ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԿԱՏԱՐԻ ԿԱՐԵՆ ՇԱՀԲԱԶՅԱՆԸ
Հայաստանի գլխավոր դատաղազ Աղվան Հովսեփյանի հրամանով, Լոռու մարզի դատախազի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դրվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Կարեն Մարտունիկի Շահբազյանի վրա: Այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Կարուշի Ղազարյանը օգոստոսի 25-ին ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտակայքում, անհայտ անձի կողմից սպանվել էր: