ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԴԻՄԱՎՈՐԵԼ ԵՆ 4500 ԹՎԱԿԱՆԸ
Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև` Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության և Հայ առաքելական եկեղեցու վարչական խորհրդի հովանավորությամբ կազմակերպվել է մեծ բեմականացված տոնակատարություն: Այն նվիրված էր հայկական ավանդական օրացույցով 4500 տարեթվի դիմավորմանը:
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, հայկական տարեմուտին նվիրված հանդիսությունները դիտելու համար Պատմական Հայաստանի դրոշներով զարդարված Արմենիա փողոցում համայնքային ներկայացուցիչներից բացի օգոստոսի 10-ին հավաքվել էին բազմաթիվ արգենտինացիներ, օտարերկրյա դիվանագետներ, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Տոնակատարության ընթացքում Հայաստանյան առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը կատարել է խաղողի և հացի օրհնության ծիսակատարություն, հնչեցրել է 4500-րդ հայկական Նոր տարվա գալուստն ազդարարող շեփորը: Այնուհետև «Գայանե», «Մասին», «Նաիրի» պարային համույթները հանդես են եկել համերգային ծրագրով: Միջոցառման ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը լուսավորվել է ճոխ հրավառությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա