ՏՏ ԲՆԱԱՎԱՌԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐԸ` ԿԱԴՐԵՐՆ ԵՆ

ՙԼայկոս՚ եվրոպական խոշորագույն ինտերնետ պորտալներից մեկն արդեն հինգ տարի գործում է Հայաստանում: Հայկական մասնաճյուղի առջեւ եղած խնդիրները բավականին յուրահատուկ են: Տեղային մասնագետները հիմնականում զբաղվում են ընկերության հիմնական բիզնեսի տեխնիկական եւ ծրագրային աջակցությամբ: Այդ է պատճառը, որ ՙԼայկոս-Հայաստան՚-ը մտահոգված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի առջեւ կանգնած բոլոր խնդիրներով: Վերոհիշյալ խնդիրների եւ ընկերության գործունեության մասին իր հարցազրույցում պատմեց ՙԼայկոս՚-ի տնօրեն Ռոբերտ Չապլինը:

-Հետաքրքիրն այն է, որ ես ինտերնետում ոչինչ չգտա ՙԼայկոս-Հայաստան՚-ի մասին ռուսերեն լեզվով: Դրա համար կառաջարկեմ սկզբից ներկայացնեք ընկերությունը:

-ՙԼայկոս՚-ը եվրոպական ինտերնետ պորտալ է` գերմանական ընկերություն բաց բաժնետիրական ընկերության կարգավիճակով, որն սկսել է իր աշխատանքը 1999թ.-ին: Իր ծառայությունները ՙԼայկոս՚-ն առաջարկում է հիմնականում Եվրոպայում: Դա վեբ-դիզայն է, գովազդ, էլեկտրոնային առեւտուր եւ չաթ: Ընկերությունում աշխատում են մոտ 700 մարդ, որոնցից ավելի քան 200-ը` Հայաստանում: Տարեկան եկամուտը կազմում է մոտ 85 միլիոն եվրո: Մեր գլխավոր գրասենյակը գտնվում է յուտերսլոու գերմանական քաղաքում: Բացի այդ, մենք գրասենյակներ ունենք նաեւ մի շարք եվրոպական երկրներում, որոնք զբաղվում են մարքեթինգով եւ իրացմամբ: Մշակումները հիմնականում անցկացվում են այստեղ, չնայած փոքր խմբեր կան նաեւ գլխավոր գրասենյակում:

-Իսկ ո՞րն է ՙԼայկոս-Հայաստան՚-ի կարգավիճակը:

-Իրավաբանական տեսակետից ՙԼայկոս-Հայաստան՚ ՓԲԸ-ն հանդիսանում է բավականին ինքնուրույն կառույց: Չնայած կատարում է ՙԼայկոս-Եվրոպա՚-ի ֆունկցիաները: Հայաստանում մենք հաճախորդներ չունենք: Հիմնականում սպասարկում ենք եվրոպական երկրները, գլխավորապես երմանիայում: Այստեղ` Հայաստանում, մենք իրականացնում ենք ծրագրերի մշակում, օպերացիոն ծառայություններ, մոնիթորինգ, այդ թվում նաեւ Եվրոպայի այն գրասենյակներում, որտեղ ՙԼայկոս՚-ն իրականացնում է այս կամ այն ծառայությունները: Ծրագրային ապահովումը մենք մշակում ենք երմանիայից ստացված առաջարկների համաձայն: Օպերացիոն ծառայությունների մեջ է մտնում ներքին ցանցի` համակարգիչների եւ սերվերների սպասարկումը: Եթե, ասենք, մենք խնդիրներ ենք ունենում Ստոքհոլմի կամ երմանիայի սերվերների հետ (ՙԼայկոս՚-ի սերվերների հիմնական տեղը), ապա լուծում ենք դրանք այստեղ` Հայաստանում: Խոսքը գնում է, իհարկե, ծրագրային խնդիրների մասին: Էլեկտրոնային առեւտրով զբաղվող խմբի գլխավոր գրասենյակը գտնվում է Մյունհենում: Իսկ ծրագրային ապահովումը մշակվում է այստեղ: Այդ խնդիրների վրա աշխատում է ծրագրավորողների մի առանձին խումբ:

Հայաստանում մենք ունենք նաեւ հաճախորդների սպասարկման բաժին, որը զբաղվում է ՙԼայկոս՚-ի ինտերնետ կայքերում գովազդի տեղադրմամբ: Քանի որ կայքերի այցելուների թիվը հասնում է ամսեկան 30 միլիոնի, շատ ընկերություներ տեղադրում են իրենց գովազդները մեր վեբ էջերում: Ինպե՞ս է դա աշխատում: Օրինակ, ՙՍամսունգ՚-ն ուզում է տեղադրել մեզ մոտ իր նոր հեռախոսի գովազդը: Մեր եվրոպական գրասենյակն ընդունում է պատվերը, իսկ գովազդի պատրաստումն ու տեղադրումը տեղի է ունենում արդեն Հայաստանում: Այստեղ ես կցանկանայի նշել, որ ՙԼայկոս-Հայաստան՚-ը հաճախորդների հետ անմիջապես չի աշխատում: Այդ առումով մենք երկար քննարկումներ ենք վարել մեր հարկային գործակալության հետ, որին թվում էր, թե գովազդի համար գումարը ստանում ենք մենք: Բայց իրականում դա այդպես չէ: Չնայած մի քանի տարի առաջ մենք փորձում էինք նաեւ զբաղվել գովազդի պատվերներով: Սակայն այդ ռազմավարությունը չգործեց: Մեր հաճախորդները չէին վստահում հայկական կոնտակտային հեռախոսահամարներին այնպես, ինչպես եվրոպականներին: Այդ պատճառով մենք վերադարձանք մեր հին սխեմային: Նշեմ, որ յուրաքանչյուր երկիր ունի ՙԼայկոս՚-ի իր կայքը` ներկայացված այդ պետության լեզվով:

-Մտադրվա՞ծ եք արդյոք բացել lycos.am:

-Դեռ չենք պատրաստվում: Հայաստանում էլեկտրոնային առեւտուրը դեռ չի հասել բարձր մակարդակի:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ՙԼայկոս՚-ը բացեց իր մասնաճյուղը Հայաստանում:

-2000թ.-ին ՙԲրայանս՚ ամերիկյան ընկերությունը ձեռք բերեց ՙՍեդիտ՚ տեղային ընկերությունը եւ վերջինիս հիման վրա ստեղծեց ՙԲրայանս՚ ՓԲԸ-ն, որն իր հերթին երկու տարի անց վաճառեց իր բոլոր բաժնեմասերը ՙԼայկոս՚-ին: Այդպես, 2002թ.-ի օգոստոսին հայտնվեց ՙԼայկոս-Հայաստան՚-ը, որի հինգերորդ տարեդարձը մենք կնշենք այս տարի: Ընկերության ձեռք բերման պահին` հինգ տարի առաջ, այնտեղ աշխատում էին մոտ 30-40 մարդ, բայց 2005-2006թթ.-ին աշխատակիցների թիվը կտրուկ աճեց եւ հասավ ավելի քան 200-ի: Ինչու՞ նման աճ նկատվեց հենց այդ թվականներին: Քանի որ ինտերնետը Հայաստանում սկսեց զարգանալ բավականին ուշ, սկզբում այդ բնագավառում մասնագետներ գտնելը չափազանց դժվար էր: Այդ պատճառով 2003թ.-ին մենք պայմանագրեր կնքեցինք ԵՊՀ-ի եւ ԵՊՃՀ-ի հետ, որոնց համաձայն մենք նորացրեցինք այդ համալսարանների լաբորատորիաները, անցկացրեցինք ուսանողների տեստավորում, որոնց մի մասը դասընթացներ անցավ ՙԼայկոս՚-ում: Մենք նրանց համար հատուկ դասընացներ էինք վարում: Եվրոպայից մասնագետներ էինք հրավիրում ուսանողների համար դասախոսություններ կարդալու համար: Մենք բավականին շատ ներդրումներ ենք արել. վերանորոգել ենք հինգ լաբորատորիաներ եւ տեղադրել այնտեղ բոլոր անհրաժեշտ սարքավորումները: Մեր դասընթացների վերջում ուսանողներն ստացել են սերտիֆիկատներ: 2005թ.-ին մենք աշխատանքի ընդունեցինք միանգամից մոտ 30 մարդ: Այդ ծրագիրն սկսվել է 2004թ.-ին եւ ավարտվել 2006թ.-ին: Այժմ մենք շարունակում ենք այն, սակայն այլ կերպ. ուսանողներին տալիս ենք կրթաթոշակ 45-ից 70 հազար դրամ` կախված այն բանից, թե նրանք սովորում են բակալավրիատում թե մագիստրատուրայում:

- ինչու՞ է գործում այդ ծրագիրը, որի վերջում Ձեր ուսանողները կգնան աշխատելու այլ ընկերություններ:

-Դա, ինչպես ես նշեցի, 2004թ.-ին սկսված ծրագրի շարունակությունն է: Այս ժամանակահատվածի ընթացքում մենք բավականին ներդրումներ ենք արել համալսարաններում, եւ սխալ կլիներ այժմ ավարտել ծրագիրը: Երբ մենք սկսում էինք, մեզ շատ մասնագետներ էին հարկավոր: Այժմ այդ անհրաժեշտությունն այլեւս չկա: Մենք չենք կարող աշխատանքի ընդունել միանգամից 30-40 մարդ, այդ պատճառով էլ այժմ մենք ունենք յոթ ուսանողներ, որոնք կրթաթոշակ են ստանում, որոնցից մեկն արդեն աշխատանքի է ընդունվել: Բացի այդ, մտադրված ենք շարունակել ուսումնական դասընթացները, քանի որ այլ ընկերությունները եւս հետաքրքրվածություն են հայտնել միանալ մեզ:

-Արդարացրե՞լ են իրենց արդյոք ձեր ներդրումները համալսարաններում: ո՞հ եք արդյունքներից:

-Կրթական համակարգի հետ կապված իհարկե շատ խնդիրներ կան: Մի կողմից պետությունը ողջունում է ՏՏ ընկերությունների ներդրումները Հայաստան, սակայն, պետք է նշել, որ երկրում մասնագետները քիչ են: Եվ դա պետության խնդիրն է: Եթե այն հայտարարում է տվյալ բնագավառի առաջնային լինելու մասին, ապա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի առաջին հերթին բարձրակարգ մասնագետների կրթության եւ վերապատրաստման վրա: Քանի որ մասնագետները շատ քիչ են, շատ ընկերություններ կանգնած են նույն խնդրի առջեւ: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի հենց ՏՏ ընկերությունները ներդրումներ կատարեն կրթության մեջ: Այդ ամենը պետք է կատարվի միաժամանակ` ՏՏ ընկերություններ Հայաստան ներգրավելու հետ մեկտեղ:

Ինչ վերաբերվում է մեր ներդրումներին, ապա մենք ստացել ենք այն, ինչ ուզում էինք: Սակայն դա բավարար չէ: Մեզ հարկավոր են ավելի շատ մասնագետներ, քանի որ մեր գլխավոր գրասենյակը գոհ է մեր աշխատանքից եւ ցանկություն ունի ընդլայնել աշխատանքի ծավալները: Այժմ մենք ունենք 25 նոր թափուր տեղեր, որոնց համար մասնագետներ ենք փնտրում: Չորս տարի առաջ մենք չունեինք այդքան թափուր տեղեր: Դա կապված է ՏՏ բնագավառում ընկերությունների թվի աճի եւ, բնականաբար, նրանց միջեւ մրցակցության հետ:

-Հնարավո՞ր է, արդյոք, որ Հայաստանում ՏՏ բնագավառը հասել է այն կրիտիկական պահին, որից հետո այն դարձել է անհետաքրքիր ներդրումների համար:

-Եթե, իհարկե, բարձրակարգ մասնագետների թիվը չաճի, իրավիճակը կլինի հենց այդպիսին: Դրա համար, կրկնում եմ, պետությունը պետք է ուշադրություն դարձնի նոր մասնագետների կրթության եւ գեներացման վրա: Եվ եթե Հայաստանը դեռ չի հասել Ձեր ասած կրիտիկական պահին, ապա շատ մոտ է նրան:

-Ինչ-որ բան արվու՞մ է այդ ուղղությամբ:

-Այո, իհարկե, բայց դրա համար ժամանակ է հարկավոր: Հույսով եմ, որ մի 3-4 տարուց հետո նման խնդիրները կլուծվեն: Իհարկե, կան նաեւ այլ խնդիրներ: Օրինակ, որոշ ապրանքների` սարքավորումների ներմուծման հարկերը: Առաջինը` շատ ժամանակ է պահանջվում դրա համար եւ, չգիտես` ինչու, կան մի շարք մոտեցումներ այդ առումով: Իմ կարծիքով, Հայաստան ներդրումներ գրավելու համար պետք է ուշադրություն դարձնել հարկային եւ մաքսային օրենսդրությունների վրա: Հայաստանում բիզնես ծավալող ընկերություններն իրենց գործունեության հենց առաջին օրվանից գտնվում են հարկային տեսչության ուշադրության կենտրոնում:

Ահա մի օրինակ` կապված մաքսատան հետ: Որոշ ժամանակ առաջ մենք երկիր ներմուծեցինք սարքավորումներ` նախատեսված օնլայն ռեժիմում վիդեո-կոնֆերանսներ վարելու համար: Ինչպես հայտնի է, մաքսային տուրքը տրվում է ապրանքի մաքսային գնից: Մենք վճարեցինք նույն գինը, ինչ անցած անգամ` չորս տարի առաջ, միեւնույն սարքավորումների համար, չնայած, որ նման համակարգերը շատ շուտ են հնանում, եւ դրանց գինը շատ շուտ ընկնում է… Պետությունը պետք է ստեղծի այնպիսի հարկային եւ մաքսային ռեժիմներ, որոնք կգրավեն Հայաստան կատարվող ներդրուները, այլ ոչ թե` կվանեն պոտենցիալ ներդրողներին:

Բավականին շատ ուշադրություն պետք է դարձնել նաեւ ադմինիստրատիվ հարցերին: Եվ եթե այժմ փորձենք դասակարգել խնդիրները, ապա առաջինը կլինի` մասնագետների պակասը եւ երկրորդը` հարկային եւ մաքսային խնդիրները:

-Այսինքն, խնդիրը` օրենքների թերի լինելու փաստն է:

-Խնդիրը, երեւի թե, նրանում է, որ միջին կարգի յուրաքանչյուր պաշտոնյա փորձում է առաջ քաշել իր օրենքները… Նշեմ նաեւ հաղորդակցությունները: Չնայած ՙԼայկոս-Հայաստան՚-ը ոչ մի խնդիր չունի հաղորդակցությունների հետ, քանի որ պետությունը մեզ թույլատրել է օգտվել մեր իսկ արբանյակային կապից, առանց որի մենք չէինք կարողանա աշխատել: Բայց ես գիտեմ, որ մի շարք փոքր եւ միջին ՏՏ ընկերություններ ինտերնետի հետ կապված շատ խնդիրներ ունեն: Չնայած լուրեր են տարածվել, որ շուտով այդ խնդիրը կլուծվի, եւ իրավիճակը կտրուկ կփոփոխվի: Ես լսել եմ, որ շուտով Հայաստանում կսկսի գործել շատ արագ ինտերնետ կապ: Դա շատ կարեւոր է արտաքին աշխարհի հետ կապ պաշտպանելու համար, հատկապես մեր բնագավառում: 

                                                                                                                                                                                      «Դելովոյ էքսպրես»



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}