ՀԱՏՈՒԿ ՄՈՏԵՑՈՒՄ ԶՈՐԱՑՐՎԱԾ ԴԻՄՈՐԴՆԵՐԻՆ
Կրթության եւ գիտության նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Վանյա Բարսեղյանն այսօր լրագրողների հետ հանդիպանը խոսելով պետական ավարտական եւ միասնական քննության ներդրման համակարգի մասին նշեց, որ այն իր հետ բերում է բազմաթիվ դրական փոփոխություններ, «հնարավորություն է տալիս լիարժեք գիտելիքի դրսեւորմանը»:
Այս տարվա շրջանավարտները նոր համակարգով կարող են հանձնել հայոց լեզու եւ գրականություն առարկաները: 2006թ հոկտեմբերին մի քանի դպրոցներում նոր համակարգով փորձնական քննությունների անցկացմանը մասնակցել է 7500 աշակերտ եւ ըստ կենտրոնի տնօրենի մանրամասն վերլուծությունից հետո շտկվել են թերություններն ու բացթողումները:
Նոր ծրագրով քննությունների թեստավորման առաջադրանքները կազմվելու են դպրոցներում գործող ծրագրերին համապատասխան: Միասնական եւ պետական ավարտական քննություններն աշակերտները կհանձնեն նույն օրը: Քննության օրը թեստային առաջադրանքները Ա եւ Բ մասերի բաժանված կլինեն` վերջինն իր բովանդակային առումով բարդ է առաջինից:
Միասնական քննությանը կարող են մասնակցել այն շրջանավարտները, ովքեր ցանկանում են իրենց ուսումը շարունակել բարձրագույն հաստատություններում, իսկ պետական ավարտական քննության մասնակիցները կարող են լինել այն շրջանավարտներն, ովքեր ուսումը շարունակելու ցանկություն չունեն: Շրջանավարտը, եթե ցանկություն ունի ընդունվել այն բուհում, որտեղ հայոց լեզուն համարվում է ոչ մրցույթային այդ դեպքում նա հանձնելու է պետական ավարտական քննություն:
Իսկ զորակոչիկ դիմորդների համար կկազմակերպվի առանձին միասնական քննության օր: Վ.ԲԱՐՍԵՂՅԱՆԸ նշեց, որ նախորդ տարիների շրջանավարտների համար նախատեսված է ըստ տարածքների առանաձնացնել դպրոցները: Քննություններին մասնակցելու համար հայտագրումը կազմակերպվելու է էլեկտրոնային տարբերակով: «Սա քաղաքակիրթ ձեւ է, ցանցով ուղղարկելն առաջընթաց է ապահովում»-ընդգծում է ԳԹԿ տնօրենը:
Մարզերում նոր համակորգով հայտագրումը ճիշտ կազմակերպելու համար ինֆորմատիկայի ուսուցիչների հետ անցկացվել է անվճար սեմինարներ: Վ. ԲԱՐՍԵՂՅԱՆԸ վստահեցնում է, որ միասնական եւ պետական ավարտական քննությունների անցկացումը յուրաքանչյուրի համար երաշխավորում է հավասար պայմաններ:
Դրանից զատ ԳԹԿ տնօրենը համոզում է, որ քննությունների գնահատականները լինելու են օբյեկտիվ, քանի որ այն գնահատվելու է համակարգչային համապատասխան ծրագրի օգնությամբ: Նախատեսված է բոլոր առարկաներն անցկացնել միասնական պետական ավարտական քննություններով: Հաջորդ տարի քննության նոր համակարգի կանցնեն մաթեմատիկա, հայոց պատմություն եւ բնագիտական առարկաները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան