«ՀԱՄԵՑԵ’Ք ԱՐՑԱԽ»
Հայաստանը միշտ էլ հարուստ է եղել իր պատմությամբ, տաղանդավոր զավակներով, մշակութային կոթողներով... Թե որքանով նա հարուստ կմնա` մեծապես կախված է, թե որքանով ենք մենք ճանաչում մեր երկիրը և որքանով ենք տեր մեր ունեցածին:
2006 թվականի հունիսին «Ազդ» գործակալությունը արտադրեց «Համեցե’ք Արցախ» պատմամշակութային տուրիստական ֆիլմը: Այն պատմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, նկարագրելով այս երկիրը Նոյից մինչև մեր օրերը, բնակլիմայական նկարագրից մինչև պատմամշակութային անցքերն ու հուշարձանները, քաղաքական անցուդարձից մինչև արցախյան ժինգյալով հացը... և հմտորեն անցումներ է անում Արցախում զբոսաշրջության այսօրվան ու վաղվան:
«Համեցեք Արցախ» ֆիլմը նկարահանված է բարձր որակով և մեծ վարպետությամբ այնպես, որ եթե անգամ եղել եք Արցախում, Դուք հնարավորություն ունեք ճանաչելու այն նորից և միանգամայն նորովի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան