Քաղաքական
11:36 19/09/2007
«Panorama.am» ԹԵՐԹ.ԵՐԲ ՄԻՋՈՑԸ ՆՊԱՏԱԿ Է ԴԱՌՆՈՒՄ
1991-ի նախագահական ընտրությունները կոչված էին ամփոփելու համազգային շարժման արդյունքները. Լևոն Տեր-Պետրոսյանը մրցակից չէր կարող ունենալ կոմունիստական ճամբարից, նոր ընդդիմությունն էլ, ըստ էության, չէր ձևավորվել: Ի վերջո, դեմոկրատական շարժումների ղեկավարները բավականին հեշտ հաղթանակ տարան նաև հետխորհրդային մի քանի հանրապետություններում: Սկսած 1996թ.` բոլոր ընտրություններին ընդառաջ, ընդդիմադիր ճամբարում սկսեցին խոսել «միասնական թեկնածուի» անհրաժեշտության մասին: Հիմնավորումն այն է, որ երկրում հետընթաց է ապրել ժողովրդավարությունը, չեն գործում ընտրական ինստիտուտները, ընդդիմությանն անհրաժեշտ է քաղաքական և կազմակերպչական ռեսուրսների մեկտեղում` հասարակությանը «սև-սպիտակի» միջև ընտրություն կատարելու հնարավորություն տալու համար: Իհարկե, նախագահական անցած երեք ընտրություններում այդպես էլ ընդդիմադիր որևէ գործիչ հանդես չեկավ միասնական թեկնածուի քաղաքական կարգավիճակով: Զուր են մեղավորներ փնտրելու, սուբյեկտիվ հանգամանքներ պարզելու ապարդյուն ջանքերը. ինքը` գաղափարը, արհեստածին է, ավելին` ընդդիմության ձեռամբ «միասնական թեկնածու» տեխնոլոգիական հնարքը փոխակերպվել է նպատակի:
Այնպես է ստացվել, որ ընդդիմությունն ընտրությունների իքս օրվան հասնում է նպատակը ձախողած, մի տեսակ կոտրված, իր հնարավոր հաղթանակի նկատմամբ` անհույս: Փորձենք հիշել անցյալը` քննարկելու համար, թե ինչքանով են այսօր արդյունավետ խոսակցությունները ընդդիմության միասնական թեկնածուի շուրջ: Առաջին այլընտրանքայինը 1996-ի նախագահական ընտրություններին Շարժման էլիտան ներկայացավ երկփեղկված: Սա օրինաչափ էր քաղաքական, տնտեսական այն բարեփոխումների համատեքստում, որը հնարավորություն տվեց երկրում ձևավորել բազմակուսակցական համակարգ, շուկայական տնտեսության մեխանիզմներ: Ինքնին հասկանալի է, որ բազմակարծության մթնոլորտը հրապարակ բերեց տարբեր մոտեցումներ` զարգացման հեռանկարի առումով: Չնայած բազմագույն խճանկարին` ակնհայտ էր, որ 90-ականների կեսերին իշխանության հարցը վիճարկելու են պետության հիմնադրման ակունքում կանգնած գործիչները: Սա դրական էր, բացասականն այն էր, որ երբեմնի զինակիցների երկփեղկված բանակները փոխադարձաբար անհանդուրժող մեղադրանքներ էին հասցեագրում միմյանց` Շարժման գաղափարներին դավաճանելու հիմքով: Երկուստեք գուցե ճիշտ էին, որովհետև Տեր-Պետրոսյանի թիմում գնալով մեծանում էր նոմենկլատուրային բաղադրիչը, Վ.Մանուկյանը` ի հաշիվ արժեքային համակարգի, ընդլայնում էր դաշնակիցների շրջանակը:
1996-ին շատ էր խոսվում ընդդիմության միասնական թեկնածուի մասին, թեպետ այդ կարգավիճակը հասու չեղավ Վ. Մանուկյանին: Կոմունիստների խարիզմատիկ առաջնորդ Սերգեյ Բադալյանը կամ Աշոտ Մանուչարյանը չսասանեցին ԱԺՄ նախագահի առանցքային թեկնածու լինելու հանգամանքը, բայց ընտրարշավին որոշակի ինտրիգ հաղորդեցին: «Ուժեղ ձեռքի» պահանջարկ 1998-ի նախագահական արտահերթ ընտրություններն արդեն դուրս էին քաղաքական, գաղափարական համատեքստից. թեկնածուները մեկմեկու չէին մեղադրում ինչ-որ արժեքներ դավաճանելու հարցում: Հասարակությունը` հոգնած առաջին սերնդի բարեփոխումների հարուցած հետևանքներից, իր ընտրությունը կատարեց ոչ արժեքային դաշտում: Ռ. Քոչարյանն ու Կ. Դեմիրճյանը հանդիսանում էին «ուժեղ ձեռքի» դրսևորումը մարմնավորող թեկնածուներ: Առաջինի ակտիվում ԼՂ-ի խնդրում կոշտ դիրքորոշումն էր, երկրորդի խաղաթուղթը` խորհրդային շրջանում կառավարման փորձը: Երկու թեկնածուներն էլ շեշտը դնում էին միասնության գաղափարի վրա. Քոչարյանի պարագայում դա դրսևորվում էր «նախկիններին» մերժելու, Դեմիրճյանի պարագայում` պետության հիմքում ընկած արժեքային համակարգը վիճարկելու ձևով: Ընտրական գործընթացում այլ թեկնածուների մասնակցությունը երկրորդական` դեկորատիվ նշանակություն ուներ: Ամեն դեպքում` նախագահի հիմնական թեկնածուների` միասնության մասին ունեցած մեխանիկական մոտեցումները ընտրական գործընթացին հաղորդեցին միօրինակություն, կանխատեսելիություն: Ընդդիմության կորսված շանսը 2003-ի նախագահական ընտրություններից առաջ ընդդիմությունը բնական, քաղաքական գործընթացով պայմանավորված իրական համախմբման հնարավորություն էր ստացել:
Ընդդիմության լիդերներից մեկը` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «պոկվել» էր այդ դաշտի մյուս գործիչներից և հատկապես իր հասարակական ռեսուրսի շնորհիվ այլընտրանք էր համարվում իշխանություններին: 2003-ին իշխանափոխություն տեղի չունեցավ, սակայն այլ ու շատ ավելի խորքային պատճառներով. իշխանությանը օգնեց ոչ թե Գեղամյանը, կամ նույնիսկ` ռուսական գործոնը, այլ` հարթակում կանգնած ընդդիմադիրների գործողությունների անորոշությունը: Ընդդիմությունը հոգեբանորեն պատրաստ չէր ստանձնել իշխանության պատասխանատվությունը: Հակադրության մոդելի պարտությունը Մինչ առաջիկա նախագահական ընտրություններին անցնելը` փորձենք ամփոփել նախորդ երեք ընտրությունների հիմնական արդյունքները: 1996-ին,1998-ին, 2003-ին իշխանության թեկնածուները` հանձինս Վ. Մանուկյանի, Կ. և Ստ. Դեմիրճյանների, ունեցել են այլընտրանք: Ճիշտ է, ընդդիմության առաջնորդները միասնական թեկնածուներ չեն եղել, սակայն մարմնավորել են հասարակական սպասումները: Եվ առհասարակ` անցած ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ «միասնական թեկնածու» հասկացությունը կենսունակ չէ. նույն 1996-ին հասարակությունը լուրջ ակնկալիքներ չուներ Ս. Բադալյանից կամ Ա. Մանուչարյանից ու ապավինում էր Վ. Մանուկյանին, 98-ին Կ. Դեմիրճյանի խարիզման ստվերել էր նոր համակարգին ինտեգրվելու հայտ ներկայացրած բազմաթիվ թեկնածուների, 2003-ին հրապարակը, Երևանի փողոցները բազմամարդ էին Կ. Դեմիրճյանի և ոչ թե Ա. Գեղամյանի կողմնակիցներով: Այսինքն` խնդիրը «միասնական թեկնածուն» չէ, որին անդադար փնտրում և չեն գտնում:
Խնդիրը առանցքային թեկնածուն է, ով այդ քաղաքական կարգավիճակը ձեռք է բերում հասարակական գիտակցության մեջ` համապատասխան քաղաքական-կազմակերպչական ինստիտուտներ ձևավորելով և քաղաքական կամք ունեցող թիմ ներկայացնելով: Առանցքային թեկնածուն քաղաքական գործընթացի արգասիք է, և նրա անունը որևէ կերպ չի կարող որոշվել «Մետելիցաներում»: Յուշչենկոյի լիդերությունը ամրագրվեց Մայդանում և ոչ թե սրճարանային կամ գրասենյակային խոսակցություններում: Սահակաշվիլին իր կողմնակիցներին անձամբ առաջնորդեց խորհրդարանի դահլիճ` իրեն զրկելով մեկ բաժակ տաք թեյ խմելու գայթակղությունից: Հիմա բնական հարց կարող է առաջանալ` լավ, ինչո՞ւ Հայաստանում այդքան սպասված փոփոխությունները տեղի չունեցան, եթե անցած բոլոր նախագահական ընտրություններում, կարծես թե, գործում էին, կային առանցքային ընդդիմադիր թեկնածուներ: Թերևս, պատճառները մի քանիսն են, սակայն գլխավորը` պայքարի մրցակցային էլեմենտի ստորադասումն է հակամարտության մոդելին: «Լափած մազութի» մասին անընդհատ ելույթները որևէ կերպ չէին բացահայտում Վ. Մանուկյանի զարգացման ծրագրերը, դրանք բացակա էին նաև Կ. Դեմիրճյանի արժեհամակարգում, որը հենվում էր բարի անցյալի, սակայն` ոչ տագնապալից ներկայի ու տագնապներից ազատված ապագայի վրա: 2003-ի ընտրարշավը ամենաբարիկադայինն էր: Բոլոր դեպքերում` հասարակությանն առաջարկվում էր ընտրություն կատարել «սևի» կամ «սպիտակի» միջև: Հասարակությունը դա ընկալում էր որպես իր ընտրությունը սահմանափակելու փորձ` ընտրությունից ընտրություն ավելի օտարվելով իր ստեղծած պետությունից: Մինչև որ` Վ. Մանուկյանը կխոստովաներ, որ քաղաքական պայքարը ֆիդայականի հետ որևէ աղերս չունի, իսկ Ստ. Դեմիրճյանն էլ դեռ երկար կխորհի, թե հատկապես որ պահին կորցրեց «ազգընտիրի» իր կարգավիճակը: Քաղաքական համակարգը` խոչընդոտ Դարձյալ շեղվենք ընտրություններ - 2008-ի թեմայից և շոշափենք կարևոր մի հարց` արդյո՞ք Հայաստանում ձևավորված քաղաքական համակարգը դրական փոփոխությունների միջավայր ապահովում է, արդյո՞ք այն ծառայում է Հայաստանի քաղաքացուն, ով ինքնաարտահայտվելու, ինքնադրսևորվելու, իր իրավունքներն ու ազատություններն իրացնելու դաշտ է փորձում գտնել:
Մեծ Բրիտանիայում օրինաչափ է համարվում, որ լեյբորիստական կուսակցությունը կարող է ընդդիմանալ իր վարչապետի ծրագրին` ընդհուպ սպառնալով կաբինետի գոյությանը: Սա օրինաչափ է, որովհետև ազատ հասարակություններում ընտրողն է քաղաքացիական ինստիտուտների միջոցով վերահսկում իշխանությանը, և ոչ` հակառակը: Անկարելի է նույն բանը պատկերացնել Հայաստանում, որտեղ իշխանությունը, նրան մաս կազմող կուսակցությունները փակ համակարգեր են և լավագույն դեպքում կապ չունեն հասարակության հետ, իսկ հաճախ նույն այդ հասարակությանը ուղղորդելու «առաքելություն» են ստանձնում: Չնչին բացառություններով` նույնը վերաբերում է ընդդիմությանը, որը պայքարում է երկրում ժողովրդավարության հաստատման համար` խաղի համարժեք կանոններն անտեսելով իր ներսում: Երբ որևէ ընդդիմադիր գործիչ համապետական ընտրություններում պարտություն է կրում, կուսակցության ներսում ուժեղացնում է անձնիշխանությունը` իրեն ապահովագրելով թիմակիցների գուցե արդար քննադատությունից: Ճիշտ այդպես` ցանկացած կեղծված ընտրությունից հետո իշխանությունը դառնում է ավելի ավտորիտար: Արդյունքում որոշակի սոցիալական կարգավիճակ ունեցող, ազատության իրենց օազիսը նվաճած քաղաքացիներն օտարվում են քաղաքական համակարգից` այն ինքնակամ հանձնելով «սուվերեն դեմոկրատիայի» հետևորդներին: Առջևում ընտրություններ են Իշխանությունն իր առանցքային թեկնածուին, կարծես թե, որոշել է: Համենայն դեպս` միայն այդ նպատակին ծառայեցին անցած խորհրդարանական ընտրությունները, որոնք ոչ երկրի զարգացման հեռանկար ուրվագծեցին, ոչ էլ` նոր համակարգ: Ավելի բարդ է ընդդիմության պարագան, որի առանցքային թեկնածուն կարող է ի հայտ գալ միայն հրապարակային քաղաքականության միջոցով: Այդպիսի նշաններ առայժմ չկան. ընթերցողն, օրինակ, ավելի շատ գիտի «Մետելիցա» սրճարանի մասին, քան այն գործընթացի, որի հռչակված նպատակը երկրի ժողովրդավարացումն է: Առաջին նախագահի խորհրդավոր այցերը մարզեր ավելի շուտ «ազդանշան» են գործող համակարգին, քան հասարակությանը, որին վերապահված է գուշակություններ կատարող դիտորդի կարգավիճակ: Միակ մխիթարական հանգամանքն այն է, որ Հայաստանը կառավարման ավտորիտար ռեսուրս չունի: Սա, վաղ թե ուշ, հասկանալու են դաշտի ակտիվ և պասսիվ խաղացողները: Հասկանալու են` ինքնապաշտպանության բնազդից ելնելով: Հուսանք, որ քաղաքական սուբյեկտների ինքնապաշտպանական բնազդը մրցակցային քաղաքականության միջավայր կստեղծի` ավտորիտարիզմին այլընտրանք: Այսինքն` հուսանք, որ Անկախության 17-րդ տարում քաղաքական համակարգը կսկսի սպասարկել ոչ թե իրեն, այլև` հասարակությանը:

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
23:24
Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո
Պարզվում են Մոսկվայի արևմուտքում տարօրինակ հանգամանքներում երեխայի մահվան հանգամանքները։ Այս մասին հայտնում է mk.ru-ն։
Միջադեպը տեղի է...
Աղբյուր` Panorama.am
23:14
Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
«Երևանի սուպերմարկետներում գրեթե ամենուր աշխատակցուհիներից շատերի խոսքում որսում եմ հայերենի...
Աղբյուր` Panorama.am
23:09
Նեթանյահուն Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի ռազմական կաբինետին, բայց սպառնացել է պատասխանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ նոյեմբերի 26-ին Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիր կներկայացնի՝ երկրի...
Աղբյուր` Panorama.am
22:50
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Տիգրան Բարսեղյանը գրավեց «Միլանի» դարպասը
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն «Սլովանն» ընդունել է Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին»։ Ընթանում է առաջին...
Աղբյուր` Panorama.am
22:28
Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել է Հայաստանի հայտնի ՓԲԸ-ներից մեկի աշխատակիցը
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզային գումարտակների պարեկները ուժեղացված...
Աղբյուր` Panorama.am
21:49
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից հայտնում են.
«ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի,...
Աղբյուր` Panorama.am
21:28
Երկրաշարժ՝ Իրանում, որը զգացվել է նաև Սյունիքի մարզում
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Խաղամոլությունն այս իշխանության տնտեսական «բրենդն» է․ Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը գրում է․
«Գիտելիքահեն...
Աղբյուր` Panorama.am
20:50
2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի Սարգսյան
Կառավարության մատուցած 2025 թվականի պետական բյուջեն վեր է հանում այն հիմնահարցերը, որոնք առկա են հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:41
Ապարան-Սպիտակ ավտոճանապարհը դժվարանցանելի է, առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ այս ժամի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Փակ է Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
20:25
«Միլանի» ֆուտբոլիստը ծեծի է ենթարկել աղջկա
Թվում է՝ Իտալիայի Ա Սերիայում մոտ ապագայում կհայտնվի շատ աղմկահարույց սկանդալ։ Այս մասին գրում է Արմսպորտը՝ հղում անելով Rai 3 հեռուստաալիքի...
Աղբյուր` Panorama.am
20:11
Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն
ԱՐՏ-ՖԻՇ ընկերությունն արդեն 17 տարի շուկա է մատակարարում թարմ, որակյալ ու միջազգային ստանդարտներին համապատասխան ձուկ և ձկնկիթ։ Ընկերությունն իր...
Աղբյուր` Panorama.am
19:58
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել. վարչապետը հաստատել է կազմը
COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտե է ստեղծվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից՝ նշելով, որ Փաշինյանը հաստատել է կազմը։
«Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա
ՀՀ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Տեսանյութում Պարեկային ծառայության Երևանի գնդի և մարզերի գումարտակների...
Աղբյուր` Panorama.am
19:29
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է
Բրիտանացի մի շարք զինվորականների, քաղաքական գործիչների և լրագրողների մուտքը Ռուսաստան արգելված է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:12
Սպիտակի ոլորանները փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել հանրապետության ճանապարհների մասին։
«Փակ է Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:04
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:51
Ձյուն և մառախուղ ՝ մարզերում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.
«Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները,...
Աղբյուր` Panorama.am
18:23
Որսորդական հանդերձանքով և հրազենով անձինք բռնվել են Արարատի մարզի պահպանվող տարածքում
Նոյեմբերի 23-ի գիշերը արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) և Խոսրովի անտառ պետական արգելոցի սահմանակից...
Աղբյուր` Panorama.am
18:10
Գազպրոմի հարցում ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նաև Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի կողմից ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ սահմանված պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կազդի նաև Թուրքիայի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փոստային բաժանմունքի աշխատակցուհին յուրացրել էր տարեց կնոջ թոշակը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի...
Աղբյուր` Panorama.am
17:53
Championat. Կարեն Խաչանովը վերջին ցուցանիշով Ռուսաստանի լավագույն թենիսիստն է
Championat.com-ը կազմել է ռուս լավագույն թենիսիստների վարկանիշն իր չափանիշներով` հաշվի առնելով բազմաթիվ գործոններ։ 2024 թվականի չորրորդ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 24-ին, գիշերվա ժամը 3.19-ին ստացվել է ահազանգ, որ Երևանի Նոր Արեշի...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ուշակով. ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են»
Ռուսաստանը հարգում է Հայաստանի անկախ ընթացքը, որը դադարեցրել է իր ակտիվ մասնակցությունը ՀԱՊԿ-ում, այնուամենայնիվ, Երևանը շարունակում է...
Աղբյուր` Panorama.am
17:13
ՍԴ-ն որոշեց՝ 120 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանդրությանը
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի...
Աղբյուր` Panorama.am
17:08
Ռոնալդուն շրջանցում է Մեսսիին՝ մեկ տարվա ընթացքում 40 գոլ խփելով
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական անգամ հասել է մեկ տարվա ընթացքում 40-րդ գոլի շեմին։ Պորտուգալացին դուբլի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:01
Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախորդ օրը տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
«2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ալեն Սիմոնյանն օգնության է շտապում Գեղամ Նազարյանին
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն օգնության է շտապել ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանին, որի հետ Վիետնամ կատարած այցելության...
Աղբյուր` Panorama.am
16:38
Կարեն Վրթանեսյան. Հաջողությամբ կազմակերպվելու և արդյունավետ դիմադրելու, է՛լ չասեմ հաղթելու համար զարգացած ազգային ինստիտուտներ են պետք
«Թանկացումների գալիք ցունամիին ընդառաջ բազմաթիվ զարմացած գրառումներ եմ տեսնում. «Իսկ ինչո՞ւ ոչ ոք չի ընդվզում», «Ո՞ւր են...
Աղբյուր` Panorama.am
Տեսանյութեր
12:56 26/11/2024
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
11:29 26/11/2024
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
14:27 23/11/2024
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան