Մեկնաբանություններ
12:21 24/05/2007
«ՄԵՐ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՀԱՅԵԼԻՆ»
Panorama.am-ի հարցազրուցը իրավագետ Հրայր Թովմասյանի հետ
-Եթե ամփոփենք ընտրական գործընթացները, կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանը հաղթահարեց ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների փորձությունը:
-Եթե մեր նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդները կամ միջազգային հանրությունը տեսնում և զգում էին այն, ինչը տեսնում և զգում էին մեր սովորական քաղաքացիները, ապա վերջին խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորդները չկարողացան զգալ, ընկալել ընտրակաշառքի առկայությունը, ինչը այս ընտրությունների ամենաթաքնված խախտումներից մեկն էր: Եթե նախորդ ընտրությունների ժամանակ հասարակությունը ընտրությունից հետո ըմբոստանում էր, որովհետև իր համար ակնհայտ էր, որ այդ պատկերը հասարակության տրամադրությունների իրական արտացոլումը չէ, ապա հիմա նման ընդվզում չկա, մեծամասնությունն ընդունում է, որ ինքը հենց այդպես է քվեարկել: Եվ սա, բնականաբար, միջազգային դիտորդները տեսնել չէին կարող: Այս ընտրությունների քվեարկությունը և քվեարկության ամփոփումը /բացառությամբ 1990 թվականի, որովհետև Հայաստանում չեմ եղել և չեմ կարող ասել/ եղել է ամենաարդարը նախորդ ընտրությունների հետ համեմատած, ինչը չենք կարող ասել բուն ընտրությունների վերաբերյալ: Մեր պառլամենտը շարունակում է մնալ հասարակության կեղծ հայելին:
-Իսկ ո՞րն է դրա պատճառը:
-Բացի ետընտրական պրոցեսները, պետք է նախընտրական պրոցեսներին ևս անդրադառնալ, որպեսզի պարզ դառնա, թե ինչո՞ւ այնուամենայնիվ ստացվեց հենց այս պատկերը: Ընդհանրապես հարցադրումը, թե Հայաստանում անցկացվեցին ազատ, արդար ընտրություններ, պետք է սկսել նրանից, թե հնարավո՞ր է Հայաստանում այդպիսի ընտրություններ անցկացնել: Կան մի քանի նախապայմաններ` արդյոք կա՞ իշխանությունների կամք: Արտաքուստ այդ կամքը կար, բայց իրականում, իմ կարծիքով, գոյություն չուներ: Նման կամքի դրսևորումը առնվազն կնշանակեր իշխանության կորուստ: Երկրորդ նախապայմանը հասարակության իրավական-քաղաքական կուլտուրայի որոշակի աստիճանն է, որի պարագայում գնահատվում է ընտրությունների նշանակությունը մեր հասարակության հետագա զարգացման գործում: Հայ ժողովուրդը նման է մի հիվանդի, որը չի գիտակցում, որ ցավազրկող խմելով չի բուժվի, բայց նախընտրում է ցավազրկողը: Իսկ դա, եթե զուգահեռներ տանենք, ընտրակաշառքն է, որը վերջանում է, ինչպես անցնում է ցավազրկողի ազդեցությունը:
-Ասացիք, որ դիտորդների աչքից որոշ բաներ վրիպեցին, սակայն դրանով հանդերձ, նրանց տված գնահատականը մեր ընտրություններին իդեալական չէր: Նրանք չե՞ն սպասում, որ մենք երբևէ կարող ենք իդեալական ընտրություններ անցկացնել:
-Եթե դիտորդներն ընտրակաշառքն էլ չտեսնեին, ընտրություններն այնուամենայնիվ, իդեալական չէին: Այն, որ քվեարկության օրը ընտրական տեղամասի առջև կարող են խմբերով մարդիկ հավաքվել, որ մարդկանց կարող են տանել և բերել, որ երբեմն իշխանական կառույցները վերևից վար կարող են նույնականացվել կուսակցական կառույցների հետ, մարզպետը տվյալ տարածքի կուսակցության խորհրդի նախագահն է, իսկ գյուղապետերը գյուղի կառույցն են ղեկավարում, չէր կարող դիտորդների աչքից վրիպել: Իրենք հենց նման բաների վրա են ուշադրություն դարձրել: Եթե նույնիսկ ընտրակաշառքը հանենք, որը, իմ կարծիքով, այս ընտրությունների աքիլեսյան գարշապարն է եղել, ապա մյուս բոլոր պրոցեսները ևս իդեալական չէին:
-Իսկ քաղաքական դաշտում վերադասավորումներ կլինե՞ն, եթե նկատի ունենանք, որ խորհրդարանի պատկերն ակնառու փոփոխությունների չի ենթարկվել:
-Ընտրության արդյունքները սպասելի էին և բեկումնային չէին: Իհարկե, նոր, հզոր մի դերակատար կար, որից սպասելիքները մեծ էին` խոսքը «Բարգավաճ Հայաստանի» մասին է: Բայց իրականում սպասելիքները չարդարացան այդ կուսակցության կողմից սխալ նախընտրական մարտավարություն կիրառելու հետևանքով: Այսինքն` այն փուլում, երբ մյուս բոլոր կուսակցությունները սկսում էին ինչ-որ բան ասել, ԲՀԿ-ն այլևս ոչինչ չուներ ասելու, քանի որ արդեն ասել էր, իսկ հասարակությունը վերջին օրերին նոր բաների է սպասում: Երկրորդ նոր ուժը խորհրդարանում «Ժառանգության» է, որի հայտնվելն անշուշտ, դրական է: Այդ ուժն ասոցիացվում է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, ով հայրենասիրությամբ և ազնվությամբ այդ հարթության վրա մրցակից չունի:
-Ըստ Ձեզ, քաղաքական կուրսի փոփոխություններ սպասվո՞ւմ են:
-Քաղաքական կուրսի փոփոխություն սպասել, բնականաբար, այս պահին չի կարելի, որովհետև այն ուժը, որը իշխում էր, ստացել է բացարձակ մեծամասնություն: Մի փոքրիկ ինտրիգային պահ կա` դա հանրապետության նախագահի և վարչապետի հեռահար մրցակցությունն է այն հարցի շուրջ, թե ով է լինելու այն մարդը, ով առաջիկա 10-15 տարում կլուծի Հայաստանի բոլոր հարցերը` նախագահ Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ վարչապետ Սերժ Սարգսյանը: Եթե նախագահը հայտարարում է, որ չի պատրաստվում դառնալ Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն, նշանակում է, որ նա պատրաստվում է քաղաքական դերակատարություն ունենալ հետագա գործընթացներում: Իսկ միակ պաշտոնը, որը նման դերակատարության հնարավորություն կտա, վարչապետի պաշտոնն է: Իհարկե, նախագահի պլանների մեջ էր «Բարգավաճ Հայաստան» պրոյեկտի իրականացումը, որի պարագայում ԲՀԿ-ն պիտի ստանար ՀՀԿ-ից մի փոքր ավելի քիչ ձայներ, իսկ ՀՀԿ-ն չպիտի ստանար 50 տոկոս + 1 ձայներ: Այդ դեպքում կառավարություն ձևավորելու նախագահի հնարավորությունները բավական մեծանում էին: Իսկ եթե ՄԱԿ-ը ևս հայտնվեր խորհրդարանում, ապա ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու ՄԱԿ-ը կձևավորեին մեծամասնություն: Նախագահն էլ, 2008-ից հետո վարչապետ դառնալով, մեծ դերակատարում կարող էր ունենալ այդ քաղաքական համակարգում, ինչը կարծում եմ, չստացվեց:
-Ի՞նչ քայլեր կհետևեն այս զարգացումներին:
-Նախագահը կարող է հայտարարել, որ սա նաև իր մեծամասնությունն է: Չնայած նախագահն անկուսակցական է, իսկ Սերժ Սարգսյանն այդ կուսակցության խորհրդի նախագահն է: Այս դեպքում ՀՀԿ-ն կարող է միանձնյա ստանձնել կառավարության ամբողջ պատասխանատվությունը և ղեկավարումը: Մի տարբերակ կա, որ նախագահը կգնա առճակատման ՀՀԿ-ի հետ և վարչապետ կնշանակի ոչ Սերժ Սարգսյանին, այս դեպքում նպատակ ունենալով պառլամենտը ուղղակի տանել լուծարման: Եթե նույնիսկ 2 ընդդիմադիր կուսակցություններն էլ միանան և պաշտպանեն ԲՀԿ-ի կամ ՀՅԴ-ի թեկնածուին, ապա բացարձակ մեծամասնություն չի ստացվի: Ըստ սահմանադրության տրամաբանության, եթե նախագահի առաջարկած երկու թեկնածուներից որևէ մեկը չստանա վստահության քվե, ապա նախագահն իրավունք կունենա լուծարել Ազգային ժողովը: Մյուս կողմից, խորհրդարանը կարող է հավանություն տալ վարչապետի 2-րդ թեկնածուին, սակայն 1 ժամ հետո անվստահություն հայտնել: Այս պարագայում երկիրը կարող է հայտնվել կառավարական ճգնաժամի մեջ:
-Իսկ ո՞վ կամ ի՞նչը խանգարեց, որ այդ ծրագրերն իրականություն դառնան:
-Դժվար է ինչ-որ մեկին մեղադրել: Տեսականորեն և գործնականում կարող էր և՛ ՄԱԿ-ը հայտնվել պառլամենտում, և՛ «Բարգավաճ Հայաստանն» ու Դաշնակցությունը ավելի մեծ տոկոսներ կարող էին հավաքել, բայց Հանրապետական կուսակցությունը նպատակին հասնելու համար ավելի ճիշտ աշխատեց:
-Ի՞նչ եք կարծում, Հանրապետականը կգնա՞ թեկուզ ձևական կոալիցիայի:
-Եթե ես ինձ մի պահ դնեմ այն մարդու տեղը, ով ՀՀԿ-ի անունից պետք է որոշում ընդունի, ապա իմ հարցադրումը պետք է հետևյալը լինի` եթե ես ստեղծում եմ կոալիցիա, ապագա նախագահական ընտրություններում այդ կոալիցիան կպաշտպանի՞ իմ թեկնածությունը: Իսկ եթե Դաշնակցությունը հայտարարում է, որ նախագահական ընտրություններում ունենալու է սեփական թեկնածու, ապա հարց է առաջանում` ինչո՞ւ ես պիտի կոալիցիայի անդամ դարձնեմ մի ուժի, որն ապագա նախագահական ընտրություններում ինձ հետ մեկ թիմով հանդես չի գալու: Իհարկե, որպեսզի այս ընթացքում ՀՀԿ-ն հակառակորդներ չունենա, կարող է այդ կուսակցությաններին տրվել մեկական նախարարի կամ մարզպետի պաշտոն: Զարգացումները տեսականորեն կարող են գնալ երեք ճանապարհով` ՀՀԿ-ն միանձնյա է ձևավորում կառավարություն, երկրորդ տարբերակում Հանրապետականները ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ գնում են մեծ կոալիցիայի, և երրորդ տարբերակում ՀՀԿ-ն միանձնյա քաղաքական պատասխանատվություն է ստանձնում, սակայն կառավարությունում ներգրավված են լինում այլ կուսակցությունների անդամներ:
-Իսկ ընդդիմությունը հասկացա՞վ, որ չմիավորվելու պատճառով ձայները փոշիացան: Դա հիմքեր տալի՞ս է ասելու, որ նախագահական ընտրություններում ընդդիմադիրները հանդես կգան միասնական թեկնածուով:
-Այս օրերին ընդդիմադիր կուսակցությունները պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան և նրանցից ոչ մեկը չի պատրաստվում այդ աշխատանքը կատարել մյուսի հետ: Յուրաքանչյուրը ցանկանում է կրել այդ դափնիները: Հիմա իրենք ցույց են տալիս, որ հասկացել են, բայց դրա հաջորդ քայլը պիտի լիներ այն, որ իրենց ամբիցիաները պիտի մի կողմ դնեին և ՍԴ-ում միասնաբար հանդես գային: Եթե նրանք դա չեն անում, ապա ես ի՞նչ երաշխիքներ կարող եմ ունենալ, որ ապագա նախագահական ընտրություններում կարող են միասնականորեն հանդես գալ: Եթե այսպես շարունակվի, ապա տեսականորեն և գործնականում հնարավոր է, որ իշխանության ներկայացուցիչը առաջին փուլում կհաղթի:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։
Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Ցուկերբերգը խոստովանել է, որ հատուկ ծառայությունները կարող են կարդալ WhatsApp-ի և Signal-ի հաղորդագրությունները
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։ Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
13:48 10/01/2025
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում