ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ «ՇԱՐԺՎՈՂ» ՄԱՍԸ` ԲՈՒԶԱՆԴԻ ՈՒ ԱՐԱՄԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ
«Բոլոր այն հուշարձանները, որ ընդգրկված են կառավարության կողմից հաստատված չտեղափոխվող շինությունների ցանկում, նրանք կմնան իրենց տեղում և իրենց տեղը կգտնեն տվյալ վայրի կառուցապատման ծրագրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, հավելելով, որ նման շինություններից են օրինակ, Հանրապետության և Բուզանդի փողոցների խաչմերուկում վերականգնվող 51 և 53 շենքերը և Աբովյան 1/3 շենքը:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ փուլում են հին Երևանին բնորոշ ճարտարապետական հուշարձանները Բուզանդի և Արամի փողոցների միջև հավաքելու և պատմաճարտարապետական միջավայր ստեղծելու ծրագրերը: Այս առնչությամբ Ս. Դանիելյանն ասաց, որ այն պատմական հուշարձան- շինությունները, որոնք հնարավորություն տալիս են տեղափոխել, կտեղափոխվեն Արամի, Բուզանի, Աբովյան և Եզնիկ Կողբացի փողոցների միջանկյալ հատված և այնտեղ կստեղծվի «20–րդ դարի սկզբին բնորոշ Երևանի քաղաքաշինական միջավայրը բնութագրող տարածք»: Նրա խոսքով, այդ ծրագիրը գործողության մեջ է արդեն 2 տարի, նախագծերն արված են, մրցույթը կայացել է և տարբեր հատվածների համար արդեն սկսվել են աշխատանքային նախագծերի մշակումը:
«Դա լինելու է հասարակական բնույթի կառուցապատում և այդ վայրում լինելու են փոքրիկ պատկերասրահներ, արվեստանոցներ, արհեստանոցներ և խանութներ»,- նշեց քաղաքի գլխավոր ճարտարապետը, հավելելով, որ այնտեղ լինելու են թվով 19 կառույցներ, որոնցից 5-ը հենց տեղում կառուցված շինություններ են և հենց դրանով է պայմանավորված եղել մնացած 14 հուշարձան շինությունները հավաքել այդ վայրում և ստեղծել պատմաճարտարապետական միջավայր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա