ԿԱՆԱՆՑ ՇԱԽՄԱՏ. ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ
Սանկ-Պետերբուրգում անցկացվող Կանանց շախմատի բաց առաջնությանը Հայաստանից մասնակցում են Սիրանուշ Անդրեասյանը և Լիանա Աղաբեկյանը::
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, երկու խաղային փուլերից հետո Աղաբեկյանը իր հաշվում գրանցել է երկու միավոր` այդպիսով ընդգրկվելով լավագույն հնգյակում, իսկ Անդրեասյանը հավաքել է 1.5 միավոր: Երկու միավոր հավաքած հայ շախմատիստուհու մրցանակային տեղը կախված կլինի ընթացող այլ խաղերի արդյունքներից:
Նշենք, որ Ռուսաստանում անցկացվող Ռուդենկոյի հիշատակին նվիրված կանանց շախմատի բաց առաջնությանը մասնակցում է 40 մարզիկ: