ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ ԿՄՐՑԵՆ ԵՐԿՈՒ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր տիտղոսը պահպանելու համար հաջորդը կմրցի Խորեն Գևորի հետ: Ի դեպ, երկու հայ բռնցքամարտիկներն էլ այժմ ապրում են Գերմանիայում: Նրանց մենամարտը ևս տեղի կունենա Գերմանիայում օգոստոսի 18-ին:
IBF վարկածով այս քաշային կարգում Խորեն Գևորը զբաղեցնում է 5րդ տեղը: «Հրաշալի է, վերջապես ես այդ տիտղոսը ձեռք բերելու հնարավորություն ստացա: Դրան ես շատ երկար էի սպասել: Ես շատ ուրախ եմ, և կանեմ ամեն ինչ հաղթանակի հասնելու համար»,-Արթուր Աբրահամի հետ մրցելու իրավունք ստանալուց հետո հայտարարել է բռնցքամարտիկը: Allboxing.ru-ի հաղորդմամբ, նրա մարզիչը նշել է, որ այդ մարտին քրտնաջանորեն են պատրաստվելու. «Աբրահամին կարելի է հաղթել»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան