“ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊԻՆ” ՉԵՆ ԲՈՂՈՔԵԼ
“Ջերմուկ” հանքային ջրի բաղադրության մեջ արսենիումի (Մենդելեևի աղյուսակի 33-րդ տարրը, քիմիական անվանումը` արսեն, հայերեն` մկնդեղ-խմբ.) պարունակությունը գտնվում է թույլատրելի սահմանում: Այս մասին այսօր Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց “Ջերմուկ Գրուպ” ՓԲԸ նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանը, մեկնաբանելով ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի վերահսկման դաշնային գործակալության (FDA) տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Հայաստանից ներկրվող “Ջերմուկ” հանքային ջուրը պարունակում է արսենիում և վտանգավոր է մարդու առողջության համար:
Է. Ղազարյանի խոսքերով, արսենիում կա Հայաստանի բոլոր հանքային ջրերի բաղադրության մեջ, ինչով էլ պայմանավորված է նրանց բուժիչ հատկությունը: Այդ նյութն ամենաքիչը առկա է “Ջերմուկի” մեջ: Պետստանդարտի համաձայն, այդ քիմիական տարրի պարունակությունը մեկ լիտր ջրում չպետք է կազմի 0.7 մկգ-ից քիչ: Նա ընդգծեց, որ FDA-ի հաղորդագրությունում ասվում է այն մասին, որ ԱՄն ներկրվող “Ջերմուկ” անվանումով հայկական հանքային ջրերից մեկի մոտ նկատվել է արսենիումի` թույլատրելի սահմանը գերազանցող քանակ:
Սակայն, թե հատկապես ում է պատկանել տվյալ արտադրանքը, չի մասնավորեցվել: “FDA-ն առայժմ միայն նախազգուշացրել է իր սպառողներին”,- շեշտեց նա, հավելելով, որ միևնույն ժամանակ հաղորդագրությունում ասվում է, որ այդ նմուշների հետազոտությունը դեռևս շարունակվում է, ինչի արդյունքների մասին սպառողները լրացուցիչ կիրազեկվեն: “Ջերմուկի” վերաբերյալ FDA-ն դեռևս վերջնական հայտարարություն չի արել:
Է. Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ “Ջերմուկ Գրուպ” ընկերությունը, որպես արտահանող, ո’չ իր արտասահմանյան գործընկերներից, ո’չ FDA –ից, ո’չ էլ ԱՄն այլ կառույցներից որևէ բողոք կամ հայտարարություն չի ստացել: Նրա խոսքերով, սկսած 2000 թվականից “Ջերմուկ Գրուպը” կանոնավոր կերպով իր արտադրանքն արտահանում է Միացյալ Նահանգներ, և անցած 7 տարիների ընթացքում ԱՄն կողմից որևէ դժգոհություն չի եղել, քանի որ արտադրանքը միշտ էլ համապատասխանել է ընդունված չափանիշներին:
FDA-ի հաղորդագրության մեջ նշված է, որ հետազոտվել է 500 մլ հեղուկ, ինչի արդյունքում մեկ լիտր ”Ջերմուկի” մեջ հայտնաբերվել է 500-600 մկգ արսենիում (մկնդեղ), մինչդեռ ԱՄՆ ստանդարտների Գործակալությունը 1 լիտրի համար թույլատրելի է համարում մինչ 10 մկգ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները