«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՅԼԵՎՍ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԻ ՈՒՆԵՆԱ
Հոկտեմբերի 1-ից «Արմենտել»-ը զրկվելու է հեռահաղորդակցության ոլորտի ամեն տեսակ մենաշնորհներից: Այդ մասին համապատասխան որոշում է այսօր կայացվել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում: Մասնավորապես, որոշվեց անփոփոխ թողնել «Արմենտել» ՓԲԸ-ի կողմից մատուցվող հիմնական և ոչ հիմանական ծառայությունների գործող սակագները` դրանք համարելով «վերահավասարակշռված և առավելագույն սակագներ»: Նպատակ ունենալով ազատականացնել հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության շուկան, հանձնաժողովը հաստատեց նաև «Արմենտել» ՓԲԸ-ին տրամադրված թիվ 60 լիցեզիայի փոփոխված տարբերակը, որի համաձայն վերացվեցին ընկերության հիմնական ծառայությունների մատուցման բացառիկ իրավունքները:
Նկատենք, որ ՀԾԿՀ շենքի դիմաց հավաքված էին մարդիկ, որոնք քննարկաման նախորդ օրը ցանկություն էին հայտնել մասնակցել նիստին և մերժում չէին ստացել: Բայց քաղաքացիներին ներս հրավիրեցին միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ արդեն ավարտված էր:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան