«INOVATIONECA 2007»-Ը ԿԱՆՑԿԱՑՎԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Սեպտեմբերի 7-ից 20-ը Երևանում առաջին անգամ կկայանա «InovationECA 2007» կոնֆերանսը, որը կազմակերպել են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն (ՁԻՀ) ու Համաշխարհային բանկի «INFODEF» կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է Yerevan.ru-ն:Աղբյուրի հաղորդմամբ, համաժողովին մասնակցելու համար Երևան կժամանեն Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ, եվրոպական ու ասիական ավելի քան 100 երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից ու Ավստրալիայից: ՄԻջոցառման ընթացքում կքննարկվեն հիշյալ երկրների ինովացիոն քաղաքականության, վենչուրային և ներդրումային կառույցների ինովացիոն գործունեության ֆինանսավորման, տեղեկատվական ոլորտի խոշոր ընկերությունների կողմից հիշյալ բնույթի գործունեության խրախուսման և այլ հարցեր:
ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանի տեղեկացմամբ, «InovationECA 2007» կոնֆերանսի վերջին երկու օրը կնվիրվեն Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ երկրների ինովացիոն ինկուբատորների համագործակցության զարգացմանը: Նրա խոսքերով. «Նմանատիպ միջոցառում հարավկովկասյան և հարակից տարածաշրջաններում երբեք չի եղել: Այն կնպաստի Հայաստանի, որպես տեղեկատվական տեխնոլոգիաների երկրի վարկանիշի բարձրացմանը»:
Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրել է, որ միջոցառումն անցկացնելու համար ընտրվել է Հայաստանը` հաշվի առնելով ՁԻՀ գրանցած հաջողությունները: Այն մասնավորապես ներկայացվել է այս տարի գարնանը Համաշխարհային բանկի կողմից Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա) անցկացված ինովացիոն կոնֆերանսի ժամանակ: Տեղեկացնենք, որ «InovationECA»-ը հանդիսանում է ամենամյա կոնֆերանս: Վերջին անգամ` 2006թ., այն անց է կացվել հնդկական Հայդարաբադ քաղաքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան