ԱԴԱՄ ԿԱԲԼԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ
Իմ անունն է Ադամ Կաբլանյան, և ես ՙVirage Logic Corporation՚-ի տնօրենների խորհրդի անդամներից մեկն եմ: «Virage Logic Corporation»-ը կիսահաղորդիչների արդյունաբերության ոլորտում մտավոր սեփականության խնդիրներով զբաղվող վստահելի գործընկեր է: Ուրախ եմ ներկայացնելու ձեզ Panorama.am-ի այս նոր բաժինը, որը ստեղծված է ՏՏ ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությունը գրավելու նպատակով:
1996թ. հիմնադրված «Virage Logic Corporation»-ը («Nasdaq:VIRL) արագորեն հաստատվեց որպես բարդ ինտեգրալ սխեմաների նախագծման նպատակով ժամանակակից ներդրված հիշողության ոլորտի մտավոր սեփականության տրամադրման տեխնոլոգիաների և շուկայի առաջատար: Այսօր, որպես կիսահաղորդիչների արդյունաբերության ոլորտում մտավոր սեփականության խնդիրներով զբաղվող վստահելի գործընկեր, ընկերությունը ներդրված հիշողություն, տրամաբանական սխեմաներ, մուտքի և ելքի սարքեր պարունակող մտավոր սեփականություն հանդիսացող պլատֆորմների տրամադրման ոլորտի գլոբալ առաջատարն է և առաջինն է մտավոր սեփականության «Silicon Aware IP™» անվանվող նոր դասի մշակման գործում:
Ներկայումս ամբողջ աշխարհում մարդիկ օգտագործում են սարքեր, որոնք պարունակում են «Virage Logic Corporation»-ի կիսահաղորդիչների մտավոր սեփականությունը: Լինի դա ժողովրդականություն վայելող բջջային հեռախոս, «MP3» նվագարկիչ, թվային տեսախցիկ, խաղային սարք, թվային հեռուստատեսության դեկոդեր, լսողական սարք կամ «USB» ֆլեշ հաղորդակ` մեծ է հավանականությունը, որ հենց «Virage Logic Corporation»-ի ներդրված հիշողության մտավոր սեփականությունն է տրամադրում այն գործնական հնարավորությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են: Այնպիսի գործնական հնարավորությունները, ինչպես մարտկոցների երկարատև աշխատանքը, ավելի արագ կատարվող աշխատանքը կամ գրաֆիկան և ցածր ջերմափախանակությունը միայն մի մասն են այն հիմնական օգուտներից, որոնք տրամադրում են մեր ներդրված հիշողության տեխնոլոգիաները: Եվ քանի որ բոլոր կիսահաղորդիչ չիպերի մինչև 80-90%-ը պարունակում են ներդրված հիշողություն, ապա էլեկտրոնային արտադրատեսակների լայն ընտրանի ապահովելու հարցում «Virage Logic Corporation»-ի դերը շարունակում է աճող կարևորություն ունենալ: Ուզում եմ նշել, որ «Virage Logic Corporation»-ի հայաստանյան մասնաճյուղը ընկերության հաջողություններում ունի աճող կարևորություն և Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները կարևոր են մեզ համար:
Այս նոր ծրագրով մենք ցանկանում ենք բարձրացնել և քննարկել խնդիրներ, որոնք վերաբերվում են Հայաստանում և ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտին, հետաքրքիր են մեր լսարանի և բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են ՏՏ-ի համար` ինժեներներ, բիզնեսի ոլորտի ներկայացուցիչներ և գիտնականներ: Համոզված եմ, որ այս աշխատանքը հետաքրքիր և կիրառելի կլինի ձեր համար:
Ադամ Կաբլանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան