ գործընթացների»:
Հիշեցման կարգով մեջբերենք այդ հաղորդագրությունը. «Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը, հայտնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշում է կայացրել առաջիկա պառլամենտական ընտրություններին մասնակցել «Հայաստանի հանրապետական կուսակցության» ցուցակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա