ԹՎԱՅՆԱՑՎԵԼ Է ԵՊՀ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՄԵԿ ՔԱՌՈՐԴԸ
ԵՊՀ գրադարանային ֆոնդի ավելի քան 1.6 մլն միավոր գրականությունից թվայնացվել է մոտ 400 հազարը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը: ԵՊՀ-ում նախատեսում են, որ գրադարանի թվայնացման հետ կապված բոլոր աշխատանքներն ավարտին կհասցվեն 2008-ին: Ռեկտորի խոսքով, ԵՊՀ-ն Կոնսորցիում էլեկտրոնային գրադարանի անդամ է և այսօր աշխատում է ստեղծել սեփական էլեկտրոնային գրադարանը, ինչի շնորհիվ գրադարանային ռեսուրսները հասանելի կլինեն on-line տարբերակով:
«Խնդիրը ոչ միայն տեղեկատվական կայքէջի, այլև հնարավորությունների ու հմտությունների ստեղծումն է, որպեսզի ուսանողները կարողանան օգտվել այդ ռեսուրսներից, հատկապես այն գրականությունից, որը մեծ պահանջարկ ունի ուսանողների շրջանում»,-ասաց Ա. Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ դա բավականին բարդ և ծավալուն աշխատանք է, որի իրականացման համար անհրաժեշտ է մի քանի տարի: Ռեկտորը հայտնեց, որ ՏԵՄՊՈՒՍ ծրագրի շրջանակում արդեն որոշակի քայլեր ձեռնարկվել են: Մասնավորապես ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում և Հայաստանի մի շարք այլ բուհերում ուսանողների և դասախոսների համար ստեղծվել է հնարավորություն` on-line տարբերակով բազմաթիվ պարբերականներին ծանոթանալու համար: Չնայած դրան, այսօր դեռևս այդ ռեսուրսներից օգտվողների թիվը սահմանափակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան