Վիրաժ Լոջիկը որպես Հայաստանի տեխնոլոգիաների անդրանիկ կոնգրեսի հիմնական մասնակից
Կիսահաղորդիչների ոլորտում վստահություն վայելող «IP» գործընկեր և «Silicon Aware IP™» պիոներ Վիրաժ Լոջիկ Կորպորացիան (NASDAQ: VIRL) hունիսի 26-ին հայտարարեց Հայաստանի տեխնոլոգիաների անդրանիկ կոնգրեսում իր մասնակցության մասին (ArmTech Congress 2007), որը կկայանա ս/թ հուլիսի 4-ից 7-ը Սան Ֆրանցիսկոյի Ֆեյրմոնթ հյուրանոցում: Ընկերությունը հպարտանում է Հարավ Արևմտյան Ասիայի բնակչության շրջանում գրաված իր նշանակալի դիրքով: Նա նպաստել է գլխավոր գործադիր մարմինների ժամանակի և կարողությունների օգտագործմանը՝ ի դեմս նախագահ և գործադիր տնօրեն Դեն Մաք Քրեյնի, որը պիտի ներկայացնի հիմնական/առանցքային զեկույցը և փոխտնօրեն, հետազոտական աշխատանքների ղեկավար դոկտոր Երվանդ Զորյանի, որը հանդես է գալու որպես ծրագրի ղեկավար՝ աջակցելով կոնֆերանսի ծրագրի կազմակերպմանն ու իրագործմանը:
«Վիրաժ Լոջիկի ակտիվ մասնակցությունը ԱրմՏեք 2007 կոնգրեսում արտացոլում է մեր խորը պարտավորությունը Հայաստանի՝ որպես ինժեներական տաղանդի համաշխարհային մակարդակի կենտրոնի նկատմամբ, որտեղ մենք շարունակական ընդլայնման ակնկալիքներ ունենք», - նշել է Վիրաժ Լոջիկի նախագահ և գործադիր տնօրեն Դեն Մաք Քրեյնը: «Մենք հպարտ ենք սույն անդրանիկ կոնֆերանսին աջակցելու համար, և վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կհաճախեն, խորությամբ կգնահատեն Հայաստանի առաջարկած ինտելեկտուալ ռեսուրսների ողջ հարստությունը»:
Վիրաժ Լոջիկը Հայաստանում
Ճանաչելով ինժեներական տաղանդի կենսականորեն կարևոր տեխնոլոգիայի աղբյուրը՝ Վիրաժ Լոջիկը 1999թ.՝ ընկերության կազմավորումից 3 տարի անց, իր հետազոտությունների և զարգացման կենտրոնը հիմնեց Հայաստանում:
Այսօր ընկերության հայաստանյան ավելի քան 100 աշխատակիցները կազմում են ընկերության համաշխարհային աշխատուժի մոտ մեկ չորրորդը և նպաստում մի շարք կարևոր արտադրատեսակների զարգացմանը: Հայաստանի հետազոտուոթյունների և զարգացման կազմակերպությունը (R&D) կենտրոնական դիրք է գրավում ընկերության նորաստեղծ Ներկառուցված Ստուգման և Վերականգնման ծրագրում (STAR)՝ կիսահաղորդչային արդյունաբերության առաջին ներկառուցված ստուգման և վերականգնման համակարգում, ինչպես նաև ընկերության առաջին «Silicon Aware IP» լուծումներում:
Ի հավելումն STAR հիշողության համակարգի զարգացմանը՝ Հայաստանի ինժեներների թիմը ներգրավված է ընկերության ծրագրերի, «NOVeA®» ներկառուցված Էներգոանկախ արտադրանքի, մուտքի/ելքի արտադրատեսակների զարգացման գործում և ընդհանուր առմամբ հիշողության ձևավորման գործում:
«Մեր Հայաստանյան R&D կենտրոնը մեծ մասամբ պատասխանատու էր STAR համակարգի համար: Այն նշանակալի արտադրանք է, որը թույլ է տվել պատվիրատուներին հասնել կիսահաղորդչի թողունակության աճի/ընդլայնման մինչև 250 տոկոս», - նշել է Դոկտոր Զորյանը: «Հիմնվելով նորանոր ձեռքբերումների և մեր հայ ինժեներների ստացած արդյունքների վրա՝ մենք ներդրումների աճ ենք նկատում շրջանում՝ կայուն դիվիդենտներ առաջարկելով մեր արտադրատեսակների եվ պատվիրատուների համար»:
ԱրմՏեք 2007 կոնգրեսի մասին
ԱրմՏեք 2007 անդրանիկ կոնգրեսը նախատեսում է գրավել հարյուրավոր այցելուների ԱՄՆ-ից, Հայաստանից և ողջ աշխարհից, ինչպես նաև տարբեր բնագավառներից՝ ներառյալ տեխնոլոգիաները, ներդրումները, կառավարությունը և ակադեմիան: Կոնֆերանսի ծրագիրը նոր մեթոդներ կառաջարկի կրթության, հեռահաղորդակցության, ծրագրերի, թվային հաղորդիչ սարքավորումների, կիսահաղորդիչների ձևավորման և ստուգման, վերականգնվող և այլընտրանքային Էներգիայի աղբյուրների, հետազոտությունների և զարգացման, ներդրումների, Բիո Տեք և մաքուր քիմիական տեխնոլոգիաների վերաբերյալ՝ ցուցադրելու համար Հայաստանի հնարավորությունների խորությունը: Հավելյալ տեղեկությունների կամ կոնֆերանսի մասնակցության գրանցման համար խնդրում ենք այցելել http://www.armtechcongress.com/
Վիրաժ Լոջիկը ԱրմՏեք 2007 կոնգրեսում
Ներքոնշյալ բաժինները ներառում են Վիրաժ Լոջիկի Ամերիկյան և Հայաստանյան գործընթացների մասնակիցներին:
Հուլիսի 5, Հինգշաբթի
8.30 10.20
Հիմնական/առանցքային զեկույց՝ «Ծրագրի նախաբան»
Երվանդ Զորյան՝ Վիրաժ Լոջիկի փոխտնօրեն և հետազոտական աշխատանքների ղեկավար, ԱրմՏեք կոնգրես 2007 ծրագրի ղեկավար
10.50-12.10
Զեկույց՝ «Թվային հաղորդիչ սարքավորումների գաղափարը, ինտերնետային ուսուցում»
Երվանդ Զորյան՝ Վիրաժ Լոջիկի փոխտնօրեն և հետազոտական աշխատանքների ղեկավար, ԱրմՏեք կոնգրես 2007 ծրագրի ղեկավար
13.40-15.00
Զեկույց՝ «Բարձր տեխնոլոգիաների կրթության պահանջարկ»
Վարուժան Մասերեջյան՝ գլխավոր տնօրեն, Վիրաժ Լոջիկ Հայաստան
Սամվել Շուքուրյան՝ հետազոտությունների և զարգացման ծրագրի ղեկավար Վիրաժ Լոջիկ Հայաստան և Երվանդ Զորյան՝ Վիրաժ Լոջիկի փոխտնօրեն և հետազոտական աշխատանքների ղեկավար, ԱրմՏեք կոնգրես 2007 ծրագրի ղեկավար
Հուլիսի 6, Ուրբաթ
8.30-10.20
Հիմնական/առանցքային զեկույց` «Կիսահաղորդչային արդյունաբերություն. հնարավորությունները և մրցակցությունը»
Դեն Մաք Քրեյն՝ Վիրաժ Լոջիկի նախագահ և գործադիր տնօրեն
10.50-12.10
Զեկույց՝ «Բարձր տեխնոլոգիաների հետազոտությունը և նորամուծությունները Հայաստանում»
Սամվել Շուքուրյան՝ հետազոտությունների և զարգացման ծրագրի ղեկավար, Վիրաժ Լոջիկ Հայաստան
13.40-15.00
Զեկույց՝ « R&D համագործակցությունը և կից ծրագրերը»
Վալերի Վարդանյան՝ ներկառուցված ստուգման և վերականգնման մեթոդոլոգիայի թիմի ղեկավար, Վիրաժ Լոջիկ Հայաստան և Ավետիք Եսայան՝ «system-on-chip» աշխատանքների թիմի ավագ ղեկավար, Վիրաժ Լոջիկ Հայաստան
Հրավիրված զեկույց՝ «Մրցակցությունը և հնարավորությունները կիսահաղորդիչների գործառնականության բնագավառում»
Երվանդ Զորյան՝ Վիրաժ Լոջիկի փոխտնօրեն և հետազոտական աշխատանքների ղեկավար, ԱրմՏեք կոնգրես 2007 ծրագրի ղեկավար
7 Հուլիսի, շաբաթ
10.50-ից 12.10
Զեկույց կոնգրեսի մասին՝ « ԱրմՏեք 2007 եզրափակիչ դրույթներ»
Երվանդ Զորյան՝ Վիրաժ Լոջիկի փոխտնօրեն և հետազոտական աշխատանքների ղեկավար, ԱրմՏեք կոնգրես 2007 ծրագրի ղեկավար
Վիրաժ Լոջիկի հանդիպումը լրատվամիջոցների հետ
Դեն Մաք Քրեյնը և Երվանդ Զորյանը հարցազրույցներ կտան Հայաստանի և Հայաստանում ընկերության գործունեության վերաբերյալ Հուլիսի 4-ից 7-ը կայանալիք ԱրմՏեք 2007 կոնգրեսում: Հարցազրույց նշանակելու համար կարող եք դիմել Ջեյմս Մքլնթայերին [email protected] հասցեով: Դոկտոր Զորյանը Հայաստանում կլինի հուլիսի 14-ից 19-ը և հարցազրույցներ կտա տեղական լրատվամիջոցներին: Հարցազրույցների նշանակման համար կարող եք դիմել Փիթեր Մաղդաշյանին [email protected] հասցեով:
Արմտեք 2007 Կոնգրեսի մասին հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://www.armtechcongress.com/information/index.php.
Վիրաժ Լոջիկի մասին
1996թ.-ին հիմնադրված ՙVirage Logic Corporation՚-ը (NASDAQ` VIRL) արագորեն կայացավ որպես տեխնոլոգիաների և շուկայի առաջատար` բարդ ինտեգրալ սխեմաների գծագրման համար ժամանակակից ներկառուցված հիշողության մտավոր սեփականության (IP) մատակարարման ոլորտում: Այսօր, որպես կիսահաղորդիչների ոլորտի վստահություն վայելող ՙIP՚ գործընկեր, ընկերությունը ներկառուցված հիշողություն, տրամաբանական սխեմաներ և մուտքի/ելքի հնարավորություն պարունակող ՙIP՚ պլատֆորմների ոլորտի գլոբալ առաջատարն է և առաջին ընկերությունն է, որը մշակում է ՙSilicon Aware IP™՚ անվամբ նոր ՙIP՚ դաս: Silicon Aware IP՚-ին սերտորեն ինտեգրում է ֆիզիկական ՙIP՚-ն (հիշողություն, տրամաբանական սխեմաներ և մուտքի/ելքի հնարավորություն) և ինֆրակառուցվածքային ՙIP՚-ի ներկառուցված թեստավորման, դիագնոստիկայի և վերանորոգման ունակությունները, որպեսզի օգնի ապահովելու ժամանակակից գործառնական հանգույցների տեխնոլոգիականությունը և օպտիմիզացված թողունակությունը:
ՙVirage Logic՚-ի տարատեսակ արտադրանքը ավելի մեծ արտադրողունակություն, էլեկտրականության սպառման կրճատում և օպտիմալ թողունակություն է ապահովում ինտեգրալ սխեմաներ արտադրողների, ներկառուցված սարքեր արտադրողների (IDM) և սեփական արտադրական հզորություններ չունեցող հաճախորդների համար, որոնք արտադրանք են մշակում սպառողների, հեռահաղորդակցման և ցանցերի, ձեռքի և դյուրակիր սարքերի, ինչպես նաև համակարգչային և գրաֆիկական շուկաների համար: Ընկերությունն իր ՙFirstPass-Silicon™՚ պարամետրերի սահմանման լաբորատորիան օգտագործում է ստեղծելու համար որոշակի արտադրատեսակներ, որոնք տարատեսակ ինտեգրալ սխեմաներ արտադրողներին և տեխնոլոգիական գործընթացներին օգնում են ապահովել բարձր որակ ու վստահելի ՙIP՚: Ընկերությունը նաև հպարտանում է իր կողմից սպառողներին տրամադրվող աջակցության գերազանց որակով, ինչի արդյունքում այն ՙFrost & Sullivan՚ ընկերության կողմից ճանաչվել է որպես կիսահաղորդիչների ՙIP՚ շուկայի 2006թ. սպառողներին ծառայությունների տրամադրման առաջատար ընկերություն: Ընկերությունը աշխարհի տարբեր վայրերում ունի գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական, վաճառքի և աջակցության գրասենյակներ:
Հավելյալ տեղեկությունների համար դիմել`
Sabina Burns James McIntyre
Virage Logic Corporation McClenahan Bruer Communications
510-743-8115 503-546-1016
[email protected] [email protected]
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան