«ԱրմենՏել»-ը հրաժարվում է հեռահաղորդակցության բնագավառում իր մենաշնորհից
Ինչպես հաղորդեց ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բլիժնյուկը, ՙԱրմենՏել՚-ը հրաժարվում է հեռահաղորդակցության բնագավառում իր մենաշնորհից մինչև 2007թ. վերջը: Չնայած մենաշնորհն ուժի մեջ է մինչև 2009թ., գործընթացը կավարտվի մինչև այս տարվա վերջ:
Օլեգ Բլիժնյուկը նշեց, որ «հրաժարվելով մենաշնորհից` ընկերությունը նորից պատրաստ կլինի արդար մրցակցության հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում»: Բլիժնյուկը հավաստիացրեց, որ ընկերությունը կիրականացնի իր պարտականությունները` չնայած այս փոփոխությունների:
Նա հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ ընկերության ներդրումային ծրագրերի վերաբերյալ, բայց նշեց, որ նոր սեփականատերի 2007-2008թթ. ներդրումների ծավալները զգալիորեն ավելի կլինեն, քան հույների ժամանակ:
«ԱրմենՏել» Հեռահաղորդակցությունների Ընկերությունը Հայաստանի հեռախոսային կապի մոնոպոլիստն է և բջջային 2 օպերատորներից մեկը: Ընկերությունն ունի 450,000 բջջային կապի և 600,000 ֆիքսված հեռախոսային կապի բաժանորդ:
Նոյեմբերի 17-ին Հունական Հեռահաղորդակցությունների Ընկերությանը պատկանող ՙԱրմենՏել՚-ի ակցիաների 90%, որը կազմում է 341,9 միլիոն եվրո, վաճառվեց ՙՎիմպելԿոմ՚ (BeeLine brand) ռուսական ընկերությանը, որը համաձայնվեց նաև վճարել ՙԱրմենՏել՚-ի պարտքերը, որոնք կազմում էին 40 միլիոն եվրո:
Երևան, ապրիլի 18, /ԱՐԿԱ/: