ԱՐՈՆՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԵԽԻԿՈՅՈՒՄ
Մեքսիկայում շարունակվում է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի չորրորդ փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, սպիտակով խաղալով հաղթանակ է տարել հունգարացի Պետեր Լեկոյի նկատմամբ: Այնուամենայնիվ, շախմատի առաջնության այս փուլերի արդյունքում առաջատարներ են Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը`2,5 միավորով: Նկատենք, որ երկրորդ փուլում Անանդի հետ խաղում հայ գրոսմայստեր Լևոն Արնոյանը պարտվել էր` 1:0 հաշվով: Իսկ ահա երրորդ փուլում Արոնյանը Գրիշչյուկի հետ խաղացել է ոչ ոքի` 0, 5:0, 5:
Ամենաքիչ` 1,5-ական միավորներ են ստացել Պետեր Լեկոն և Պյոտր Սվիդլերը: Վաղը Արոնյանը սևերով խաղալու է Բորիս Գելֆանդի հետ: