ՀԱՆՐԱՅԻՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐ ՇԱՀԵՐ. ՈՂՋԱՄԻՏ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ

Հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանի հետ.

– Պարո՛ն Ավետիսյան, ներկայումս իրականացվում է դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը: Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք գործող օրենքները չեն բավարարում այսօրվա պահանջները:
– Կատարված սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն առաջացրին, որ մեր երկրում իրականացվի դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլը: Դրա նպատակն է գործող օրենսդրությունը համապատասխանեցնել փոփոխված Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, և, ընդհանուր առմամբ, որպեսզի երկրում իրական դատական իշխանություն իրականացնելու համար պայմաններ ստեղծվեն: Ես կարծում եմ, որ 2007 թվականը մեր երկրի պատմության մեջ կմնա նաև նրանով, որ այս տարվա ընթացքում կսկսեն գործել մի շարք հիմնարար օրենքներ, արդյունքում կձևավորվի դատական նոր համակարգ: Մասնավորապես, Հայաստանում կգործեն ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ, մասնագիտացված առաջին ատյանի դատարաններ, վարչական դատարան, մասնագիտացված վերաքննիչ դատարաններ և Սահմանադրությունով նոր առաքելություն ստանձնած վճռաբեկ դատարանը:

– Որքանով հայտնի է, քրեական դատավարության գործող օրենսգրքում լուրջ փոփոխություններ են կատարվել: Դրանք գործողության մեջ են մտել սույն թվականի ապրիլի 8-ին: Քանի որ այդ փոփոխությունները վերաբերում են մեր քաղաքացիների կենսական շահերին, խնդրում եմ ընդհանուր գծերով դրանց մասին իրազեկեք մեր հանրությանը:
– Այո, օրենսդիրը մի շարք փոփոխություններ կատարեց գործող օրենսդրության մեջ, մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքում, որոնք վերաբերում են քաղաքացիների կենսական շահերին: Կատարված փոփոխություններով ընդարձակվել է մասնավոր գանգատների հիման վրա հարուցվող քրեական գործերի շրջանակը: Դրանք այն քրեական հանցագործություններն են, որոնց առիթով գործեր կարող են հարուցվել միայն և միայն տուժողի բողոքի հիման վրա: Այսինքն այն անձի բողոքի հիման վրա, ում հանցագործությամբ պատճառվել է ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս: Նախկին օրենսդրությամբ մասնավոր բողոքի հիման վրա գործեր էին հարուցվում միայն 3-4 տեսակի հանցագործությունների առիթով, ապա կատարված փոփոխություններով դրանք 30-ից անցնում են: Այս մոտեցումը ողջունելի է, քանի որ օրենսդիրը դրանով իսկ փորձել է ողջամիտ հավասարակշռություն ստեղծել մասնավոր և հանրային շահերի միջև, ինչը համահունչ է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կարևոր պայման է քաղաքացիական հասարակության ձևավորման գործում: Հաջորդ փոփոխությունը դատական սանկցիաների ինստիտուտի ներդրումն է: Մինչև այսօր գործող օրենսդրությունը բավարար մեխանիզմներ չուներ դատական նիստը խանգարող անձանց համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: Ահա այս պատճառով օրենսդիրը սահմանել է դատական սանկցիաների ինստիտուտը: Դրանք հիմնականում երեքն են. նախազգուշացում, տուգանք մինչև 100 հազար դրամի չափով և նիստերի դահլիճից հեռացում: Իսկ դատավարության այն սուբյեկտների համար, ովքեր են պաշտպանը և դատախազը, օրենսդիրը նախատեսել է դատական սանկցիայի կիրառում նախազգուշացման ձևով, իսկ անհրաժեշտության դեպքում` համապատասխան միջնորդության հարուցում հանրապետության գլխավոր դատախազին կամ փաստաբանական պալատին, ինչը պարտադիր պայման կհանդիսանա դատական նիստը խանգարող պաշտպանի կամ դատախազի պատասխանատվության հարցը լուծելու համար:

– Սույն թվականի ապրիլի 5-ին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թվով 55 փաստաբանների տրամադրվեցին հավատարմագրեր` ՀՀ վճռաբեկ դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար: Եթե հնարավոր է, երկու խոսք այդ մասին:
– Իրոք, օրենսդրի կողմից կատարված փոփոխություններից մեկն էլ վերաբերում է վճռաբեկ վարույթին, մասնավորապես այն անձանց շրջանակի ճշտմանը, ովքեր իրավունք ունեն վճռաբեկ բողոք բերելու: Մինչև համապատասխան փոփոխությունները վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեին ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները և դատավարության մյուս սուբյեկտները, նրանց թվում` դատապարտյալը, տուժողը, պաշտպանը: Սակայն վճռաբեկ դատարանի գործունեությունը կարճ ժամանակահատվածում ցույց տվեց, որ այնպիսի սուբյեկտներ, ինչպիսիք էին դատախազից բացի դատավարության մնացած սուբյեկտները, չէին կարողանում որակյալ վճռաբեկ բողոքներ ներկայացնել դատարան, ինչի պատճառով վճռաբեկ դատարանը հնարավորություն չէր ունենում իրականացնել սահմանադրությամբ իրեն տրված առաքելությունը, այն է` ապահովել օրենքների միատեսակ կիրառությունը, ինչը նշանակում է դատական նախադեպի ձևավորում: Իսկ որպեսզի դատական նախադեպ ձևավորվի, վճռաբեկ դատարան պետք է ներկայացվեն որակյալ բողոքներ: Հիշյալ նկատառումներով օրենսդիրը սահմանեց, որ վճռաբեկ դատարան բողոք բերելու իրավունք ունեն ՀՀ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանները: Ինչպես նշեցիք, հավատարմագրված փաստաբանները մեր երկրում 55-ն են, և քաղաքացիները, եթե վճռաբեկ բողոք բերելու անհրաժեշտություն ունեն և չեն ցանկանում օգտվել դատախազի իրավունքներից, ապա պետք է օգտվեն հավատարմագրված փաստաբանների ծառայությունից:


Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}