Քաղաքական 10:05 04/09/2007

«PANORAMA.AM» ԹԵՐԹ. «ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ` ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ՞ Է, ԹԵ՞ ՈՉ»

Հայասատանում քաղաքական արձակուրդների սեզոնում և այժմ էլ, երբ հիմնական դերակատարները վերջապես արդեն Հայաստանում են ու սկսել են ինչ-ինչ հայտարարություններ ու գործողություններ անել, գլխավոր նորություններն, անկասկած, կապված են Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ավելի քան ինը տարի լռելուց հետո Հայաստանի առաջին նախագահը, կարծես թե, դուրս է գալիս մեկուսացումից և որոշակիորեն քաղաքական ուղղվածության գործունեություն է ծավալել: Ինֆորմացիոն առիթն ինքնին չնչին է, և այլ հանգամանքներում այն կարող էր ընդամենը որպես շարքային դիտվել: Մեր պետության հիմնադիրն ուղեկցողների բավականին ստվար խմբով այցելում է Հայաստանի մեծ ու փոքր բնակավայրերը: Այս ուղևորությունների ընթացքում նրան հիմնականում ուղեկցում են «Հայոց Համազգային շարժում» և «Հանրապետություն» կուսակցությունների, ինչպես նաև «Այլընտրանք» միավորման լիդերներն ու ակտիվիստները: Տեղերում նույնպես հանդիպումներին մասնակցում են հենց այս միավորումների ակտիվիստներն, ինչպես նաև շարժման տարիներից հայտնի մարդիկ, ովքեր այժմ քաղաքականապես ակտիվ չեն, որևէ այլ բանի են: Տարբեր աղբյուրներից հայտնի է նաև, որ այդ, բացառապես փակ, հանդիպումների ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն լսում է, այլ ինքն էլ բավականին ակտիվ է` իրավիճակի վերլուծություններ է անում, գնահատականներ է տալիս: Հայտնի է նաև, որ այդ ամենում շատ մեծ տեղ է զբաղեցնում Ղարաբաղի թեման: Գիտենք նաև, որ երբեմն-երբեմն խոսք է գնում նաև առաջիկա նախագահական ընտրությունների և դրանցում առաջին նախագահի հնարավոր մասնակցության մասին: Հաստատապես գիտենք, որ այս առիթով սեփական պլանների մասին Լևոն Տեր-Պետրոսյանը առայժմ ոչ մի որոշակի բան չի ասել: Անորոշ ինչ-ինչ խոստումներ են եղել միայն իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրելու և անհրաժեշտ ժամանակին որոշում կայացնելու մասին: Այսքանը:

Պարզ է, որ եղած փաստերն ավելի քան անբավարար են քաղաքական ինչ-ինչ լուրջ հետևանքների մասին խոսելու համար: Եւ հարցն այն չէ, որ մեր ձեռքին եղած փաստերն են անբավարար: Չէ, մեր ձեռքին ինսայդերական աղբյուրներից էլ որոշակի տեղեկություններ կան, սակայն դրանք վերը նկարագրած պատկերն ըստ քության չեն փողում: Առայժմ անբավարար ու չնչին է բուն ինֆորմացիոն առիթը: Սակայն ստացվել է այնպես, որ այս իրականում ոչ մեծ իրադարձությունը Հայաստանում քաղաքական զարգացումների հիմնական առանցքներից մեկն է դառնում: Համենայն դեպս զուտ ինֆորմացիոն հարթությունում այն անկասկած առաջին տեղում է: Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական «վերադարձի» մասին անընդհատ ինչ-ինչ մեկնաբանություններ են հնչում: Այդ հանդիպումներում մասնակցող քաղաքական միավորումների ներկայացուցիչները հայտարարություններ են անում, թե նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրումը գործնականում որոշված հարց է: Ինֆորմացիոն դաշտում ինչ-ինչ տեղեկություններ են սպրդում, թե այս հանդիպումների ֆորմատից դուրս ընդդիմադիր ուժերը նույնպես քննարկում են առաջադրման պարագայում Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու հարցը, և իբր` այդ խնդիրն արդեն իսկ որոշված է: Իշխանության թևից նույնպես, որոշակի պաուզայից հետո (բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ այս պաուզան ավելի շուտ կապված էր այն պարզ հանգամանքի հետ, որ այս թևի ներկայացուցիչները վերջին ամսվա ընթացքում պարզապես Հայաստանում չէին) սկսեցին մեկնաբանություններ տալ այս առիթով: Ընդ որում գնահատականներն ու մեկնաբանություններն այնքան հակասական ու «օրիգինալ» են, որ առայժմ ավելի լավ է ձեռնպահ մնանք դրանց վերլուծությունից:

Բոլոր, դեպքերում, ինչու՞մն է բանը: Ըստ էության, Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր անում է այն ամենն, ինչ պետք է աներ պետության հիմնադիրը` «ձեռքը պահեր երկրի պուլսին» և անհրաժեշտության դեպքում գնահատականներ տար; Մեկ այլ տարբերակով բնական դիտվում, որ իշխանությունից հեռացած որևէ քաղաքական ուժ հարմար պահի կրկին հայտ է ներկայացնում այնտեղ վերադառնալու: Երկու պարագայում էլ կարող էր ամենն ավելի քան բնականոն թվալ: Որեմն այլևս ինչի՞ համար են այս աղմուկն ու խորհրդավորությունը:

Միանգամից նշենք, որ վերջին հարցերի պատասխանները մեզ չեն մոտեցնելու Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական նախագծի (եթե, իհարկե, այդպիսին կա) ճանաչմանը, սակայն, այնուամենայնիվ, մեր գնահատականով դրանք օգտակար են: Առնվազն մեր այսօրվա կարգավիճակի գնահատականների տեսանկյունից: Այլ կերպ ասած` պետք է, չէ՞, վերջապես իմանալ, թե որտեղ ենք գտնվում և ինչ արժենք:

Այսպիսով, այս աղմուկ-աղաղակի հիմքերը մակերեսային են: Նախ, այն ինչ բնականոն է կայացած համակարգեր ունեցող երկրների համար, մեզ մոտ կարող է արտառոց և արտակարգ թվալ: Այստեղ, իհարկե, կարելի է մի քիչ առաջ ընկնել և մի թեզ առաջադրել` գուցե՞ Հայաստանի առաջին նախագահն անում է այն , ինչ բնականոն համակարգերում պետք է աներ պետության հիմնադիրը, և վերջապես մեզ մոտ մարդիկ և համակարգերը հասունանում են նման «սովորոկան» գործողությունների համար: Միանգամից նշենք, որ այս թեզի` իրականությանը մոտ լինելու պարագայում շատերը խոր հիասթափություն են ունենալու: Բնականոնը բոլորին չէ որ պետք է, մարդկանց կոնկրետ շանս է պետք և հենց իրենց համար:

Հենց այստեղ էլ պետք է փնտրել բարձրացված հարայհրոցի երկրորդ պատճառը: Մարդիկ այս անցած տարիների ընթացքում քաղաքականության մեջ ոչինչ չեն կարողացել անել, ոչինչ չեն ստեղծել` ոչ արդյունավետ կազմակերություններ, ոչ սեփական իմիջ, ոչ գաղափարների ինչ-որ նոր համակարգ, և այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի հնարավոր ակտիվացումը նրանց «երկնային մանանայի» պես մի բան է թվում: Վերջապես նորից կարելի է կրկին հավաքվել Մարդ-համակարգի շուրջը և տպավորություն ստեղծել, թե իրենք էլ են ունակ համակարգ ձևավորելու: Այսպես եղել է տարիներ շարունակ, և ենթադրվում է, որ նույնը կարելի է կրկնել նաև այժմ: Պարզ է, չէ՞ նաև, որ համակարգում հայտնվելը հետագայում որոշակի դիվիդենտներ էլ է ենթադրում: Սակայն այստեղ միանգամից հարց է ծագում` արդյո՞ք իրավիճակը նման է մեկ ու կես տասնամյակ առաջ եղածին, կարո՞ղ է մեկը, թեկուզ և Լևոն Տեր-Պետրոսյանի մասշտաբի, իրենով համակարգ ձևավորել: Վերջապես, այդ պարագայում Լևոն տեր-Պետրոսյանի ինչի՞ն են պետք բոլոր այդ մարդիկ ու միավորումները: Պատասխանները պարզ են` այժմ ժամանակն ու իրավիճակը միանգամայն այլ է, մենք այլ երկրում ենք ապրում, քան մեկ ու կես տասնամյակ առաջ էր: Հետո, Լևոն Տեր-Պետրոսյանի խարիզման և այլ հնարավորություններն ինչ-ինչ ակնկալիքների ծառայեցնելուց առաջ երևի թե պետք էր ֆիգուրի մասշտաբին համապատասխան կազմակերպչական ու քաղաքական ռեսուրսներ ձևավորել: Դրանք չկան: Այստեղից պարզ է նաև առաջադրված երրորդ հարցի պատասխանը` Լևոն Տեր-Պետրոսյանն է պետք բոլոր այդ մարդկանց և ոչ թե հակառակը:

Միանգամից բերենք նաև այս հարայհրոցի երրոդ հիմքը` Հայաստանի առաջին նախագահը որպես քաղաքական ֆիգուր անհամեմատ մասշտաբային է, քան շրջապատը, և հենց այս պատճառով նման ֆիգուրի ցանկացած տեղաշարժ իր հետևից հզոր ալիքներ է առաջացնում:

Ինչու՞ է այսպես ստացվել: Ինչու՞ է մեզ մոտ քաղաքական խոշոր ֆիգուրների նման դեֆիցիտ առաջացել: Միանգամից նշենք, որ մասշտաբային ասելով ի նկատի ունենք ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի զուտ մարդկային հատկանիշները (դրանք քննարկելու համար մենք չունենք ոչ մի բարոյական ու էթիկական իրավունք), այլ քաղաքական: Այնպես է ստացվել, որ «առաջին շարքի» բոլոր ֆիգուրներն էլ մեզ մոտ ձևավովել են միայնումիայն Շարժման տարիներին, սնվելով դրա էներգիայից: Հետագայում, երբ արդեն չկար հեղափոխական այս հզոր էներգիան, և քաղաքական նոր գործիչներ կարող էին ձևավորվել միայնումիայն քաղաքական կոնկրետ նախագծերի ու պրոցեսի արդյունքում, խոշոր նոր ֆիգուրներ մեզ մոտ, ըստ էության, չձևավորվեցին, իսկ եղածների մեծ մասն էլ մի տեսակ «մանրացավ»: Հետևությունները, կածում եմ, ավելի քան պարզ են` խնդիրը մեր ընդհանուր քաղաքական համակարգի մեջ է և ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի վերադառնալու-չվերադառնալու: Այս պարզ ճշմարտությունը չգիտակցելու պարագայում մենք կարող ենք կորցնել նաև Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական ֆիգուրի հետ կապված ռեսուրսը: Այս ճշմարտությունը պարզ է, բայց երևի շատերին ոչ այնքան հարմար: Հակառակ դեպքում ինչու՞ պետք է այսքան բարձր հարայհրոց լիներ:

Այժմ էլ փորձենք դատողություններ անել այն մասին, թե, ի վերջոմ հնարավոր է արդյո՞ք, որ առաջիկա նախագահական ընտրություններում Լևոն Տեր- Պետրոսյանն առաջադրի իր թեկնածությունը, և եթե այո, ապա ինչ պայմաններ են անհրաժեշտ լինելու դրա համար: Հետո էլ կփորձենք պատասխանել այն հարցին, թե վերջին մեկ ամսվա հանդիպումներով ինչ խնդիրներ էին հետապնդվում: Միանգամից ասեմ, որ կարծում եմ, վերջին հարցին պատասխաններ գտնելն ավելի կարևոր է: Չեմ կարծում, որ լրջորեն քաղաքականությունով զվաղվողների մեջ դժվար թե գտնվի պարզամիտ այնպիսի մեկը, որ համարի, թե վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի բնակավայրեր այցելելով Հայաստանի առաջին նախագահն իրավիճակին մոտիկից ծանոթանալու և մարդկանց տրամադրություններն ընկալելու խնդիր ունի: Դրա համար բոլորովին այլ ձևեր ու եղանակներ կան: կամ էլ, ասենք, այս ճանապարհով նախընտրական թիմ է ձևավորվում: Այս մասին վերն արդեն խոսել ենք:

Լևոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող մարդիկ, ինչպես նաև այդ միավորումների տեղական կառույցներն այսօր որևէ իրական ռեսուրս չեն ներկայացնում: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվացումն ու հայաստանի բնակավայրեր կատարվող այցելություններն ընդամենն ազդանշանային ինչ-որ համակարգի տարրեր են: Իսկ եթե այդպես է, ապա ի՞նչ են մեզ հուշում տրվող ազդանշանները:

Վերջապես անդրադառնանք առաջադրվել-չառաջադրվելու հարցին: Կարելի է, իհարկե, ընդամենը մեկ ամիս էլ սպասե և տեսնել, թե այս ամենն ինչով է ավարտվում: Սակայն կրկնուկ ենք` այս վերլուծությունում մենք միմյանցիւց տարանջատում ենք Լևոն Տեր-Պետրոսյան-մարդուն և Լևոն Տեր-Պետրոսյան-քաղաքական ֆիգուրին ու դատողություններ ենք անում միայնումիայն վերջինիս մասին: Հետևաբար, ամենևին էլ ժամանակավրեպ չի թվում վերլուծելը, թե հերթական նախագահական ընտրություններում Հայաստանի առաջին նախագահի առաջադրումն ի՞նչ հետևանքներ կունենա նախ իր, հետո էլ` Հայաստանի համար:

Հենց այս տեսանկյունից գործին մոտենալիս` գրեթե վստահաբար կարելի է ասել, որ առաջիկա նախագահական ընտրություններում Լևոն Տեր-պետրոսյանը կարող է առաջադրվել միայնումիայն հաղթելու գործնականում բացարձակ երաշխիքներ ունենալու պարագայում: Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն բուն նախագահական ընտրություններում հաղթելուն, այլ նաև` արդեն որպես նախագահ հաղթելուն: Որևէ այլ հնարավորության բացակայությունը հիմնավորելու համար բավարար ենք համարում ընդամենը հիշեցնել, թե ով է Լևոն Տեր-Պետրոսյանը: Ամենևին էլ չնսեմացնելով ոչ ողջ շողովրդի և ոչ էլ մյուս բոլոր գործիչների ներդրումը` հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր պետության հիմնադիրն է, կամ էլ եթե հարմար եք գտնում` հիմնադրման առաջնորդը: նույնկերպ նաև` մեր հաղթանակների առաջնորդը: Այս տեսանկյունից դիտելիս` դժվար չէ տեսնել, որ Լևոն Տեր-Պետրողյան-գործիչն արդեն մեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ մասն է, մեր պետության արժեքային համակարգի տարր:
Դժվար չէ տեսնել նաև, որ քաղաքական այսօրվա կոնյունկտուրայի մեջ մտնելը վերը բերած արժեքները կորցնելու իրական սպառնալիք է ստեղծում: Ընդ որում ասվածը վերաբերում է թե Լևոն Տեր-Պետրոսյան-գործչին և թե մեզ բոլորիս: Այ արդեն հենց այս հիմքով ջորձենք դատողություններ անել Լևոն Տեր-Պետրոսյանի հաղփելու հնարավորությունների մասին, և ի՞նչ պայմաններում է այդ հնարավոր:

Ընդամենը երկու տարբերակ է նշմարվում:

Առաջին տարբերակով Լևոն Տեր-Պետրոսյանի ֆիգուրի շուրջ համընդհանուր համաձայնություն է ձևավորվում, և նա հանդես է գալիս որպես միասնական թեկնածու` ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության ուժերի անունից: Առաջին հայացքից, սա, կարծես թե, իդեալական տարբերակ է թվում: Խոսքը «միասնաբար մեծ խնդիրներ լուծելու» պրիմիտիվ կարգախոսի մասին չէ: Ձևավորված և կայուն համակարգերում միասնականությունն արտահայտվում է դեմոկրատական պրոցեսի արդյունքում, տարակարծության և մրցակցության արդյունքում, այդ մրցակցության հիմքով արժեքային համակարգի ձևավորումով ու դրա ֆորմալացումով: Խոսքը մեր խեղված ու արդեն սպառված քաղաքական համակարգը նոր հիմքերով վերաձևելու մասին է:

Սրանից հետո նոր հարց է ծագում` իսկ պատրաստ է արդյո՞ք մեր քաղաքական համակարգը նման տրանֆորմացիայի և հենց այս ճանապարհո՞վ: Հետո, եթե պատրաստ է, ապա մենք արդեն պետք է տեսնեինք դրա տարրերը: Այս մասին մեր թերթի նախորդ համարներից մեկու արդեն խոսել էինք, հետո նույնպես անդրադառնալու ենք նույն այս հարցին, դրա համար էլ այս հարցի մեջ առայժմ չխորանալով` ընդամենն ասենք` առաայժմ մենք ոչ մի նշան չենք տեսնում, համակարգն էլ պատրաստ չէ: Կարծում ենք, եթե համաձայնություն լինի էլ (խոսքն, իհարկե, զուտ հիպոթեթիկ իրավիճակների մասին է; Բացի այդ, կարծում ենք, պարզ է, որ մենք խոսում ենք ավելի շատ եղած իրավիճակի ռեսուրսների, քան թե զարգացումների ամենաիրական հնարավորությունների մասին), ապա այն լինելու է կուլիսների հետևում: Իսկ այ արդեն կոնկրետ այս դեպքում, կարծում եմ, մենք ավելի շատ կորցնելու ենք, քան ձեռք բերելու:

Երկրորդ տարբերակով Լևոն Տեր-պետրոսյանը հանդես է գալիս միայն ընդդիմության անունից: Այս պարագայում նույնպես հաղթելու հնարավորություն այնուամենայնիվ կա, քիչ` բայց կա: Կարծում ենք, առաջադրվելու պարագայում, Լևոն Տեր-Պետրոսյանին կհաջողվի իր շուրջը հավաքել ընդդիմություն համարվող ուժերի մեծ մասին, անկասկած հնարավորություն կա նաև որոշակի ադմինիստրատիվ և ուժային ռեսուրսներ կոնսոլիդացնել: Չենք կարծում նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման պարագայում մրցակիցների կողմից գործի կդրվի կեղծիքների ու ճնշումների մեխանիզմը: Սակայն անգամ վերը բերածը չէ, որ ամենակարևորն է: Կարևոր է մեկ այլ հարց` ընտրություններում գործելու է հակադրվելու, թե մրցակցելու սխեման: Մենք հետո այս մասին էլ դատողություններ կանենք, սակայն դատելով Լևոն Տեր-Պետրոսյանի վերադարձին սպասող մարդկանց հայտարարություններից ու կեցվածքից, հեշտ է ենթադրել, որ մարդիկ դեռ հակադրվելու «հավես» դեռ ունեն: Իսկ պետք է արդյո՞ք դա Լևոն Տեր-Պետրոսյանին և մեզ բոլորիս` բոլորովին այլ հարց է, ինչի մասին մենք դեռ խոսելու ենք:

Հրաչ Գալստյան





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։ Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է «Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են. «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․ «Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: «Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Տեսանյութում  Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը  նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։   «Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև  Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն  նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։   «2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}