ԵՐԵՎԱՆԻ ԽՈԶԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԵՐՄԱՅՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԱՌՆ ԵՆ
Երևանի Թերլեմեզյան փողոցի թիվ 41 հասցեում` խոզաբուծական ֆերմայում 15 խոզի այրել են: Ըստ տեղեկությունների հենց այդքանն են վարակված եղել ժանտախտով: Ֆերմայում պահվող մնացած 35 խոզը գտնվում են կարանտին հսկողության տակ, թեև, ըստ հայտարարությունների` «պետք է ոչնչացվեն ժանտախտով հիվանդների հետ շփված բոլոր խոզերը»: Հավանաբար այս ֆերմայում խոզերը ակտիվ չեն շփվում, կամ էլ սկսել են «ափսոսալ» կենդանիներին:
Ինչպես հաղորդում են Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այրածներին թաղել են 3-րդ գյուղի աղբանոցում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում