Քաղաքական
16:55 17/07/2007
ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԵՐԿԱՐՈՒՄ Է
Մեզ հաճախ են հարցնում, թե ինչու ենք հազվադեպ անդրադառնում ներքաղաքական խնդիրներին: Նախ, այդպես չէ` անդրադառնում ենք, և շատ հաճախ, այս թեման մեր ուշադրության կենտրոնում է եղել գործնականում բոլոր համարներում: Մեր ինքնության, հանրության ձևավորման հետ կապված տարբեր հարցեր որպես «Գլխավոր թեմա» են ներկայացվել մեր թերթի նախորդ բոլոր 11 թողարկումներում: Այս քաղաքականությունը շարունակվելու է և այսուհետ, քանի որ մեր տեսանկյունից հենց սրանք են Հայաստանի ներքաղաքական գլխավոր խնդիրները:
Մենք տեսանելի և չերևացող բազմաթիվ կանալներով կապված ենք աշխարհի հետ: Ուզենք, թե չուզենք` փոխադարձ ազդեցության անընդհատ մի գործընթաց է տեղի ունենում: Հանգամանքների բերումով այդ ազդեցությունը հաճախ միակողմանի է` դրսից դեպի ներս: Կարող ենք երկար վերլուծել դրա պատճառները, ցավ կամ զայրույթ հայտնել այդ առիթով, բայց իրավիճակը դրանից չի փոխվի: Սա իրողություն է, «մերկ փաստ», և այդ ազդեցությունների (կամ փոխազդեցությունների) արդյունքում մեր հանրությունում ինչ-ինչ խորքային գործընթացներ են տեղի ունենում: Ավելի հաճախ դրանք տարերային են, կառավարելի չեն, սակայն, կասկած չունենք, որ արդեն տեսանելի հեռանկարում, հնարավոր է նաև` ընդամենը մեկ քաղաքական ցիկլի ընթացքում, այս գործընթացները որոշիչ ազդեցություն են ունենալու Հայաստանի ողջ ներքաղաքական կոնֆիգուրացիայի վրա և, որ ավելի կարևոր է` կանխորոշելու են մեր երկրի զարգացման վեկտորներն ու դինամիկան: Ըստ այդմ էլ, մենք խնդիր ունեինք խոսել Հայաստանում «մոռացված», երբեմն մարգինալ համարվող այս թեմաների մասին: Մյուս կողմից էլ չէինք ցանկանում, որպեսզի այս հարցերը դիտարկվեն և քննարկվեն քաղաքական կոնկրետ կոնյունկտուրայի տեսանկյունից, և հենց դրա համար էլ գիտակցաբար խուսափել ենք անդրադառնալ ներքաղաքական դերակատարների գործողություններին ու փոխհարաբերություններին: Ճիշտ է, ներքին քաղաքականությունը մեզ մոտ ավելի հաճախ դիտվում է հենց (և միայն) այս համատեքստում:
Սակայն ամբողջ խնդիրն էլ այն է, որ այս վերջին հարթությունում, կարծես թե, ոչինչ էլ չի կատարվում: Դեռ երկու ամիս առաջ, խորհրդարանի ընտրության նախորդ օրը, մենք թերթի ամբողջ համարը նվիրել էինք բացառապես ներքաղաքական դերակատարների գործողությունների ու ծրագրերի, ինչպես նաև նրանց փոխհարաբերությունների վերլուծությանը: Դրանից հետո էական ոչինչ չի փոխվել: Ավելին. եթե մի քիչ պարզեցնենք իրավիճակը (այն բերենք սխեմաների հարթություն), ապա ընտրություններից անմիջապես առաջ ասվածը հանգիստ խղճով կարելի էր ասել նաև դեռ 1-2 տարի առաջ, նաև` հիմա:
Տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի ներքաղաքական դերակատարները վաղաժամ (կարելի է ասել նաև` անորոշ ժամանակով) արձակուրդի են անցել: Ավելին, այդ արձակուրդը սկսվել է ոչ թե ընտրություններից հետո, ամառային այս սեզոնում, այլ դեռ 1-2 տարի առաջ:
Ասվածին կարող են հակաճառել: Ինչպե՞ս, ընտրությունների արդյունքում և դրանից հետո բոլոր դեպքերում ինչ-որ բան կատարվել է, չէ՞: Օրինակ, այսպես կոչված «ավանդական ընդդիմությունը» դուրս մնաց խորհրդարանից, այնտեղ հայտնվեցին նորերը (չգիտեմ, թե «Օրինաց Երկիր» և «Ժառանգություն» կուսակցություններին որքանով կարելի է ընդդիմություն համարել, առավել ևս նոր, սակայն սա բոլորովին այլ խնդիր է), նոր կառավարություն ձևավորվեց, այն միջնաժամկետ ծրագիր ներկայացրեց: «Ինչ-որ բան կատարվելու» այս շարքում կարելի է հիշել նաև «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակման հետ/կամ դրա դադարեցման ցանկության հետ կապված պատմությունը, և վերջապես նորություններից ամենաթարմը` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է չանել իր հերթական համագումարը` այն տեղափոխելով աշուն: Հնարավոր է, որ ներքաղաքական «կաևոր» ինչ-որ իրադարձություններ դուրս են մնացել բերված շարքից, սակայն, կարծում ենք, դրանից վիճակն առանձնապես չի փոխվելու: Բերված շարքը հենց լավագույն ապացույցն է այն մտքի, որ Հայաստանում այս հարթությունում ոչինչ էլ չի փոխվում: Ներքաղաքական դերակատարները կամ լիովին բավարարված են եղածով և «կրկնում են անցածը», կամ` արձակուրդում են: Շատ կարճ հիմնավորենք մեր այս հետևությունը: Խորհրդարանում ընդդիմության կոնֆիգուրացիայի փոփոխությունն ընդամենը մանր ինտրիգ էր և նույնքան մանր ինտրիգի հետևանք: Դրա կողմերն էլ ոչ թե խորհրդարանից դուրս մնացած և այնտեղ հայտնված ուժերն էին (ընտրողների մասին չենք էլ խոսում), այլ բոլորովին այլ ուժեր: Հետևաբար եղած փոփոխությունը ոչ մի կերպ հնարավոր էլ չի համարել «ներքաղաքական տրենդի» փոփոխություն, եղածը սպասելի էր և ընդամենը` անցածի կրկնություն: Նման մի ինտրիգի արդյունք էլ «Ազատություն» ռադիոկայանի շուրջ եղած անցուդարձն է, և նույնպես անցածի կրկնություն:
Իսկ ինչ վերաբերում է կառավարության նոր կազմին և նրա հրապարակած ծրագրին, ապա այս դեպքում «մեսսիջն» առավել քան հստակ ու ընթեռնելի էր, անգամ ոչ մասնագետների համար` «առայժմ պատրաստ չենք (չենք ուզում), չենք կարող որևէ բան փոխել, սպասենք` տեսնենք, ի՞նչ է լինելու», կամ էլ` «ժամանակը կգա, կասենք»: Նույն այս մեսսիջը հաղորդվեց նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության համագումարի հետաձգումով:
Խնդիր չկա, հասարակությունը կարող է նաև սպասել, սովոր է, հետո էլ գոնե լրագրողների ու փորձագետների, նաև պարապ զրուցողների համար կոնսպիրոլոգիական դատողությունների լայն դաշտ է մնում: Առավել ևս, ոչ մեկը չէր էլ պատրաստվում հասարակությանը մասնակից դարձնել փոփոխությունների (հատուկ լավատեսների համար ասենք` բարեփոխումների) ընթացքին, այնպես որ սա ընդամենը թամաշայի հարթությունից է, ոչ ավելին: Խնդիրն այստեղ չէ, այլ տեղ է: Այն, որ Հայաստանի ներսում (զուտ քաղաքական հարթությունում) ոչինչ չի կատարվում, դա ամենևին էլ չի նշանակում, թե Հայաստանի շուրջը, ինչպես նաև Հայաստանի հետ, նույնպես ոչինչ չի կատարվում: Այս հարթություններում արդեն գործընթացներ կան, այն էլ` շատ ակտիվ: Օրինակ, վերցնենք թեկուզ մեր տարածաշրջանը: Մեզ հակառակորդ/մրցակից համարվող Ադրբեջանը մեկ համաեվրոպաակն էներգետիկ գագաթաժողովի է մասնակցում` այնտեղ կենտրոնական դերակատարում ունենալով, մեկ` հաջողացնում է ԱՄՆ հանդեպ արտաքին քաղաքական դեմարշի գնալ` հաջողության հասնելով, մեկ` աշխարհում գլոբալ անվտանգության հարցերով մեր ժամանակի «մեծերի» հետ բանավեճի ու քննարկման է նստում, մեկ էլ, չնայելով «եվրոպաների ու ամերիկաների» դժգոհությանը (համենայն դեպս մեզ մոտ այդպես են ասում) սկսում է իրականացնել Հայաստանը շրջանցող երկաթուղու նախագիծը:
Չերկարացնենք, բայց ինչ-որ բաներ կատարվում են նաև մեր հարևան Վրաստանում ու նրա հետ: Մյուս կողմից էլ Ռուսաստանի ներսում, ինչպես նաև այս երկրի արտաքին քաղաքաքականությունում են անորոշ տեղաշարժեր կատարվում: Կասկած չկա, որ այդ բոլորն անդրադառնալու են Հայաստանի վրա: Կարելի երկար թվարկել:
Մենք ամենևին էլ հակված չենք մտածելու և, հետևաբար, ամեն ինչ այնպես ներկայացնելու, թե, օրինակ, մեր հարևան Ադրբեջանում և Վրաստանում ամեն ինչ լավ ու օրինակելի է, և հենց այդ պատճառով էլ այս երկրները հայտնվում են միջազգային քաղաքականության մագիստրալ հոսանքում: Իհարկե այդպես չէ: Այս երկրներում ներքաղաքական իրավիճակը, եթե անտեսենք «վիճակագրական միջին տատանումները», ճիշտ նույնպիսին են, ինչպես մեզ մոտ: Սակայն բանն այն է, որ ի տարբերություն մեզ, այս երկրներում զարգացամն դոմինանտները որոշված են: Որոշված են ոչ թե ներքին զարգացման տրամաբանության արդյունքում, այլ Աստծո կամոք` այդպես է ստացվել, դիրքի ռեսուրսների և ի սկզբանե տրված այլ գործոնների հաշվին: Սա երևի այն է, ինչ ընդունված է անվանել աշխարհքաղաքականություն: Մենք չենք բացառում, շատ հնարավոր ենք համարում, որ այս երկրներում դեռ լինելու են ճգնաժամեր: Սակայն, միևնույն է, նրանք մնալու են զարգացման գլխավոր հոսանքում, գոնե տեսանելի հեռանկարում: Եվ որ ամենակարևորն է` դա նրանցից գերջանքեր չի պահանջելու: Իսկ այ մենք այդ հոսանքում հայտնվելու համար պետք է որ գերջանքեր գործածենք: Իսկ ո՞վ է դա անելու, չգիտեմ: Մեր քաղաքական դերակատարներն առայժմ որոշել են սպասել:
Բայց կարող ենք, չէ՞: Ունենք դրա պոտենցիալը, պարզապես պետք չէ խանգարել միմյանց:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։
Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
«Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են.
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։
«Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։
«Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
«2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:56 26/11/2024
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
11:29 26/11/2024
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
14:27 23/11/2024
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան