ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆԸ»
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը իրենց կենտրոնական գրասենյակի փակման առիթով երեկ հայտարարել էր. «Մենք բազմիցս դիմել ենք արդարադատության նախարարին, ԴԱՀԿ ղեկավարին, բայց այս ամիսների ընթացքում չենք ստացել ոչ մի պատասխան եւ լուծման առաջարկ»:
Այսօր արդարադատության նախարության մամուլի քարտուղար Անահիտ Ոսկանյանը լրատվամիջոցներով տարածել է «Ժառանգություն» կուսակցությանն ուղղված արդարադատության նախարարության հերթական պատասխանը:
Մեջբերում ենք ամբողջությամբ.
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Վարդան Խաչատրյանին
Պարոն Խաչատրյան
Ձեզ բազմիցս հնարավորություն է տրվել ստանալու Վազգեն Սարգսյան7 հասցեում գտնվող ձեր գույքը, սակայն Դուք կամ հրաժարվել եք, կամ էլ գույքը տեղափոխելու համար պահանջել անողջամիտ ժամկետ` 10 օր:
Գտնում ենք, որ այդ գույքը (մի քանի համակարգիչ, սեղաններ և գրապահարաններ) տեղափոխելու համար լիովին բավարար է մեկ աշխատանքային օրը:
Ձեզ առաջարկվում է Ձեր ընտրությամբ, Ձեզ հարմար ժամին, սույն թվականի փետրվարի 26ին, կամ 27ին, կամ 28ին տեղափոխել գույքը` նախօրոք տեղեկացնելով մեզ հետևյալ հեռախոսահամարներով` (010) 342288, (093) 437700, (091) 008852: Գույքի տեղափոխման համար Ձեզ կտրամադրվի մեկ աշխատանքային օր:
Մինչև 26.02.2007 աշխատանքային օրվա ավարտը Ձեզնից տեղեկություն չստացվելու դեպքում` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները փետրվարի 27-ին ժամը 10:00ին կլինեն Վազգեն Սարգսյան7 հասցեում` դուռը բացելու և գույքը Ձեզ հանձնելու համար: