«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՓՈԽԵԼ Է ԿՈԴԵՐԸ` ԱՌԱՆՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂՅԱԿ ՊԱՀԵԼՈՒ
«ԱրմենՏել»-ը փոխել է կանխավճարային տեղեկատու 2332 համարը` այդ մասին հերթական անգամ տեղյակ չպահելով բաժանորդներին: Շրջանառության մեջ շարունակում են մնալ հին վերալիցքավորման քարտերը, որոնց վրա այսօր արդեն չգործող 2332 տեղեկատու հեռախոսն է: Ափսոսալով գումար ծախսել գովազդային հոլովակների համար, որոնց միջոցով բաժանորդները կտեղեկանային սպասվող փոփոխությունների մասին, «ԱրմենՏել»-ն այդ մասին հիշեց միայն այսօր կեսօրից հետո, երբ շատ բաժանորդներ իրենց վրա արդեն զգացել էին «նորամուծության» ազդեցությունը:
Ի վերջո տարածեց հաղորդագրություն, թե այսուհետ կանխավճարային համակարգի բաժանորդները հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար պետք է հավաքեն *102 #, իսկ հաշիվը վերալիցքավորելու համար` *101* 12 նիշանոց քարտի գաղտնի կոդը #: Երրորդ կողմի միջոցով հաշիվը վերալիցքավորելու համար պետք է հավաքել *101* 12-նիշանոց քարտի գաղտնի կոդը * բաժանորդի 9 նիշանոց հեռախոսի համարը #:
Բացի այդ, կանխավճարային համակարգի բաժանորդները կարող են զանգահարել 0696 կարճ համարին` հաշիվը վերալիցքավորելու կամ 0697 համարին հաշվեկշռի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Երրորդ կողմի միջոցով հաշիվը վերալիցքավորելու համար պետք է զանգահարել 080000696:
Իսկ այն հատուկենտ բաժանորդները, որոնք արդեն տեղեկացել են «ԱրմենՏել»-ի նորամուծության մասին զանգահարում են խմբագրություն և դժգոհում, որ այդ տարրական գործընթացը դարձրել են բարդ գործ: Նրանցից մեկն էլ ասաց, թե «այս ամենը հիշելու համար հարկավոր կլինի ծածկաթերթիկ պահել»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան