ԼԵՀԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԱՐՄԱՐ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ
Լեհական «Gazeta Wyborcza» թերթում Հայաստանի վերաբերյալ «Երկիր Արարատի ստվերի ներքո» վերնագրով հոդված է լույս տեսել, որտեղ նկարագրվում են դեպի Հայաստան ճամփորդելու առավելություններն ու հարմարություները: «Մենք կարծում էինք, որ Հայաստանը կարելի է անցնել մի քանի շաբաթում, սակայն ամեն օր քեզ համար ուշադրության արժանի նոր վայրեր ես բացահայտում»,-գրում է հոդվածի հեղինակը: Նա իր հոդվածում պատմում է «հիացմունք առաջացնող, վայրի լեռների», ջրվեժների, ինչպես նաև հայերի հյուրասիրության մասին:
Նշենք, որ միայն 2007 թվականի առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակն ավելացել է 36 տոկոսով և կազմել 181 հազար մարդ, իսկ ամբողջ տարվա կտրվածքով, այդ թիվը, ըստ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումների, կհասնի 450 հազարի: Համաշխարհային տնտեսական ֆորումի 2006-07 թվականների զբոսաշրջության համաշխարհային մրցունակության զեկույցի համաձայն Հայաստանը 124 երկրների մեջ զբաղեցնում է 74-րդ տեղը:
Հ.Գ.
Panorama.am. «Որ ասում էի~նք...»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա