ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է
Հայաստանի ծանրամարտի հավաքականը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում այս օրերին ընթացող Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավում է առաջին տեղը` 10 ոսկե, 6 արծաթե և 2 բրոնզե մեդալներով: Թիմային հաշվարկով մեր ընտրանուն զիջում է Ռուսաստանի հավաքականը` 8 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալներով: Լավագույն եռյակը եզրափակում է Ուկրաինան: Այդ երկրի մարզիկները նվաճել են 4 ոսկե, 2 արծաթե և 7 բրոնզե մեդալ:
Նախօրեին հերթական հաղթանակը տարան 77կգ քաշայիններ Արա Խաչատրյանն ու Գևորգ Դավթյանը: Հրում վարժությունում բարձրացնելով 166, իսկ պոկում վարժությունում` 197 կգ, երկամարտի 363 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Գ. Դավթյանը: Պատվո հարթակի երկրորդ աստիճանին կանգնեց Արա Խաչատրյանը` երկամարտի 361 կգ արդյունքով:
3-րդ հորիզոնականը զբաղեցրեց թուրք ծանրորդը, ով երկամարտի արդյունքում Գ. Դավթյանին զիջեց 10, իսկ Ա. Խաչատրյանին` 8 կգ: Հիշեցնենք, որ առաջնության ընթացքում չեմպիոնի տիտղոսը նվաճել են նաև Մելինե Դալուզյանը (63 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ), իսկ 69 կգ քաշայիններ Տիգրան Մարտիրոսյանը և Նազիկ Ավդալյանը Հայաստանի հավաքականին բերել են արծաթե մեդալներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան