ԲՈՂՈՔ-ՄԻՋՆՈՐԴԱԳԻՐ «ՄԱՏԱՂԻՍԻ ԳՈՐԾՈՎ»
««Մատաղիսի գործով» ընթացող լրացուցիչ նախաքննությունը ևս ընթանում է օրենքի կոպիտ խախտումով»: Քրեական գործի վարույթն իրականացվում է ՀՀ զինվորական դատախազության քննիչների կողմից և ՀՀ զինվորական դատախազ Արմեն Խաչատրյանի հսկողության ներքո: Սակայն զինվորական դատախազության ցանկացած աշխատակցի մասնակցությունն այս գործի լրացուցիչ նախաքննությունը բավարար հիմքեր է տալիս համոզվելու, որ «Մաղատիսի գործով» իրական մեղավորները չեն բացահայտվելու,- այսօր այս բովանդակությամբ բողոք- միջնորդագիր են պատրաստել «Մատաղիսի գործով» պաշտպանության կոմիտեի անդամները:
Միջնորդագրի նախաձեռնողը Մատաղիսում սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի ծնողներն են` ում սպանության համար էլ մեղադրվում են նույն զորամասի զինվորներ Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանը և Մուսա Սերոբյանը: Նշված պաշտոնյաներին ուղարկած բողոք-միջնորդագրի տակ ստորագրել են նաև այս երեք երիտասարդների ծնողները, նմանատիպ խնդիրներ ունեցող մի շարք քաղաքացիներ, «Մատաղիսի գործով»
պաշտպանության կոմիտեի անդամները:
Բողոքում նշել են նաև, որ «Լրացուցիչ նախաքննության ընթացքում պաշտպանական կողմի մի շարք միջնորդություներ` քրեական գործի հարուցում դատաբժշկական փորձագետների կողմից կատարված կեղծիքների փաստի առթիվ, խոշտանգումների, բռնություններ իրականացնող անձանց վերաբերյալ, զինվորական դատախազության կողմից անհիմն մերժվել են: Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը ապօրինի կալանավորման և խոշտանգումների հետևանքով ունեն լուրջ առողջական խնդիրներ, ուստի հայրենիքը լքելու մտադրություն չունեն:
Սակայն վարույթն իրականացնող մարմինը ` բարոյական ճնշում գործադրել նպատակով, նրանց նկատմամբ խափանմնան միջոց է ընտրել: Նրանց պարբերաբար կանչում են հարցաքննության, թեպետ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը ոչ մի նորություն չունեն հայտնելու»:
Ելնելով նշված իրավիճակից` բողոք-միջնորդագրին միացածները պաշտոնյաներից պահանջում են.
Անհապաղ գործի քննությունը փոխանցել անկախ քննիչների, բացառել զինդատախազության որևէ աշխատակցի մասնակցությունը և գործը վերցնել անմիջական հսկողության տակ
Անհապաղ հարուցել քրեական գործ` կեղծ դատաբժշկական փորձաքնությունների եզրակացությունների հեղինակների նկատմամբ
Անհապաղ հարուցել քրեական գործ` խոշտանգումների, բռնությունների և ապօրինի կալանավորումներ իրականացնող անձանց նկատմամբ
Անհապաղ դադարեցնել քրեական հետապնդումը Ռազմիկ Սարգսյանի, Արայիկ Զալյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ
Բողոք- միջնորդագիրն ուղարկվել է Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան