Հասարակություն 10:00 24/04/2007

ԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ, ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆԱԵՎ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ

Օտարման գործընթաց ասելով, մարդկանց մոտ, մի անգամից առաջանում է դժգոհության ու բողոքի զգացում, պատկերացնում են անտուն ու վտարված մարդկանց: «Վերջապես այս ոլորտում հայտնվել է մի ընկերություն, որն առաջնորդվում է բարոյականության սկզբունքով»,- այսպիսի կարծիք վերջերս հայտնեցին, ժողովրդի խոսքով ասած, «Ֆիրդուսի» փողոցի բնակիչները: Այդ տարածքը կառուցապատող «Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերությունը շարունակում է պայմանագրեր կնքել թաղամասի բնակիչների հետ: «Ֆիրդուսի» տարածքի բնակիչներին ընկերության կողմից առաջարկվել է ոչ թե գումարային, այլ բնակարանային փոխհատուցում: «Սիթի սենթր դիվելըփմենթ» ընկերությունը բնակիչներին համապատասխան բնակարաններ է առաջարկել  Գինու գործարանի տարածքի հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքից: Շենքը շահագործման է հանձնվելու երկու տարի հետո, բայց կատարյալ վիճակում: Ներկայացնում ենք մեր հարցազրույցը «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ տնօրեն Էդուրադ Մելիքյանի հետ.

-Ոլորտում գործող ընկերությունները մինչև այժմ իրականացնում էին գումարային փոխհատուցում, ինչու՞ է Ձեր ընկերությունը ընտրել բնակարանային փոխհատուցման ճանապարհը
- Ժամանակը ցույց տվեց, որ բնակարանային փոխհատուցումն ավելի արդյունավետ է: Այս ընթացքում եղան դեպքեր, երբ դրամական փոխհատուցում ստանալով ընտանիքներում վեճեր առաջացավ: Օրենքի պահանջով, գումարը ստանում է սեփականատերը, ով պարտավոր է փոխհատուցել նաև օգտագործողներին, հենց այս գործընթացն էլ դառնում էր վեճերի առարկա: Այս ընթացքում ակնհայտ դարձավ, որ դրամական փոխհատուցումը ճիշտ չէ նաև մեկ այլ պատճառով. շատերը որոշեցին բնակարաններ ավելի ուշ ձեռք բերել և փոխհատուցված գումարները ծախսեցին, հետո էլ բնակարանների գներն աճեցին և այդպես էլ չկարողացան բնակարան ձեռք բերել:

-Պրն Մելիքյան, չնայած առաջարկվող շահեկան պայմաններին, «Ֆիրդուսի» բնակիչներն, այնուամենայնիվ, անհանգստացած են, քանի որ որոշ մարդկանց պատկանող տարածքները համապատասխան մարմիններում չեն սեփականաշնորհում և նրանք մտավախություն ունեն, որ փոխհատուցում չեն ստանա
-Մենք բազմիցս ասել ենք. անկախ նրանից տարածքը, տունը սեփականաշնորհված է, թե` ոչ , միևնույն է բոլոր բնակիչներն իրենց պատկանող յուրաքանչյուր 1քմ-ի դիմաց ստանալու են բնակարանային փոխհատուցում կրկին 1քմ: Այնպես որ, բնակչության մտավախություններն ավելորդ են, ավելին` այս ընթացքում սեփականացնելու դեպքում նրանք պարզապես լրացուցիչ ծախսեր կիրականացնեն:

- Ձեր ընկերության որդեգրած քաղաքականությամբ, կարծում եմ դժվար է աշխատել առանց կուրուստների, ինչպե՞ս է հաջողվում Ձեզ
-Իբրև նախադեպ` բնակարանային փոխհատուցման առումով, որոշ ընկերություններ ևս որդեգրել են նույն քաղաքականությունը, սակայն բոլորը չէ, որ կարող են այդպես աշխատել: Մեզ հաջողվում է, քանի որ կառուցվող շենքերի շինարար կազմակերպությունը «Գլենդել Հիլզ» կառուցապատող մեծ ընկերությունն է և պայմանագիրը կնքվում է եռակողմ` «Գլենդել Հիլզ», «Սիթի սենթր Դիվելըփմենթ» և բնակիչ: Այսինքն` ի հաշիվ նրա, որ «Գլենդել Հիլզ»-ը մեծ ընկերություն է: Փոքր ընկերությունների պարագայում գործընթացը, պարզապես անշահութաբեր կլիներ: Իսկ ընդհանրապես ես սա համարում են միակ ոչ կոնֆլիկտային տարբերակը:

-Որն՞ եք համարում բնակիչների համար ամենամեծ երաշխիքը, կնքած պայմանագրե՞րը
-Ոչ´, միայն պայմանագիրը չի կարող երաշխիք հանդիսանալ: Պատկերացրեք իրավիճակ, երբ առկա է կնքած պայմանագիր, բայց տվյալ ընկերությունը սնանկացել է: Ինչ է ստացվում. մարդն ունենում է պայմանագիր, իրավունք և սնանկ կազմակերպություն, իսկ տունը քանդած է: Դրա համար մեր որդեգրած քաղաքականության կարևորագույն մասն այն է, որ մարդիկ մնում են իրենց տներում, մինչև կտրամադրվի նոր տուն: Կոնկրետ «Ֆիրդուսի» բնակիչները նախընտրել են Գինու կոմբինատի հարևանությամբ կառուցվող բարձրահարկը: Մենք պատրաստ ենք բնակարան տրամադրել նաև նույն վայրում, բայց այդ պարագայում մենք պետք է ունենանք արդեն ազատված տարածք` նոր շենք կառուցելու համար: Այսինքն, մեր ընտրած տարբերակով գործարքի ռիսկայնությունը հավասարեցված է զրոյի:


-Ինչպես է հաջողվել այսքան քաղաքացիների հետ գործնական հարաբերությունների արդյունքում ունենալ, այդքան քիչ թվով բողոքներ: Որքանով տեղյակ եմ, այս ընթացքում ընդամենը 5 դատական գործ եք ունեցել
- Բոլորին առաջարկվել է համապատասխան փոխհատուցում: «Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ-ն դեռևս մեծ ծրագրեր չի իրականացրել, սակայն «Գլենդել Հիլզ»-ը , որն ինչպես արդեն նշեցի նույն գործադիր մարմնին է պատկանում, իրացման աշխատանքների մեծ փորձ ունի: Ընկերությունն աշխատել է Բուզանդի փողոցի 73 ընտանիքների հետ, այնուհետև Գինու կոմբինատի հարևանությամբ 170 ընտանիքների հետ: Իսկ ինչ վերաբերվում է դատական վեճերին` 5-ից յուրաքանչյուրի դեպքում բնակարանային փոխահատուցման առաջարկ նույնպես ընկերության կողմից արվել է: Սակայն չի ընդունվել և միայն այդ ժամանակ է իրականացվել հարկադիր իրացում:

-Որ՞ն է քաղաքացիների հետ աշխատելու Ձեր սկզբունքը
- Անում ենք միայն այն, ինչը կարող ենք բարձրաձայնել: Ընկերության կողմից մշակված է մի քաղաքականություն, որը բացի փոխհատուցումից, տալիս է նաև այլ առավելություններ: Օրինակ` անկախ նրանից, թե ինչ վիճակում են գտնվում նրանց տները` լավ, թե վատ, մենք ապահովում ենք բնակարանային կատարյալ պայմաններ: Սա, փաստորեն, ոչ միայն փոխհատուցում է, այլև սոցիալական վիճակի բարելավում: Թաղամասում իրականացվող քաղաքաշինական ծրագիրը կառավարության կողմից ճանաչվել է գերակա հանրային շահ, այս պարագայում սեփականատերերը կամ օգտագործողները զրկվում են իրենց սեփականության իրավունքից, հետևաբար` իրենք պետք է ստանան ավելի շատ բարելավում, քան ունեին մինչ այդ: Այդ թաղամասի տներն ունեն մաշվածության բարձր տոկոս, առավելություններից մեկն էլ այն է, որ այժմ ձեռք են բերում նորակառույց և ավելի բարձր արժեքներով բնակարաններ:



Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
  Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է. «Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}