Քաղաքական
14:31 19/05/2007
Աշխարհը եւ մենք
Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքներն ավելի քան կանխատեսելի էին: Նոր ընտրված պառլամենտում ով քանի՞ տեղ է ստացել, կամ` ո՞ր ուժն է դուրս մնացել և ո՞րը հայտնվել, տվյալ դեպքում այնքան էլ էական չէ: Շատ ավելի կարևոր է այն հետևությունը, որ ոչ Հայաստանի ներսում և ոչ էլ արտաքին քաղաքական հարթությունում առայժմ իրական, կառուցվածքային փոփոխություններ չեն լինելու և չէին էլ կարող լինել:
Նախորդող զարգացումների արդյունքում այնպես էր ստացվել, որ այս ընտրությունը վերածվել էր մի սովորական, վարչարարական միջոցառման, որի ընթացքում ընդամենը պահանջվում էր հերթական անգամ ամրագրել փաստացի այն իրավիճակը, որ ձևավորվել և հաստատվել էր արդեն տարիներ առաջ: Միջոցառման մասնակիցներն ընդամենը պետք է ճշգրտորեն իրացնեին սեփական գործառույթները, ինչն էլ տեղի ունեցավ:
Իհարկե, հանրային գործընթացներում անկանխատեսելության տարրեր միշտ էլ կան, սակայն այս անգամ, ինչպես և կանխատեսել էինք, հաղթեց, բացարձակի նշանակություն ձեռք բերեց իներցիան: Զուտ ներքաղաքական հարթությունում Հայաստանի նման երկրների համար այն սկզբունքորեն վատ բան չէ: Այլ, իրական բաղադրիչների բացակայության պայմաններում մեր քաղաքական համակարգի, ինչպես նաև հասարակության իներցիան որոշակի կայունություն է ապահովում: Բացի այդ էլ, զարգացմանը միտված նոր համակարգեր ստեղծելու կամ էլ գոնե այդ մասին «մտածելու» տեսանկյունից նույն այս իներցիան ժամանակ շահելու հնարավորություն է տալիս:
Եթե մի պահ վերանանք այն իրողությունից, որ Հայաստանն ընդամենը աշխարհի մի փոքր մասն է, որ մեր շուրջն ինչ-որ բաներ են կատարվում, որոնք անմիջական առնչություններ ունեն նաև մեզ հետ` շատ տեսանելի հեռանկարում հենց դրանցով է որոշվելու մեր քաղաքացիների բարօրությունը և անվտանգությունը, որ, ի տարբերություն «ներսի», «դրսում» իրական խաղացողներ են, և ոչ իրենք են «ժամանակի վրա խաղում» ու ոչ էլ քեզ են նման հնարավորություն տալիս, ապա ստեղծված իրավիճակը կարող էր և բավականին հարմարավետ թվալ: Կարծում ենք, մեր ներքաղաքական խաղացողները հիմնականում այդպես էլ մտածում են և դրան համապատասխան նաև սեփական ծրագրերը կառուցում: Համենայն դեպս վերջին բոլոր տարիների ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքականությունը նույքան անպտուղ և «ծիսական» է, ինչքան և ներքինը:
Եթե վերլուծենք Հայաստանի արտաքին քաղաքական նպատակները (այն ձևով, ինչպես դրանք հայտարարվում և իրականացվում են մեր երկրի պատասխանատուների կողմից), ապա դժվար չէ հիմնավորել, որ դրանք բոլորն էլ ըստ էության իրագործելի չեն, ասվում և արվում է ընդամենը հնչեղ, հնարավոր է նաև «գեղեցիկ» ու դյուրամարս ինչ-որ բան ասելու կամ էլ ինչ-որ բան անելու տպավորություն ստեղծելու համար: Հայաստանի հայտարարած արտաքին քաղաքական նպատակներից և ոչ մեկը որևէ այլ հարթությունում հնարավոր չէ փոխարկել իրական արժեքների և գործոնների, որոնք կարող էին հիմք դառնալ մեր երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումը, մեր քաղաքացիների բարօրությունը ապահովելու համար: Իսկ այսօր չի գտնվի որևէ մեկը, ում անհրաժեշտ կլինի ապացուցել, որ Հայաստանի անվտանգությունը և զարգացումը, մեզանից յուրաքանչյուրի բարօրությունը հենց այն գլխավոր արժեքներն են, ինչի ապահովմանը պետք է ուղղված լինի մեր պետության և ընդհանրապես ողջ քաղաքական համակարգի գործունեությունը: Բայց ստացվել է այնպես, որ ավելի քան պարզ ճշմարտությունը հնարավոր է եղել ծածկել, տարալուծել, քողարկել բազմաթիվ այլ` անիրականալի ու ծիսական դրույթներով ու խնդիներով, գոնե` առժամանակ:
Այսպիսով, որպես ինքնուրույն սուբյեկտ աշխարհի մնացած մասի հետ հաղորդակցվելիս` ի՞նչ էր մեզ պետք առաջին հերթին իրական խնդիրներ լուծելու համար: «Ղարաբաղի հարցի արդար ու հայանպաստ լուծումը» բանաձևն առայժմ մի կողմ թողնենք, իրականում Ղարաբաղին և կարևորն է` նրա քաղաքացիներին, պետք է նույն այն ամենը, ինչ Հայաստանին և մեր քաղաքացիներին:
Հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է` կայացման և զարգացման համար անհրաժեշտ ռեսուրսներ և, առաջին հերթին, քաղաքակրթական ռեսուրս: Աշխարհի «կայացած ու զարգացած» մասը, կարծես թե, պատրաստակամ էր մեր ուզածը տալու: Վկան այն անթիվ ծրագրերը և միջոցներն են (նաև նյութական), որ անկախության առաջին տարիներից սկսած առաջարկվում են մեր ներքին կառույցները կայացնելու և հետո էլ` բարեփոխելու, աշխարհի հետ հաղորդակցվելու կանալներ ձևավորելու և վերջապես նույն այդ «կայացած ու զարգացած» աշխարհի մաս դառնալու և այդպիսով արդեն ապահով ու անվտանգ ապրելու համար: Խնդիրն այն է, որ մենք ենք մերժում այդ օգնությունը, չենք էլ ուզում տվածը վերցնել կամ էլ վերցնում ենք այն, ինչը հարմար է ոչինչ չանելու համար: Ասվածը հիմնավորելու համար պարզ մի քանի օրինակներ բերեմ: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ողջ փաթեթը, մարդկանց համակեցության հիմքերից մեկը ձևավորող հանդուրժողականությունը և, ընդհանրապես, եվրոպական Լուսավորչության ամբողջ համակարգը պրիմիտիվացրինք, հասցրեցինք ընդամենը միասեռականների ու Եհովայի վկաների նկատմամբ պատժիչ գործողություններ անել-չանելու հարցին: Սխալս բռնել ցանկացողներին միանգամից ասեմ` ես գիտեմ, որ մարդու իրավունքների ամբողջ փաթեթը, ինչպես նաև դրա հետ կապված մյուս բոլոր փաստաթղթերը զուտ ձևական տեսանկյունից մենք, իհարկե, ընդունել ենք, ամրագրել ենք նաև մեր Սահմանադրությունում և օրենքներում: Խնդիրն այն է, որ այդ ամենն այդպես էլ չվերաճեց մեր համակեցության նորմերի: Իսկ զարգացման այլ ռեսուրս և ճանապարհ, բացի մարդու ազատությունից, մարդկությունը, կարծես դեռ չի մտածել ու գտել:
Նույնը վերաբերում է ընտրելու բնական իրավունքին, այն տրված է մարդուն ի սկզբանե: Այս հիմնարար արժեքը փոխարկելու մի շատ պարզ ձև էլ ենք գտել: Ընտրելու բնական իրավունքը տարել հասցրել ենք «մեր ընտրություններին միջազգային դիտորդների կողմից տրվող դրական կամ բացասական գնահատականների» հարթություն: Հետո էլ բոլորին շատ երկար համոզում էինք, թե մեր ուզածն ընդամենը «դրական գնահատականն» է: Վերջը համոզեցինք:
Հիմա, արժե՞ արդյոք հիմնավորել, որ վերը բերածը ոչ միչ կերպ չի կարող փոխարկվել իրական արժեքների: Կարծում եմ` ոչ:
Էլ ի՞նչ էր մեզ պետք`ճանաչելի դառնալ, ինքնաարտահայտման կանալներ ստեղծել, նորացող աշխարհում մեր տեղը գտնել: Այսպիսին է աշխարհն այսօր: Բաց ես ու ճանաչելի, գոյություն ունես: Եթե կամովին փակվում ես, ուրեմն եթե աշխարհը մի առիթով քո մասին լսել էլ է, ապա շատ շուտով, անկասկած, մոռանալու է, և դու մնալու ես քո խնդիրների հետ միայնակ: Սա լավագույն պեպքում: Իսկ սովորաբար իրենց խնդիրները քո հաշվին են լուծելու: Հիմա թող ընթերցողները որոշեն` մենք փակվո՞ւմ ենք, թե՞ բացվում ու ճանաչելի դառնում:
Առայժմ մենք խոսեցինք միայն աշխարհի հետ մեր հաղորդակցության կանալների մասին: Դրանք անհրաժեշտ հիմք էին դառնալու արդեն կոնկրետ նպատակների ու խնդիրների իրականացման համար: Կանալները մենք հաջողությամբ փակում ենք, իսկ նպատակների ու խնդիրների մասին, կամ էլ այն բանի, ինչ մեզ հրամցվում է որպես այդպիսին, մենք խոսելու ենք անընդհատ:
Հրաչ Գալստյան

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
22:51
Ոստիկանները հայտնաբերել են զոհված հերոսի տունը թալանողներից մեկին
Հունվարի 12-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային քրեական...
Աղբյուր` Panorama.am
21:23
Մոսկվայից Երևան մեկնող ինքնաթիռում թռիչքի ժամանակ վառելիքը սպառվել է
Մոսկվայից Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մախաչկալայում։ «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Նիդեռլանդներում մեկ ժամվա ընթացքում երեք պայթյուն է որոտացել
Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում կիրակի գիշերը երեք պայթյուն է որոտացել։ Դրանց մասին հայտնում է ANP գործակալությունը՝ վկայակոչելով իրավապահ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Մեր ապրելու ցանկությունն իսկ մարտահրավեր է մեր թշնամիների համար. Արա Պողոսյան
Քաղաքական գործիչ Արա Պողոսյանը գրում է.
«Քաղաքականության մեջ չեն կարող լինել զգացական թշնամիներ։ Այստեղ կարելի է առանձնացնել շահային...
Աղբյուր` Panorama.am
17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն
«Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:
Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Երևան քաղաքում`
Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։ Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում