ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿՈՆՑԵՆՍԻԱՅԻ ՄՐՑՈՒՅԹ
Տրանսպորտի և կապի նախարարությունը Հայաստանի կառավարության անունից հայտարարում է նախնական որակավորման մրցույթ պետությանը պատկանող սեփականությունը` Հայկական Երկաթուղու գույքը կոնցեսիայի փոխանցելու համար: Ինչպես հայտարարել է տրանսպորտի և կապի նախարարությունը, կոնցենսիոների ընտրությունը կկատարվի այս տարվա սեպտեմբերին:
Նախնական որակավորման իմաստն այն է, որ կհայտարարվեն այն մի քանի մասնակիցները, որոնք բավարարում են մրցույթի պահանջները, և ավելի ուշ մրցույթը տեղի կունենա այդ մասնակիցների մասնակցությամբ: Ինչպես արդեն հայտարարվել է, կոնցեսիայի ժամկետը կլինի 30 տարի` 20 տարի հետո ևս 20 տարով երկարացնելու հնարավորությամբ:
Իսկ մրցույթի մասնակիցը պետք է առաջարկի կոնցեսիայի առավելագույն վճար, պահպանի ենթակառուցվածքը և ապահովի, որպեսզի ՀՀ կառավարության կողմից լիցենզավորված այլ օպերատորները օգտվեն դրանից, հրապարակի ցանցի հաշվետվություն և ենթակառուցվածքի ծախսերի վերաբերյալ ստուգման ենթակա ֆինանսական տվյալներ: Պայմանների համաձայն, կոնցենսիոները 10 տարվա ընթացքում պիտի 170 մլն դոլարի ներդրումներ կատարի` հիմնականում 1200 վագոնների և լոկոմոտիվների վերականգնման ու ձեռքբերման համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և օտարերկրյա պետությունների իրավաբանական անձինք: Նշենք, որ Հայկական երկաթուղով հետաքրքրված են Ռուսաստանն ու Ֆրանսիան: